- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երեկ Հայաստան էր ժամանել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, բանակցել է Էդվարդ Նալբանդյանի, պառլամենտական խմբակցությունների, հասարակական կազմակերպությունների և վերջում էլ՝ նախագահ Սարգսյանի հետ: Նախագահի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ նա ասել է, թե Հայաստան-ԵՄ բանակցություններին մասնակից պետք է լինի հասարակությունը: Նկատի ունենալով անցյալի դառը փորձը՝ այն, որ 3,5 տարի տևած բանակցություններից հետո Հայաստանն ինտեգրվեց հակառակ ուղղությամբ, սինյորա Մոգերինին եկել է այն եզրակացության, որ այս անգամ «փըստ» չտալու համար հասարակության մասնակցությունն անհրաժեշտ է:
Ինչպե՞ս է հետբալզակյան տարիքի այս սինյորան պատկերացնում հասարակության ներգրավումը բանակցային գործընթացին: Հավանաբար, նա որևէ կոնկրետ պատկերացում չունի, այլ ուղղակի դա ասել է զուտ ասելու համար: Սակայն, եթե փորձենք լուրջ ընդունել եվրասինյորայի ասածը, պետք է ենթադրենք, որ նա ձգտում է հետևյալին:
Նախ, պետք է հստակ բացատրել Հայաստանի հանրությանը, թե ինչի համար է Եվրամիությունը ձգտում արդեն որերորդ տարին ասոցիացվել այս երկրի հետ: Եվրոպացիները պետք է ազնվորեն ասեն, որ Հայաստանն՝ իր երկու միլիոն անվճարունակ բնակչությամբ, որևէ տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում իրենց համար, ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ ապրում է 45 միլիոն սպառող: Երկրորդ, Եվրամիությունը Հայաստանի հասարակությանը պետք է ազնվորեն զեկուցի, որ որպես մշակութային, գիտատեխնիկական միավոր՝ Հայաստանը նույնպես հետաքրքրություն չի ներկայացնում ԵՄ-ի համար, քանզի չի մնացել այստեղ ոչ մշակույթ, ոչ էլ գիտություն տեխնիկայի հետ միասին: Երրորդ, Եվրամիությունն ի վերջո պետք է բացատրի, թե իր ինչին է պետք Հայաստանը, եթե այս երկիրն այսօր ոչ այլ ինչ է, եթե ոչ աղքատ, կիսասոված մարդկանցով բնակեցված մի տարածք, որոնք մի 30 տարով, իսկ որոշ բնագավառերում՝ նաև 50-60 տարով հետ են մնացել քաղաքակրթության զարգացումից:
Այստեղ է, որ եվրոպացիների անկեղծությանը տեղ չի մնում: Նրանք էլ չեն կարող ազնիվ խոսել: Սակայն նրանց չխոսելը չի նշանակում, թե մենք չենք հասկանում: Իրականում Հայաստանն Արևմուտքի համար ընդամենը մեկ նշանակություն ու կարևորություն ունի, այն է` Ռուսաստանը կտրել Հայաստանից և, հետևաբար, դուրս թողնել այդ տերությունը Հարավային Կովկասից: Նկատենք, որ դա մեզ՝ Հայաստանի հասարակությանը չէ, որ պետք է, դա պետք է եվրոպացիներին, և նրանք արդեն քանի տարի շատ բութ ձևով գնում են դեպի իրենց անիրականանալի նպատակը:
Դե, իսկ քանի որ վերը նշված հարցերով դժվար թե անկեղծ երկխոսություն կայանա Եվրամիության և Հայաստանի հասարակության միջև, ապա եվրոպացիները գոնե բարի լինեն պատմել հայերին, թե ինչ պատահեց նրանց հետ, ովքեր ընտրեցին արևմտյան ուղղությունը և եվրասոցիացումն ավելի թանկ գնահատեցին, քան իրենց: Մի քանի ասոցիացված դժբախտ ճակատագիր:
Վրաստան: Այս երկիրը մասնատվեց` հետևելով արևմտյան հրահանգներին, իսկ ասոցիացման փաստաթղթի ստորագրմանը մոտեցավ ամենաողորմելի վիճակում:
Ուկրաինա: Այս երկիրը կորցրեց Ղրիմը, քանզի Եվրամիությունը պահանջում էր ասոցիացման պայմանագիրը ստորագրել հենց Վիլնյուսում 2013-ի նոյեմբերին, ոչ մի րոպե ուշ, այնուհետ կորցրեց Դոնբասի մի մասը, իսկ ողջ Արևելյան Ուկրաինայի անջատումն ընդամենը ժամանակի հարց է:
Մոլդովա: Այս թշվառ երկիրն ընդհանրապես վերանալու եզրին է հայտնվել. երբ ռուսները սրանց 2003-ին առաջարկում էին «բարիշել» Մերձդնեստրի հետ, դաշնություն կազմել՝ երաշխավորելով Մոլդովայի միասնությունը և փոխարենը պահանջելով միայն ոչ հակառուսական կողմնորոշում, Վաշինգտոնում և Բրյուսելում վիժեցրին այդ գործընթացը. նրանց պետք չէր միասնական Մոլդովա, նրանց պետք է հակառուսական Մոլդովա, իսկ թե որքան կտևի կոնֆլիկտն այդ երկրում` որևէ մեկին Արևմուտքում չի հետաքրքրում:
Հիմա լավ կլինի, որ սինյորա Մոգերինին Հայաստանի հասարակությանը բացատրի, թե այդ ինչպես ստացվեց, որ Եվրամիության հետ բախտ կապողները կործանվուն են: Մենք էլ սինյորա Մոգերինիին հարցնենք, թե միգուցե մեզ համար էլ է Եվրամիությունը նույնատիպ ապագա ծրագրում:
Ինչևէ, եթե Հայաստանի հասարակությունը դառնա Հայաստան-ԵՄ բանակցային գործընթացի մասնակից և տիրապետի ինֆորմացիայի ողջ ծավալին, ապա հաջորդ անգամ սինյորա Մոգերինիին այս երկրից դուրս կանեն, նրա գեղեցիկ դեմքին պոմիդորներ կնետեն, նրա թանկարժեք զգեստները կփչացնեն, նա էլ, լինելով հետբալզակյան տարիքի նախկին գեղեցկուհի, դա ծանր կտանի: Հետևաբար, թող մոռանա հասարակության մասին, Հայաստան գալուց շփվի Էդվարդ Նալբանդյանի և այլ անլուրջ մարդկանց հետ, որոնցով վխտում է ՀՀ քաղաքական ղեկավարությունը, հատկապես ԱԳՆ-ն, և վերադառնա Բրյուսել ու զեկույցներ գրի: Եվ այսօրվանից մտածի, թե ինչ է անելու, երբ Հայաստանը վերջին պահին կրկին հրաժարվի Եվրամիության հետ հերթական խայտառակ պայմանագիր ստորագրել, ինչպես դա տեղի ունեցավ 2013թ. սեպտեմբերի 3-ին:

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


