USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դաշնակցությունը կփոխի իր անունը...
2016-02-25 21:18:00
Տպել Տպել

Դեռ նախագահական նստավայրում ՀՀԿ- ՀՅԴ համագործակության մասին հուշագրի թերթերի վրա ստորագրությունների թանաքը չէր չորացել, երբ համացանցում հայտնվեց Հրանտ Մարգարյանի ընդարձակ հարցազրույցը հենց նոր կատարվածի և դրա հետևանքների մասին: Ակնհայտ էր, որ այն գրվել էր ավելի վաղ ու սրտի թրթիռով սպասել էր իր հրապարակմանը: Դաշնակցական լիդերը այդ հարցազրույցում ընդգծում է այն փրկարար առաքելությունը, որ այս բարդ ու դժվարին օրերին ստանձնում է ՀՅԴ-ն, այսինքն, ըստ ընկեր Հրանտի, անում է այն, ինչ արել է միշտ, բայց միևնույն ժամանակ շատ նրբորեն ակնարկում է, որ եթե ինչ-որ բան չստացվի, ապա մեղավորը կլինեն ոչ թե իրենք, այլ ժամանակի սղությունն ու բազմատեսակ մարտահրավերները: «Մենք ճիգ ենք թափում, որովհետև ուրիշ մեկը կա՞, որ այս ժողովրդի մատից փուշ հանի, վերջապես այդ փուշն է, որ պետք է կարողանանք հանել»,- իրենց աստվածատուր բացառիկությունն այնպիսի համոզվածությամբ է ի ցույց դնում նա, որ անկեղծորեն ուզում ես, որպեսզի մի փուշ էլ քո մատը մտնի ու Մարգարյան Հրանտը վազ տա դա հանելու:

Սակայն հարցազրույցի ամենակարևոր հատվածը դա չէ, այլ այն, որ ՀՅԴ-ն բացատրում է, թե ինչու որոշեց այլևս ընդդիմություն չլինել: Հասկանալի է, որ դաշնակները չէին ասելու, թե ընդդիմություն լինելով քաղցած էին մնացել, բայց կարող էին նշել ընդդիմության հարցում արդեն ունեին ճգնաժամ: Եվ ահա Հրանտ Մարգարյանն ասում է. «Ընդդիմությունը մեկ բան չի կարողացել հասկանալ, որ Սահմանադրության փոփոխությամբ խաղի նոր կանոններ են ճշտվել, նոր մթնոլորտ է ձևավորվում այս երկրում, հեղափոխությունների ժամանակաշրջանն ավարտվել է: Պետք է հասկանան, որ առճակատումն այլևս ընդունելի չէ, որովհետև այս Սահմանադրությունը տալիս է ընդդիմությանը պայքարելու օրինական հնարավորություն»:

Ներկա պահին մենք չենք վիճարկի այս մտքերի ճշմարտացիությունը, այլ ընդամենը ուշադրություն կհրավիրենք Մարգարյանի հարազատ կուսակցության անվան վրա՝ Հայ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ Դաշնակցություն: Հիմա դաշնակ լիդերն ասում է, որ հեղափոխությունների ժամանակաշրջանն ավարտվել է: Սա ուղղակիորեն նշանակում է, որ ավարտվել է նաև ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ Դաշնակցություն ժամանակը: Կամ դա այդպես է, կամ եթե ՀՅԴ-ն դեռ մի քիչ էլ է ուզում ապրել, ապա պիտի իր անվանումը փոխի՝ այնտեղից դուրս նետելով «հեղափոխական» բառը: Կմնա Հայ Դաշնակցությունը: Կամ գուցե հա՞յ-ն էլ է ավելորդ:

shame.am

Այս նյութը դիտել են - 1215 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook