- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2025-01-06 10:48:00 Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Դեռ նախագահական նստավայրում ՀՀԿ- ՀՅԴ համագործակության մասին հուշագրի թերթերի վրա ստորագրությունների թանաքը չէր չորացել, երբ համացանցում հայտնվեց Հրանտ Մարգարյանի ընդարձակ հարցազրույցը հենց նոր կատարվածի և դրա հետևանքների մասին: Ակնհայտ էր, որ այն գրվել էր ավելի վաղ ու սրտի թրթիռով սպասել էր իր հրապարակմանը:
Դաշնակցական լիդերը այդ հարցազրույցում ընդգծում է այն փրկարար առաքելությունը, որ այս բարդ ու դժվարին օրերին ստանձնում է ՀՅԴ-ն, այսինքն, ըստ ընկեր Հրանտի, անում է այն, ինչ արել է միշտ, բայց միևնույն ժամանակ շատ նրբորեն ակնարկում է, որ եթե ինչ-որ բան չստացվի, ապա մեղավորը կլինեն ոչ թե իրենք, այլ ժամանակի սղությունն ու բազմատեսակ մարտահրավերները: «Մենք ճիգ ենք թափում, որովհետև ուրիշ մեկը կա՞, որ այս ժողովրդի մատից փուշ հանի, վերջապես այդ փուշն է, որ պետք է կարողանանք հանել»,- իրենց աստվածատուր բացառիկությունն այնպիսի համոզվածությամբ է ի ցույց դնում նա, որ անկեղծորեն ուզում ես, որպեսզի մի փուշ էլ քո մատը մտնի ու Մարգարյան Հրանտը վազ տա դա հանելու:
Սակայն հարցազրույցի ամենակարևոր հատվածը դա չէ, այլ այն, որ ՀՅԴ-ն բացատրում է, թե ինչու որոշեց այլևս ընդդիմություն չլինել: Հասկանալի է, որ դաշնակները չէին ասելու, թե ընդդիմություն լինելով քաղցած էին մնացել, բայց կարող էին նշել ընդդիմության հարցում արդեն ունեին ճգնաժամ: Եվ ահա Հրանտ Մարգարյանն ասում է. «Ընդդիմությունը մեկ բան չի կարողացել հասկանալ, որ Սահմանադրության փոփոխությամբ խաղի նոր կանոններ են ճշտվել, նոր մթնոլորտ է ձևավորվում այս երկրում, հեղափոխությունների ժամանակաշրջանն ավարտվել է: Պետք է հասկանան, որ առճակատումն այլևս ընդունելի չէ, որովհետև այս Սահմանադրությունը տալիս է ընդդիմությանը պայքարելու օրինական հնարավորություն»:
Ներկա պահին մենք չենք վիճարկի այս մտքերի ճշմարտացիությունը, այլ ընդամենը ուշադրություն կհրավիրենք Մարգարյանի հարազատ կուսակցության անվան վրա՝ Հայ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ Դաշնակցություն: Հիմա դաշնակ լիդերն ասում է, որ հեղափոխությունների ժամանակաշրջանն ավարտվել է: Սա ուղղակիորեն նշանակում է, որ ավարտվել է նաև ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ Դաշնակցություն ժամանակը: Կամ դա այդպես է, կամ եթե ՀՅԴ-ն դեռ մի քիչ էլ է ուզում ապրել, ապա պիտի իր անվանումը փոխի՝ այնտեղից դուրս նետելով «հեղափոխական» բառը: Կմնա Հայ Դաշնակցությունը: Կամ գուցե հա՞յ-ն էլ է ավելորդ:
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն
Հովիկ Աղազարյանը փորձության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին