USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երեւանի քաղաքապետը վտանգ է զգացել...
2016-03-02 09:14:00
Տպել Տպել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ վերջին շրջանի կոշտ ելույթներում նախընտրական քարզչության ենթատեքստ կա: Այս կարծիքին է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ով Lragir.am-ի հետ զրույցում չի բացառում, որ սա Տարոն Մարգարյանի կողմից կարճատև PR ակցիա է: Երևանի ավագանու հաջորդ ընտրություններից հետո, նրա դիտարկմամբ, կմոռացվեն խնդիրների լուծման համար տրված խոստումները:

«Իշխանությունները խնդիրների մասին միշտ հիշում են ընտրություններից առաջ: Հետևաբար, ես չեմ զարմանա, եթե դա կապվի մեկ տարի անց սպասվող ընտրությունների հետ»,- ասաց Սաֆարյանը:

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երևանի քաղաքապետի աթոռի համար թեժ պայքար է ընթանում մի քանի կարկառուն ՀՀԿ-ականների միջև: Մասնավորապես, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը ցանկանում են այդ պաշտոնում տեսնել իրենց որդիներին: Ըստ լուրերի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ Տարոն Մարգարյանի քննադատական ելույթները սկսեցին հնչել հատկապես վերջին շրջանում, երբ մամուլում Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնողների անուններ են հայտնվել:

“Տարոն Մարգարյանը հասկանում է, որ չորս տարվա կառավարման արդյունքում միգուցե հանրությանը ներկայացնելու բան ունի, բայց նաև շատ քննադատություններ է ստացել: Այսինքն՝ ինքը հասկանում է, որ ունի խոցելի կողմեր: Նախկինում քաղաքային ղեկավարության համար ձեռնտու էր, որ, օրինակ, բազմաբնակարան շենքերի խնդիրների լիազորությունները դրված էին համատիրությունների վրա, թքած, նրանք այդ գործն անում էին, թե ոչ: Հիմա արդեն հասկանում են, որ այս ներքին մրցակցությունը, որն առաջացել է, իրավիճակը փոխում է”,- ասաց Սաֆարյանը:

Տարոն Մարգարյանի հերթական քննադատական ելույթը նվիրված է Երևանում գործող համատիրություններին: Նա համատիրություններն անվանում է քաղաքացու մատից փուշ չհանող և միայն գումար հավաքագրող կառույց: Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ այս հարցը տարիներ շարունակ իրենք բարձրացրել են, սակայն ոչ մի լուծում: Ինչո՞ւ է հենց հիմա Տարոն Մարգարյանը հիշել այդ մասին:

“Ինքը հասկանում է, որ համատիրությունների անգործությունն ուղղակիորեն ազդելու է իր քվեների վրա: Դրա համար փորձում է վերջին մեկ տարում ինչ-որ ձևով ակտիվացնել աշխատանքը”,- ասաց նա:

Ըստ Սաֆարյանի՝ տարիներ առաջ պետք էր սկսել Համատիրությունների մասին օրենքի փոփոխությունը, Երևանի քաղաքապետարանում պետք է ավագանու անդամներից բաղկացած խումբ ձևավորվեր, աշխատանք պետք է տարվեր այդ օրենքի վրա, պետք էր հասկանալ, թե ով իր պատասխանատվությունն ինչու չի կատարում:

“Մենք բարձրացրել ենք և ֆինանսավորման ավելացման խնդիրները, և մատնանշել ենք եկամտի աղբյուրների տեղը: Այսինքն՝ այնքան շատ բան ենք մենք հուշել, ցավոք, չի արվել: Հիմա Երևանի քաղաքապետը նկատում է, որ տուժում է ինքը”,- ասաց նա:
Ավագանու անդամը նշում է, որ մարդկանց շատ քիչ է հետաքրքրում, թե տեղական ինքնակառավարման համակարգի որ օղակը չի գործում: Իշխանություններին միշտ թվացել է, որ եթե որևէ աշխատանքի լիազորություններն իրենց վրա չէ դրված, ով ուզում է թող կատարի այն: Բայց, նրա խոսքով, չեն պատկերացրել, որ հասարակության հանրագումար գնահատականի արդյունքում հենց քաղաքային իշխանությունն է տուժելու:

“Ոչ մի համատիրության ղեկավար ոչ ընտրվում է, ոչ էլ նախընտրական քարոզչություն է ունենում, որպեսզի մտածի, թե 3-4 տարի հետո ինչ դեմքով կներկայանա հանրությանը: Հասարակությունն ամեն ինչ համար պատասխանատու է համարում քաղաքապետին: Մի կողմից ցավալի է, որ ընտրությունների նախաշեմին են հիշում խնդիրների մասին, բայց բարեբախտաբար գոնե ընտրությունների գործիքը կա, որպեզի 4 տարին մեկ գոնե հիշեն, թե ինչը լավ չի աշխատում: Եթե ընտրությունները չլինեին, հաստատ որևէ մեկի պետքն էլ չէր լինի խնդիրների առկայությունը”,- ընդգծեց Սաֆարյանը: -

lragir.am

Այս նյութը դիտել են - 1266 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook