USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ի՞նչ եք առաջարկում, բոլորս՝ միասին փախչե՞նք Հայաստանից..
2016-02-23 04:42:00
Տպել Տպել

Որոշել էի չարձագանքել այն մարդկանց ելույթներին, ովքեր այսպես կոչված ազգասեր և ազգանվիրյալներ են և դա անում են միայն այս կամ այն կերպ չարախոսելու ու ոչ փաստարկված քննադատության տեսքով, որը ուղղված է նորաստեղծ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության դեմ:

Սակայն, ինչպես տեսնում եմ, անհրաժեշտ է, որպեսզի իրերն ու փաստերը կոչվեն իրենց իսկական անուններով:
Այսպես ուրեմն, ես «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդամ եմ և կոչ եմ անում բոլոր այն չարախոսներին, զրպարտիչներին, ավել պակաս խոսելու փոխարեն եկեք համախմբվենք և միասին այցելենք մարզեր, մեր հայրենի հեռավոր գյուղերը, մի պահ ապրենք գյուղացիների ամենօրյա ծայր աստիճան աղքատ, դժվարին կյանքով և դրանով իսկ փորձենք հասկանալ, թե արդյո՞ք կարելի է անհիմն քննադատություներ հնչեցնել մի միավորման հասցեին, որտեղ համախմբվել են բազմաթիվ մարդիկ և փորձում են մի բան անել, որպեսզի երկրում ստեղծված ծանր սոցիալական իրավիճակը շտկեն, այլ ոչ թե ամեն մեկդ մի բուտկա-գրասենյակից նստեք ու տարբեր խոսքերով փորձեք պիտակավորել, թե «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը այս է անում, այն է անում:

Մեկը չկա ասի ու հարցնի՝ բա դու՞ք՝ հարգարժան ծպտյալ ազգասեր ու ազգանվիրյալներ, դուք ի՞նչ եք անում. ո՞ւմ մատից եք մի փուշ հանում, որ ամեն մի ինքնակոչ նստել և քննադատում է մի միավորմանը, որտեղ մեր հասարակության մի զգալի հատվածն է միավորվել: Լա՜վ, հիմա փորձենք քննադատողներին նայել մեկ այլ տեսանկյունից, հարգարժան քննադատողներ, մեծարգո այրք և պարոնայք, ասենք թե «Հայկական վերածնունդ» միավորումը չկա, եկեք մի պահ ենթադրենք, թե նման միավորում չկա, այդ դեպքում դուք ի՞նչ եք առաջարկում: Ազգովի հավաքենք մեր հավերժական պանդխտության ճամպրուկները ու փախչե՞նք երկրից, երևի դա՞ է ձեր նպատակը:
Այնպես, որ ինչպես ասում է ժողովուրդը՝ ամեն մի ծակից ձայն մի հանեք, ասելով թե հարայ-հրայ մեր անունն եք գողացել, մյուսն էլ՝ իբր թե լրագրող է և հեռուստաեթերից ասում է արդյո՞ք Հայկական Վերածննդի մաս չեն կազմում ֆաշիստական ուժեր կամ գորշ գայլերը:

Տնաշեններ, լավ է՝ չեք ասում ողորմածիկ Հիտլերն է եկել ֆաշիստներով կամ էլ Ուսամա բեն Լադեննը՝ ալղաիդայով: Ուղղակի զավեշտի է հասնում այս ամենը, եթե դուք, որոշներդ իսկապես ազգին, ժողովրդին նվիրված մարդիկ եք՝ ուրեմն լուրջ բաներով զբաղվեք ամոթ է պարապ նստել եք ու սպասում եք թե ով ինչ կանի, որ մի երկու շաբլոն դարձած բառեր գրելով ասպարեզ դուրս գաք:

Իսկ վերջում հավելեմ, որ այո այսօր մեզ բոլորիս անհրաժեշտ է վերածննդի գաղափարը, քանզի օրեցոր ահագնացող արտագաղթը, գործազրկության աճի տեմպերը, ծնելիության նվազման միտումները, հարկային բեռի ավելացումները և անպատժելիության, ամենաթողության մթնոլորտը այլևս անհնար է հանդուրժել և այս ամենի համար մեզ անհրաժեշտ է մի նոր համահայկական վերածնունդ ու համախմբում:

 
Այս նյութը դիտել են - 1607 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook