USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ատելության խոսքի «արտանետումը» ...
2016-02-29 22:32:00
Տպել Տպել

Արդեն 8-րդ տարին է, որ մենք Հայաստանում չենք կարողանում լիաթոք ուրախանալ գարնան առաջին օրով, որովհետեւ այն մեր գիտակցության մեջ մխրճվել է որպես «մարտի 1»: Պարզ է, որ 10 անմեղ մարդկանց սպանությունը հոգեբանական բեռ է մնալու այնքան ժամանակ, մինչեւ նրանց սպանածները եւ սպանելու հրաման տվածները չկանգնեն դատարանի առաջ: Դա վրեժխնդրության ծարավ չէ, պարզապես քիչ թե շատ ապահով զգալու ցանկություն: Վստահ եմ, որ գերմարդկային ճիգեր պետք չեն այդ հանցագործությունը բացահայտելու համար, պետք է պարզապես քաղաքական կամք, որն առայժմ չկա: Եթե այդ կամքը դրսեւորի հաջորդ իշխանությունը, ապա, վախենամ, թացն ու չորն իրար խառնվեն եւ քաղաքական կամքը վերածվի քաղաքական հաշվեհարդարի: Այդպես եղավ 1998 թվականի փետրվարից հետո, երբ համեմատաբար նոր իշխանությունը, հավանաբար, ինչ-ինչ բարդույթներից ելնելով, գայթակղություն ունեցավ վրեժ լուծելու «նախորդ հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչներից: Արդարադատություն պետք է իրականացվի հիմա, երկու տարուց դա այլեւս արդարադատություն չի լինի: 

«Մարտի 1-ը» բացահայտելու անհրաժեշտության մասին խոսվել է եւ այսօր շատ կխոսվի: Ինձ այս առիթով ավելի շատ հուզում է մեկ այլ իրադարձություն, որը կարծես թե այդ սպանդի հետ կապ չունի` ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը` չդատապարտել պատգամավորներից մեկի արտահայտվելու ագրեսիվ ոճը: Մեկն ականջ կտրելու հեռանկարով է «սաստում» հակառակ կարծիք ունեցողին, մյուսը` բռնաբարության սպառնալիքով: Սակայն դա նորմալ, բնականոն գործընթաց է համարվում` չի կարեւորվում խոսքի արժեքը: 

Այնինչ եթե մեկն ասում է, օրինակ, «սրանց պետք ա գյուլլել»` դրանք պարզապես օդի մեջ ասված բառեր չեն: Դրանք տատանումներ են, որոնք միանալով այլ տատանումների հետ՝ ի վերջո բերում են պայթյունի: 

«Հոկտեմբերի 27»-ը եւ «մարտի 1-ը» նման պայթյուններ են, որոնք հետ են գցել մեր պետությունը մի քանի տարով, գուցե տասնամյակով: Հիշենք, թե ինչ բառապաշար էին օգտագործում «հակամարտող կողմերը» 2008 թվականի ընտրություններից առաջ, ընդ որում՝ իշխանությունն իր «հայլուրատիպ» խոսափողերով 10 անգամ ավելի ագրեսիվ էր: Երբ «ֆայլա-բազարի» բեռնակիրն է «մթնոլորտ նետում» «ականջ կտրելու» եւ «բռնաբարելու» սպառնալիքներ, դա ծխախոտի ծխի նման փոքրիկ ամպիկ է, երբ դա անում է պատգամավորը կամ լրագրողը, դա նման է մեծ գործարանի թունավոր արտադրամասի հզոր արտանետման: 

Մարտի 1-ի մեղավորները պետք է պատժվեն՝ դրա մասին խոսք չկա: Բայց դա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է, որ նման հանցագործություններ այլեւս չկրկնվեն: …

Ի դեպ, ո՛չ տանը, ո՛չ էլ որեւէ այլ վայրում, ո՛չ իրական, ո՛չ էլ վիրտուալ տարածքում ինձ ոչ ոք երբեւէ չի սպառնացել ականջներս կտրել: Ոչ էլ, բնականաբար, ես եմ սպառնացել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

aravot.am

Այս նյութը դիտել են - 1202 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook