- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































2014 թվականի դեկտեմբերից սկսած և հիմա էլ շարունակվող դրամ-դոլար տատանումների պատճառով Հայաստանի՝ առանց այն էլ վատ, գահավիժող տնտեսությունն ավելի անկում ապրեց։ Ինչքան էլ պաշտոնական թվերով, հայտարարություններով փորձեն այլ պատկեր ներկայացնել, միևնույն է՝ փաստերն ավելի խոսուն են։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկրի տնտեսության հենասյուներից է փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Իսկ Հայաստանում այն օրեցօր ավելի է վատթարանում։ Ասվածը կներկայացնենք փաստերով և կոնկրետ օրինակով, որը, սակայն, համատարած բնույթ է կրում։
Երբ դրամն արժեզրկվեց, իսկ դոլարը կտրուկ բարձրացավ, փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողները ոչ միայն սկսեցին «մինուսով» աշխատել, այլև հայտնվեցին Հայաստանի բանկային համակարգի՝ բառի բուն իմաստով ծուղակի մեջ։ Այն ձեռնարկատերերը, ովքեր այդ ընթացքում ունեին դոլարով վարկեր, հայտնվեցին ամենածանր վիճակում։ Հագուստի մանրածախ առևտրով զբաղվող Ազատ Վարդանյանն այն շատերից էր, ովքեր դոլարով վարկային պարտավորություններ ունեին։ Այս օրինակով կներկայացնենք այն իրավիճակը, որ ստեղծվեց դոլար-դրամ տատանումների պատճառով։
«Փարիզ-Ջեմմի» ՍՊԸ հիմնադիր Ա. Վարդանյանը, 2013 թվականին «Յունիբանկին» բիզնես վարկային պարտավորություն ուներ և համարվում էր բանկի լավագույն հաճախորդներից մեկը, քանի որ իր վարկային պարտավորությունները պատշաճ կատարում էր։ Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, իսկ դոլարն արժևորվեց, տեղի ունեցավ ֆորսմաժորային իրավիճակ։ Թվում էր, թե բանկն իր լավագույն հաճախորդներին պետք էր այդ ընթացքում աջակցեր, բայց եղավ ճիշտ հակառակը։ «Յունիբանկն» իր հաճախորդի հետ վարվեց կամայականորեն։ «Փարիզ-Ջեմմի» ՍՊԸ հիմնադիրը, երբ դոլարի փոխարժեքը բարձրացավ, դիմեց բանկին, որպեսզի թույլ տան միայն տոկոսները վճարել։ «Բանկն ինձ հնարավորություն է տալիս տոկոսները մարել և մի փոքր էլ՝ մայր գումարից։ Զուգահեռ, օգտվելով ֆինանսական ծանր վիճակից, բանկն անօրինական կերպով մեկ տոկոսով բարձրացնում է տոկոսադրույքը»,- նշեց նա։
Ձեռնարկատերն անցած տարվա դեկտեմբեր ամսին կրկին դիմում է բանկին՝ առաջարկով վճարել միայն տոկոսները և իջեցնել բարձրացված տոկոսադրույքը, քանի որ Ա. Վարդանյանը որևէ ուշացում չի ունեցել, հետևաբար՝ բանկն անհիմն է բարձրացրել տոկոսադրույքը։ «Ես դիմում-նամակով կրկին դիմեցի բանկին, որպեսզի բանկը թույլ տա մարել վարկի տոկոսադրույքը՝ ելնելով իմ ֆինանսական ծանր վիճակից, և իջեցնի տոկոսադրույքը, որն անհիմն բարձրացրել էր։ Նամակը գրելուց հետո մոտ 1,5 ամիս ես սպասում էի պատասխանի, սակայն ապարդյուն։ Շուրջ երեք տարի համագործակցությունից հետո, սույն թվականի հունվար ամսին ես չկարողացա մարել ամբողջ վարկային պարտավորվածությունն՝ ըստ գրաֆիկի և մարեցի մասամբ՝ հունվար ամսին։ Այնուհետև բանկի իրավաբաններից զանգ եղավ, որ եթե ես, ըստ գրաֆիկի, չմարեմ իմ վարկային պարտավորվածության մնացորդը, բանկը կդիմի դատարան։ Այդ ժամանակ ես ստիպված եղա շուկայականից ցածր գնով վաճառել գրավադրված իմ անշարժ գույքը, որպեսզի խուսափեմ հետագա անախորժություններից»,- ներկայացրեց ձեռնարկատերը։
Մի ուշագրավ փաստ ևս. Ա. Վարդանյանը, զուգահեռաբար վարկային պարտավորություն է ունենում այլ բանկի՝ «Կոնվերս բանկի» նկատմամբ։ Սակայն, այստեղ իրավիճակն այլ էր։
ՍՊԸ-ի հիմնադիրը, հաշվի առնելով իր ֆինանսական ծանր վիճակը, դիմում է «Կոնվերս բանկին», որպեսզի վարկի մարման ժամկետը երկարաձգեն։ Բանկը, հաշվի առնելով իր հաճախորդի ֆինասական վիճակը, ի տարբերություն «Յունիբանկի», վերավարկավորում է 2 տոկոս ցածր տոկոսադրույքով։ Այնինչ, «Յունինանկը», օգտվելով նույն իրավիճակից, 1 տոկոսով բարձրացրել էր վարկի տոկոսադրույքը:
Մեր զրուցակիցը շեշտեց մի հանգամանք, որ այսօր բանկային համակարգում օրենսդրական բաց կա։ Բանկերը նման իրավիճակում կամայական մոտեցում են ցուցաբերում իրենց հաճախորդների նկատմամբ։
«Հասկանում եմ, որ բանկն առևտրային կազմակերպություն է, սակայն նույն առևտրային կազմակերպությունը հաշվի չառավ այն հանգամանքը, որ դոլար-դրամ տատանման ժամանակ իր գործընկերն ամեն ամիս մոտ 20-25 տոկոս ավել գումար էր վճարում՝ դրամային փոխարժեքի անկման պատճառով։ Իսկ հայտնի է, որ ՀՀ ՓՄՁ-ների մասին օրենքի համաձայն՝ փոքր և միջին ձեռնարկատերերն իրավունք չունեն ՀՀ-ի տարածքում, բացի դրամից, այլ փոխարժեքով շրջանառություն կատարել»,- նշեց Ազատ Վարդանյանը։ Ա. Վարդանյանը վերջում հավելեց, որ ինքը դատական պրոցես է սկսելու «Յունիբանկի» դեմ։
Կոպիտ ասած՝ բանկերն, ըստ ցանկության, կարող են օգնել կամ «քցել» իրենց հաճախորդին, իսկ «Յունիբանկն» այդ հարցում առաջատարն է։
Քրիստինա Աղալարյան

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


