- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այսօր մարտի 1-ն է, որը, ցավոք, արդեն ութերորդ տարին՝ Հայաստանում չի ասոցիացվում ու չի նշվում՝ որպես գարնան առաջին օր: 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ 10 քաղաքացիների սպանություններով մեր պատմության մեջ քաշվեց սև գիծ, որը մեր նորագույն ժամանակահատվածը բաժանում է մինչև մարտի 1-ն ու հետմարտիմեկյան փուլերի: Ու այդ գիծը մնալու է սև այնքան ժամանակ, քանի դեռ տրված չէ ամենակարևոր հարցի պատասխանը՝ ովքե՞ր են սպանել ՀՀ 10 քաղաքացիներին, և քանի դեռ այդ պատասխանից հետո՝ այդ պատասխանում հնչած անունների հեղինակները պատասխանատվության չեն ենթարկվել:
Մարտի 1-ը շարունակելու է խարան մնալ Հայաստանի պատմության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չեն հնչել մարտի 1-ի ոչ միայն՝ իրավական, այլև՝ քաղաքական գնահատականները: Ընդհանրապես, Հայաստանի իշխանությունների, ոչ միայն գործող, այլ նաև նախորդ իշխանությունների ռազմավարության մեջ մեծ տեղ է զբաղեցնում հասարակության «կարճ հիշողության» կանխավարկածը: Իշխանությունն ապավինում է, որ ժամանակի հետ նախկինում գործված բոլոր հանցագործությունները մոռացության կմատնվեն, ու դա իրենց կազատի անգամ պատմության դատաստանից:
Այդպես էր Հոկտեմբերի 27-ի դեպքում, այդպես է նաև Մարտի 1-ի պարագայում: Սակայն, եթե անգամ դա հաջողվում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ապա հազիվ թե հաջողվի պատմական հեռանկարում: Համենայնդեպս, այլ հարցերում, անցյալի հանդեպ մեր վերաբերմունքում մենք հենց այդպիսի դիրքորոշում ունենք՝ թույլ չտալ, որ երբևէ գործած հանցանքն անպատիժ մնա: Հայ ժողովրդի հիմնական նպատակներից մեկը պատմական արդարության վերականգնումն է, 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը, որի 100-ամյա տարելիցի մասշտաբային միջոցառումներն ուղեկցվում էին «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով:
Եվ, չնայած այս երկու իրադարձություններն անհամեմատելի ու անհամադրելի են, սակայն երկու դեպքում էլ սպանվել են անմեղ քաղաքացիներ: Մարդասպանության համար վաղ թե ուշ պետք է պատասխան տան բոլորը՝ անկախ ազգային պատկանելությունից ու կատարված հանցագործության ժամանակահատվածից: Եվ եթե մենք ցանկանում ենք երբևէ կառուցել իսկապես նորմալ պետություն, որը կլինի ոչ միայն արտոնյալներինն ու կուսակցական կրծքանշան ունեցողներինը, այլև բոլորինը, ապա պարտավոր ենք նաև այսօր հայտարարել՝ «Հիշում ենք և պահանջում»:
Հակառակ դեպքում կշարունակենք ունենալ պետություն, որտեղ ազգովի ոգեկոչում ենք պատմական զոհերի հիշատակը՝ միաժամանակ մեր լռությամբ ու հանդուրժողականությամբ «ոգեշնչելով» տեղական նշանակության մարդասպաններին:
Աղբյուրը` 168.am
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..