- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2025-01-06 10:48:00 Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապօրինի որոշմամբ կալանավորվել է Վարդգես Գասպարին: Ցայսօր Գասպարիի կնոջը՝ Անահիտ Այվազիին, հնարավորություն չի ընձեռվել տեսակցել ամուսնուն:
Այսօր՝ փետրվարի 24-ին, վերջինիս տեղափոխել են «Նորք» հոգեբուժական կենտրոն՝ փորձաքննության ենթարկելու: Գասպարիի փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը շտապել են հոգեբուժարան՝ փորձաքննությանը մասնակցելու, քանի որ այդ մասին տեղեկացվել են փորձաքննությունից քիչ առաջ:
Առանձնատեսակցելով Վ․Գասպարիին՝ պարզել են, որ վերջինս արդեն իսկ երկու օր է, ինչ գտնվում է հացադուլի և ջրադուլի մեջ, որը ՔԿՀ վարչակազմի կողմից արձանագրվել է ընդամենը մեկ օր առաջ՝ երեկ, սակայն Վ․Գասպարիին չեն տեղափոխել համապատասխան խուց` բժշկական անընդհատյա հսկողությամբ: Դրանով Գասպարին իր բողոքն է արտահայտում վերջին մի քանի օրերի ընթացքում նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կապակցությամբ՝ պահանջելով տեղափոխել իրեն մենախուց:
Գասպարիի փոխանցմամբ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախ N20, հետո արդեն՝ N7 խցի խցակիցները, ադմինիստրացիայի և քրեական տարրերի ուղղորդմամբ և թողտվությամբ, ենթարկում են խոշտանգումների (ծեծի և այլ միջոցներով), հոգեբանական և ֆիզիկական ճնշումների, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի, մասնավորապես՝ ծեծելով, սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վրան ջուր լցնելով, սպառնալիքներ տեղալով՝ «դու ստեղից կենդանի չես պրծնի» և այլն: Գասպարիի՝ քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ուղղված բողոքները մնացել են անպատասխան:
Երեկ միայն` փետրվարի 23-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում արձանագրել են Գասպարիի կողմից հացադուլի և ջրադուլի անցնելու փաստը: Չնայած դրան` վերջինիս չեն տեղափոխել մենախուց, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի կոպիտ խախտում է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ եզրահանգում ենք, որ Գասպարիի նկատմամբ ճնշումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական հաշվեհարդար նրա քաղաքացիական ակտիվության և սկզբունքայնության համար, ինչի նպատակն անարդարության դեմ պայքարող մարդկանց նկատմամբ ճնշումն է և այդ միջոցով մնացածի համար վախի մթնոլորտի ստեղծումը:
Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում իրավապաշտպաններին, ներպետական և միջազգային քաղաքացիական հասարակությանը, միջազգային կառույցներին ազդեցության բոլոր հնարավոր միջոցներով միջամտել՝ փորձելով կանխել Գասպարիի նկատմամբ իրականացվող խոշտանգումները:
Այժմ Վ․Գասպարիին «Նորք» հոգեբուժական կենտրոնից կրկին տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ նույն խուց, ուր արդեն մի քանի օր վերջինիս խոշտանգումների են ենթարկում: Գասպարին ինքը դիմում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, Արամ Մանուկյանին, Լևոն Զուրաբյանին, Հրանտ Բագրատյանին և Թևան Պողոսյանին` խնդրելով միջամտել խափանման միջոցի փոփոխության (երաշխավորագրերի միջոցով) և իր նկատմամբ կիրառվող ճնշումների կանխման հարցում:
Վարդգես Գասպարիի պաշտպաններ՝
Տիգրան Եգորյան
Դավիթ Գյուրջյան
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին