- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
168.am թերթը գրում է.
«ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը ստորագրելուց առաջ դաշնակցականները հայտարարում էին, որ տարիներ շարունակ լինելով ընդդիմության դաշտում՝ համոզվել են, որ «դրսից» չեն կարողանում ինչ-որ բան փոխել երկրում, եւ մաս են կազմում իշխանությանը՝ «ներսից» դրական փոփոխություններ իրականացնելու համար: Տարբեր ձեւակերպումներով, բայց էությամբ հենց այս գաղափարն էին շուրջ երկու ամիս կրկնում դաշնակցականները՝ ի պատասխան հարցադրումների, թե ինչու է ընտրություններից մեկ տարի առաջ իշխանությանը քննադատած, իշխանության քաղաքականությունը չկիսող կուսակցությունը համագործակցության գնում նույն իշխանության հետ:
Այս քննարկումների գագաթնակետը դարձավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որ՝ այո, իշխանությունը հեղինակազրկված է, և Դաշնակցությունը դա գիտակցելով՝ գնում է համագործակցության՝ անգամ վնասի ենթարկելով սեփական հեղինակությունը:
Հանուն հայրենիքի, բնականաբար: Դաշնակցականների այս և մնացած հայտարարությունների իմաստը հետևյալն էր. իշխանությունը վատն է, մենք՝ դաշնակցականներս՝ լավը, և համագործակցելով իշխանության հետ, մենք նրանց՝ հանրապետականներին, ավելի լավը կդարձնենք: Մոտեցում է, որն առնվազն կյանքի իրավունք ունի:
Բայց բավական էր Հանրապետականի հետ ֆորմալ առումով համագործակցել ընդամենը երկու օր, որպեսզի հասարակությունը տեսնի եւ լսի, թե ինչպես բարեկիրթ, հանուն երկրի իրենց զոհաբերել պատրաստվող դաշնակցականները միանգամից հանրապետականացվեցին՝ հերթական անգամ ցույց տալով, թե ինչ է անում իշխանությունը շատերի հետ: Ու, ճակատագրի հեգնանքով թե պատահաբար, այդ երեւույթի ամենաակնառու ցուցադրողը հենց Արմեն Ռուստամյանն է:
Դրա համար բավական է հետեւել, թե ինչպես է վերջին երկու օրերին փոխվել մշտապես իր բարեկրթությամբ առանձնացած գործչի խոսքի բովանդակությունն ու տոնը հարցազրույցներում, ուշադրություն դարձնել, թե ինչպիսի հանդիմանանքով է նա սկսել խոսել լրատվամիջոցների հետ:
Բայց եթե խոսքի տոնայնության փոփոխությունը կարելի է վերագրել իշխանությանը մաս կազմելուց հետո դաշնակցականների մոտ առաջացած բարձր տրամադրությամբ եւ դրա հետեւանքներով, ապա նույնը դժվար է ասել նրանց ասածի բովանդակության մասին:
«1990-ականների ազատազրկված դաշնակցականներից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել»,- հենց այսպես, առանց այլեւայլությունների՝ ասում է Ա. Ռուստամյանը: Անգամ ամենակարկառուն ՀՀԿ-ականներն են Հայաստանում քաղբանտարկյալների մասին գնահատականներում փորձում մի քիչ կոռեկտ գտնվել: Որովհետեւ առնվազն 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում եղել են առնվազն մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ ու քաղաքական հալածյալներ, եւ որեւէ մեկն ուղղակի պարտավոր է հաշվի նստել այդ փաստի հետ:
Բայց իշխանությունը, ինչպես ասում են, հաճախ կուրացնում է: Կան կարծիքներ, որ իշխանությունն ազդում է նաեւ հիշողության, իրականության համարժեք գնահատման վրա: Իհարկե, չպետք է բացառել, որ այն, ինչով այսօր զբաղվում է Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է, որը, սակայն, տեղ չի գտել ստորագրված փաստաթղթում:
Հնարավոր է՝ իրենց տրված պորտֆելների դիմաց դաշնակցականները պարտավորվել են իրենց այնպես պահել, որ նրանց համեմատությամբ՝ հանրապետականները դառնան ժողովրդավարության ու արդարամտության իսկական ջահակիրներ: Նրանց մոտ դա բավական լավ է ստացվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..