USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ֆինանսական աջակցություն հակատուբերկուլոզային պայքարին
2016-03-01 11:36:00
Տպել Տպել

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը դրամաշնորհ է տրամադրում ՀՀ առողջապահության նախարարությանը` «Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» ծրագրով: Կառավարությունն իր ս.թ. փետրվարի 25-ի նիստում նախարարությանը թույլատրել է դրամաշնորհի ֆինանսական միջոցները տնօրինելու համար բացել արտաբյուջետային հաշիվ, որի գործողության ժամկետը մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ն է:

Որոշմամբ նաև սահմանվել է, որ ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը և Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը վերոնշյալ ծրագրի ենթադրամաշնորհառու են, որոնց հետ կնքվում են դրամաշնորհի հատկացման պայմանագրեր:
ԱՄՆ կառավարությունն այդ ծրագրով ՀՀ ԱՆ-ին աջակցելու է ավելացնել և պահպանել հակատուբերկուլոզային ֆինանսավորումը առողջության առաջնային պահպանման մակարդակում, նվազեցնել ՏԲ վարակման վտանգը, կատարելագործել հակատուբերկուլոզային, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման քաղաքականության ձևավորումն ու իրականացումը, մշակել և հատկացնել ռեսուրսներ գերակա ոլորտներում կանխարգելման և բուժման ծրագրերի համար:

Ծրագիրն ուղղված է ամրապնդելու ՀՀ կառավարության առաջատար դերը հանրային առողջապահության ոլորտում, ինչը ներառելու է նաև քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի հետ համագործակցությանը միտված կարողությունների զարգացումը: Դա հնարավորություն է տալու ձեռք բերել լրացուցիչ ռեսուրսներ, ինչպես նաև բնակչության առողջության բարելավման նպատակով ծառայություններ պատվիրել ոչ պետական կազմակերպություններին:

Ծրագրի նպատակն է նվազեցնել տուբերկուլոզի բեռը և մայրական ու մանկական հիվանդացության և մահացության մակարդակը, իսկ խնդիրն է բարելավել`

-ՏԲ ամբուլատոր ծառայությունների որակը և կիրառելիությունը,
-մոր և մանկան առողջության, ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության որակյալ ծառայությունների հասանելիությունը,

-հանրային ծառայությունների տրամադրման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը,
-գերակա ոլորտների հանրային առողջության համաճարակաբանական վերահսկողությունը:

Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի շարունակել տուբերկուլոզի դեմ պայքարի ծառայությունների ֆինանսավորումը, ընդլայնել հանրային ոլորտում ընտանիքի պլանավորման եղած ծառայությունները և այլն:

Վլադ Կարախանյան / FB

Այս նյութը դիտել են - 1328 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook