USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ռուզաննա Խաչատրյանի մարդու հիմնարկում անհասկանալի բաներ կան...
2016-03-01 23:22:00
Տպել Տպել

Ծառուկ Սարգսյան

 

Գիտնական Ռուզաննա Խաչատրյանի ամուսին և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր գնացել էր ՀՀ ԳԱԱ` ՀՀ մյուս գիտնականների հետ հանդիպման: Բնականաբար, սա դատարկ հանդիպում էր, որևէ իմաստից զուրկ, քանզի գիտությունների ակադեմիան գիտության հետ արդեն երկար ժամանակ է, ինչ միայն ֆորմալ առնչություն ունի: Եվ այս հանդիպումը մեր ուշադրությանը չէր արժանանա, եթե չլիներ նրա երկրորդ մասի «գաղտնիությունը»:


Բանն այն է, որ ակադեմիան հանդիպմանը հրավիրել էր նաև լրագրողների, բայց նախարարության պաշտոնյաներն ասել էին, թե լրագրողները կմասնակցեն միայն հանդիպման առաջին մասին, երկրորդ մասը փակ է լինելու նրանց համար: Իսկ նախարարի խոսնակը պարզաբանել էր, թե կարող են հարցեր շոշափվել, որոնք պետական գաղտնիք են ներկայացնում: Սա արդեն յուրահատուկ հետաքրքիր և անգամ ծիծաղելի է:


Ի՞նչ ասել է պետական գաղտնիք: Դա տեղեկություն է, որը չպետք է դուրս գա այն կրողների շրջանակից և որին կարող է տիրապետել միայն վերադասը: Այսինքն՝ ՀՀ ԱԱԾ գաղտնիքին, որն ինքնին պետական գաղտնիք է, այդ կառույցից դուրս կարող է տիրապետել միայն նախագահ Սարգսյանը: Ոչ վարչապետը, ոչ կառավարության մյուս անդամները չեն կարող տեղեկացված լինել և այդ գաղտնիքի կրող հանդիսանալ: Ավելին, հետախուզական վարչությանը վերաբերող գաղտնիքն անհասանելի է ԱԱԾ մեկ այլ վարչությանը: Հիմա ինչպիսի՞ գաղտնիք պետք է հնչեր ակադեմիկոսների հետ հանդիպմանը, որոնք, ինչպես հայտնի է, պետական իշխանության հետ որևէ կապ չունեն, հատկապես երկրի պաշտպանության նախարարության հետ, որը կարելի էր բացահայտել ակադեմիկոսների, բայց ոչ լրագրողների համար: Գաղտնիության պահպանության համար ի՞նչ տարբերություն կա ակադեմիկոսի և լրագրողի միջև: Որտե՞ղ է գրված, որ գիտնական կոչվածներն ինչ-որ մի առավելություն ունեն այլ քաղաքացիների նկատմամբ, որ նրանց կարելի պետական գաղտնիք է վստահել: Եվ ո՞րն է այդ առավելությունը:



Ինչևէ, պետք է խոստովանենք, որ Ռուզաննա Խաչատրյանի մարդու հիմնարկում անհասկանալի բաներ կան, նրա աշխատակիցներին խորթ է հասկացական ապարատը, նրանք չգիտեն տարրական բաներ, անգամ ի վիճակի չեն բնութագրել «պետական գաղտնիք» հասկացությունը և տարբերել այն այլ հասկացություններից ու երևույթներից: Իսկ դա արդեն լավ չէ: Հատկապես ՀՀ պաշտպանության և անվտանգության համար: Փառք Աստծո, որ Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունն այսօր ապահովում են այլ երկրի համապատասխան կառույցները, այլ ոչ թե Ռուզաննա Խաչատրյանի մարդու և Գեորգի Կուտոյանի հիմնարկները:


shame.am

Այս նյութը դիտել են - 1437 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook