- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մեր նախորդ հրապարակումներում մենք քանիցս գրել ենք, որ Ռուսաստանը սպառնալիք է դարձել ամերիկյան հեգեմոնիայի համար, առանց որի այդ տերությունը պարզապես չի պահպանվի։ Մենք գրել էինք, որ նախագահ Պուտինը Բարաք Օբամային անելանելի վիճակի մեջ է գցել՝ փաստորեն պատնեշ դնելով Մագրիբից մինչև Ինդոնեզիա կառավարելի քաոսի տարածման ճանապարհին, որն այնքան անհրաժեշտ է ամերիկացիներին նախ՝ դոլարի պահանջարկը պահելու, երկրորդ՝ այլ երկրների աճը կանխելու կամ դանդաղեցնելու համար։ Բնական է՝ սա հասկանում են նաև հենց ԱՄՆ-ում։ Ահավոր քննադատություն է տեղում հեռացող նախագահ Օբամայի գլխին մերթ աջից, մերթ ձախից։ Սակայն քննադատները նույնպես հասկանում են իրենց անզորությունը։ Եվ անելանելիությունից հոդվածներ են գրում։ Առանց մեկնաբանությունների ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում The Washington Post-ի վերլուծական նյութը, որը փայլուն ցույց է տալիս ամերիկյան իսթեբլիշմենթի հոգեվարքը։
Չարլզ Կրաուտհամեր (Charles Krauthammer)
Մինչ Օբաման հիմար է ձևանում
Աշխարհի վիճակը Բարաք Օբամայի կառավարման ութերորդ տարում.
1. Հարավչինական ծովում, երկրագնդի մի փոքրիկ հողակտորի վրա, որը հեռու է գտնվում չինական սահմաններից, ՉԺՀ-ն հենց նոր զենիթահրթիռային համալիրներ է տեղադրել և տեղակայել մարտական օդուժ։ Դա տեղի է ունեցել արդեն այն բանից հետո, երբ Չինաստանն սկսել է ինքնաթիռներ իջեցնել արհեստական այն կղզում, որը նա ստեղծել է մեկ այլ կղզեթմբի վրա (Սպարտլիում, որը վիճարկում են Ֆիլիպինները, Մալայզիան, Թայվանը և Վիետնամը)։ Հիմա այդ օբյեկտները գործում են որպես առաջնագծային բազաներ, և Չինաստանը դրանց օգնությամբ մարտահրավեր է նետում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ 70-ամյա ռազմածովային գերիշխանությանը։
«Չինաստանն ակնհայտորեն ռազմականացնում է Հարավչինական ծովը»,- երեքշաբթի կոնգրեսում ասել է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության հրամանատարը։ Ո՞րն է նպատակը։ Հեգեմոնիան Արևելյան Ասիայում»։
2. Սիրիա. Ռուսաստանի միջամտությունը բեկեց պատերազմի ընթացքը։ Տապալումից փրկելով Բաշար ալ-Ասադի ռեժիմը՝ անողոք ռուսաստանյան օդուժն իր ռմբահարումներով խարխլում է ապստամբների հենարան և Սիրիայի խոշորագույն քաղաք Հալեպը՝ փախստականների նոր հսկայական ալիք ստեղծելով և ողջ Մերձավոր Արևելքին ցույց տալով, թե ինչի կարող է հասնել Մեծ Տերությունը, եթե սկսի լուրջ գործել։
ԱՄՆ արձագա՞նքը։ Պետքարտուղար Ջոն Քերիի անդադար խղճուկ փորձերը՝ շարժելու Ռուսաստանի (և նրա դաշնակից Իրանի) ողորմածությունը, ինչի համար նա մեկը մյուս հետևից ի սկզբանե ձախողված հաշտության կոնֆերանսներ է անցկացնում։ Կիրակի օրը նա ի լուր աշխարհի հայտարարեց «մարտական գործողությունների դադարեցման հերթական ժամանակավոր սկզբունքային պայմանավորվածության մասին», որը ԿՀՎ տնօրենը, պաշտպանության նախարարը և Շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահը համարում են ոչ այլ ինչ, քան ռազմական խորամանկություն։
3. Ուկրաինա. Ղրիմն այնքան խոր մարսելով, որ այսօր դրա մասին ոչ ոք արդեն չի էլ խոսում, Ռուսաստանը շարունակում է անպատիժ ոտնահարել մինսկյան համաձայնությունները հրադադարի մասին։ Վլադիմիր Պուտինը նորից սասանում է իրավիճակը՝ ակտիվացնելով մարտական գործողությունները և իրականացնելով իր անողոք կամպանիան՝ ուղղված ուկրաինական պետության պառակտմանն ու հնազանդեցմանը։ Մինչդեռ Օբաման այսօր էլ հրաժարվում է ուկրաինացիներին անգամ պաշտպանական զենք մատակարարել։
4. Իրան. անցած հինգշաբթի Իրանը Ռուսաստանից ստացավ С-300 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը։ Սա կարևոր քայլ է նրա միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակման դիմաց իմունիտետ ապահովելու տեսակետից։ Բացի այդ, Թեհրանը Մոսկվայի հետ բանակցություններ է վարում ութ միլիարդ դոլարի զենք և ռազմատեխնիկա մատակարարելու մասին, որը ներառում է նաև արդիական մարտական ինքնաթիռներ։ Ինչպեսև բալիստիկ հրթիռների փորձարկումները, զենքի ձեռքբերման հետ կապված այս վաքխանալիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի արգելքների աղաղակող խախտում է հանդիսանում։ Դա դարձավ Իրանի հետ միջուկային գործարքի կանխատեսելի (և կանխատեսված) հետևանքը, որի արդյունքների հիման վրա Թեհրանը ստացավ 100 միլիարդ դոլար և կարգավորեց հարաբերություններն աշխարհի հետ։
ԱՄՆ արձագա՞նքը։ Բառեր, բառեր...
Ի տարբերություն ձգողականության ալիքների՝ դժվար չէ հասկանալ այսօրվա ռազմավարական իրավիճակը։ Երկրորդ պլանի երեք խոշոր տերություններ փորձում են գլխիվայր շրջել այն կարգը, որը հաստատվել է սառը պատերազմի ավարտից հետո. Ռուսաստանը՝ Արևելյան Եվրոպայում, Չինաստանը՝ Արևելյան Ասիայում, իսկ Իրանը՝ Մերձավոր Արևելքում։ Նրանք բոլորն էլ արդեն ընթացքի մեջ են։
Եվ սա՝ այն դեպքում, երբ դեռ չենք խոսում «Իսլամական պետության» մասին, որն իր ազդեցությունը տարածել է Աֆղանստանից մինչև Արևմտյան Աֆրիկա։ Այն աշխարհակարգը, որը տասնամյակներ շարունակ ստեղծել է Միացյալ Նահանգները, այսօր քանդվում է։
Իսկ ի՞նչ է անում Օբաման այս ամենին դեմ-հանդիման։ Գնում է Կուբա։
Այո՛, Կուբա։ Ռազմավարական սակավ նշանակալիության բարձրագույն աստիճան, որն այդքան թանկ է Օբամայի հակա-հակա-կոմունիստական սրտին։
Իսկ գուցե նա, թերևս, կտոնի առաջընթացը մարդու իրավունքների և դեմոկրատիայի պաշտպանության գործո՞ւմ. չէ՞ որ անցած տարի Օբաման այդ առաջընթացը նախապայման դարձրեց ցանկացած նախագահական այցելության համար։ Իհարկե՝ ոչ։ Ե՞րբ է Օբաման պահել իր գոնե մեկ կարմիր գիծը։ Իրականում, հենց որ Օբաման սկսեց Կուբայի հետ հարաբերությունների «պատմական» կարգավորումը, բռնաճնշումներն այնտեղ անմիջապես ուժեղացան։ Անցած ամիս կուբայական ռեժիմը ձերբակալեց 1414 քաղաքական այլախոհի։ Սա երկրորդ արդյունքն է այս ողջ ժամանակաընթացքում։
Բայց դա կարևոր չէ։ Գլոբալ անկարգության և Ամերիկայի անկման ֆոնին Օբաման ձեռքը մեկնում է իր սիրելի խնդրահարույց վայրերին՝ Կուբա, Գուանտանամո (այս շաբաթ նա ելույթ է ունեցել իր համար հազվադեպ հեռուստադիմումով այս թեմայի շուրջ) և իհարկե, կլիմայական փոփոխություններ։
Օբաման նույնիսկ չի փորձել գնալ Փարիզ՝ ի պատասխան ջիհադականների վայրագությունների, իր փոխարեն ուղարկելով Քերիին (որպեսզի սա «ամուր գրկախառնվի Փարիզի հետ», ինչպես բացատրել է պետքարտուղարը) և Ջեյմս Թեյլորին, որպեսզի սա երգի իր «You’ve Got a Friend» հիթը։ Բայց միտումնավոր ցուցադրական եռօրյա այցն այնտեղ՝ օրակարգում կլիմայական փոփոխություններով, նա կատարեց։ Ուրեմն, ինչո՞ւ չգնալ Հավանա։ Իհարկե, բարբարոսները դռների առջև են, և նրանք ուժեղացնում են ճնշումը՝ իմանալով, որ դեռ 11 ամիս ամերիկյան դիմադրությունը նվազագույնն է լինելու։ Բայց մեր պասիվ նախագահն անկեղծորեն հավատում է, որ այս բուռն ճնշումը ոչ մի նշանակություն չունի։ Չէ՞ որ այդ խորտակիչները պատմության ա՛յս կողմում չեն, իսկ նրանց տարածքային զավթումները, հաղթանակները և ուժն այնքա՜ն հնաոճ են՝ 20-րդ դարից։
Բայց դա հսկայական նշանակություն ունի քառորդ միլիոն մարդկանց համար, որոնք անգթորեն սպանվել են Սիրիայում։ Դա նշանակություն ունի միլիոնավոր փախստականների համար։ Սա միանգամայն իրական է թվում անկում ապրող Եվրոպային, ընդլայնվող Չինաստանին, ուժեղացող Իրանին և մետաստազներ տվող ջիհադականությանը։
Բայց ո՛չ երազկոտ մարգարե Օբամային։ Նա այս անցողիկ բաներից անհամեմատ ավելի հեռուն է հայում։ Նա գիտե, թե ինչն է իսկապես կարևոր. կլիմայական փոփոխությունները, Գուանտանամոն և Կուբան։
Ժամանակը լրանում է, և նա ուզում է, որ այդպիսին լինի իր ժառանգությունը։ Այդպիսի՛ն էլ կլինի։
Աղբյուրը՝ The Washington Post

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան


