- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ջհանգիր Լֆիկյան
Տարիներ առաջ երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանը որոշեց ազատվել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից, որպեսզի «Գլաձորի» շրջանավարտ Թովմասյան Հրայրին նստեցնի նրա տեղը: Հավանաբար, կաթացրել էր նախագահի ականջին, նա էլ համաձայնել էր: Մնում էր միայն պատրվակ գտնել, և երջանկահիշատակը գտավ, էն էլ այնպիսի մի պատրվակ, որ դրանից հզոր բան կարող էր հայտնաբերել միայն Ներսես Երիցյանը` իր ծանր հիվանդությունների ողջ սպեկտրով:
Ինչևէ, կառավարության նիստի ժամանակ Սարգսյանն ասաց, թե Դանիելյանը հեռացվում է, քանզի իր հանձնարարությամբ չի պատժել ԴԱՀԿ պետ Պողոսյանին խուլիգանության համար: Դանիելյանին հանեցին, իսկ Միհրան Պողոսյանն առ այսօր բարգավաճում է իր պաշտոնում: Նորմալ մարդիկ այն ժամանակ կատարվածը գլխի հիվանդության արգասիք ընդունեցին, քանզի չի կարելի աշխատանքից ազատել մեկին` ենթակային խուլիգանության համար չպատժելու համար, իսկ ենթակային թողնել տեղում:
Այսօր, փառք Աստծո, Տիգրան Սարգսյանը Հայաստանի պատմության տխրագույն էջերից է դարձել, բայց կարծես թե իր հզոր միտքը հետը չի տարել Մոսկվա, և այն առ այսօր փայլում է Հայաստանի երկնակամարի ներքո:
Փայլատակումներից մեկը մենք տեսանք երեկ, երբ Վլադիմիր Գասպարյանը իսկական ցեղասպանություն կատարեց ոստիկանությունում` միաժամանակ աշխատանքից հեռացնելով չորս գնդապետի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզային վարչությունների պետերին և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետին: Պատճառը գողականների հետ նրանց ջերմ հարաբերություններն են: Ավելի ուշ տեղեկություն տարածվեց ոստիկանների մեղքի մանրամասնությունների մասին:
Այսպես, «Առավոտ»-ին հայտնի է դարձել, որ ոստիկանները քեֆի են մասնակցել քրեական հեղինակություն Թևոսիկի (Թևոս Սաֆարյան) հետ: «Ոստիկանապետերը, պատգամավորի հրավերով, մասնակցել են խնջույքի ու, անկախ իրենց կամքից՝ մեկ այլ պատգամավորի հետ ծնունդի է եկել հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թևոսիկը: Ոստիկանապետերը դուրս են եկել անմիջապես, սակայն դա էլ նրանց փաստորեն չի փրկել»,- գրում է պարբերականը։ Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ին, հոբելյար պատգամավորը եղել է գյումրեցի Մարտուն Գրիգորյանը, այն պատգամավորը, որի հետ եկել է Թևոս Սաֆարյանը, Սեյրան Սարոյանն է եղել, իսկ քեֆին մասնակցել է նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Այս կապակցությամբ կուզենայինք արտահայտել մի քանի նկատառում:
Առաջին: Իհարկե, գողականների հետ ոստիկանները չպետք է գործ ունենան: Սա ճշմարտություն է, բայց եթե կարողանանք սահմանել, թե ինչ բան է գողականը և ով է գողականը: Թևոս Սաֆարյանը մտերիմ հարաբերությունների մեջ է երկրի գրեթե ողջ վերնախավի հետ, սկսած Մհեր Սեդրակյանից ու Էդվարդ Մադաթյանից (Խուճուճ Էդո) մինչև պատգամավորներ Վարդան Այվազյանը, Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը: Հիմա ի՞նչ, նրանք էլ են գողակա՞ն: Թևոս Սաֆարյանը հարյուրավոր սանիկներ ունի, այդ թվում` հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանը և շատ այլ՝ գողականից հեռու անձինք, դա ինչ-որ բան նշանակո՞ւմ է: Ինչևէ, չկա գողականի չափորոշիչ, հետևաբար, դժվար կամ անհնար է որևէ մեկին, բացի օրենքով գողերից, դասել գողականների շարքին:
Երկրորդ: Այդ չարաբաստիկ քեֆին մասնակցել է պետության երկրորդ դեմքը: Հիմա ի՞նչ է ստացվում: Երկրորդ դեմքին կարելի է նստել գողականի հետ, իսկ գնդապետին` ո՞չ: Եթե դա պատժելու արարք է, և Գասպարյանը պատժեց իր գնդապետերին, լավ, բա Գալուստ Սահակյանի՞ն ով է պատժելու: Կամ՝ այդ ի՞նչ զարհուրելի և յուրահատուկ բան է գողական հասկացությունը, որը հակացուցված չէ պետության երկրորդ դեմքին, բայց մահացու է գնդապետի համար:
Երրորդ: Եթե իրոք գնդապետերը տեղյակ չեն եղել պատգամավորի ծննդյան խնջույքին մասնակցելիս, որ ներկա է լինելու նաև Թևոս Սաֆարյանը, կամ տեղյակ են եղել, բայց իմացել են նաև, որ պետության երկրորդ դեմքն էլ է ներկա լինելու, ապա չենք հասկանում, թե որն է նրանց մեղքը: Ընդունենք՝ նրանք դուրս են եկել խնջույքից՝ տեսնելով Թևոսին, կամ՝ ասում են, թե դուրս են եկել, բա որ հաջորդ օրը Սահակյանը բողոքեր Գասպարյանին, թե՝ քո ոստիկաններն իմ նստած սեղանն արհամարհեցին ու դուրս եկան, ապա ի՞նչ կասեր այդ դեպքում Գասպարյանը: Կամ որքանո՞վ է գեղեցիկ ցուցադրաբար լքել մի միջոցառում ինչ-ինչ պատճառներով, որին մասնակցում է Ազգային ժողովի նախագահը:
Չորրորդ: Ոստիկաններն իրոք այդ օրը հայտնվել են անելանելի վիճակում: Մի կողմից՝ չեն կարող մերժել պատգամավորի հրավերը, մյուս կողմից՝ գնացել ու կրակն են ընկել: Դե, ինչ ասենք, պատժվել են, բայց լավ կլիներ, որ պատժվեին իսկապես լուրջ բարոյական զանցանքի, այլ ոչ թե Գալուստ Սահակյանի հետ խմելու համար:
Այս պատմության մեջ կա ևս մեկ հետաքրքիր պահ: Մարտուն Գրիգորյանի ծննդյան օրվանից անցել է մոտ 45 օր, ինչո՞ւ հենց երեկ այդ խնդիրն առաջացավ: Մի՞թե Գասպարյանը նոր է իմացել այդ մասին: Իհարկե, ոչ: Եվ այստեղ ճշմարիտ է հնչում այն վարկածը, որ Գասպարյանի համար իր ենթակաների արարքը դատապարտելի չէր, ուղղակի նրան հրահանգվել է հեռացնել գնդապետերին նախագահականից, որտեղ շատ են «մտավորականները» և, հավանաբար, կարողացել են ինչ-ինչ նպատակներով իրենց գործն անել և ինչ-որ մարդկանց ինչ-որ բաներ ապացուցել:
Այժմ` գլխավորի մասին:
Ժամանակին մենք առաջարկեցինք, որ Հայաստանում ընդունվի գողականի մասին օրենք, որպեսզի ամեն ինչ կարգավորվի, հստակ լինի և իր տեղն ընկնի, ոչ մի անորոշ հարց չմնա: Այդ օրենքը չկա և չի էլ լինի, թեպետ այն անհրաժեշտ է: Հետևաբար, Հայաստանում միշտ այս անորոշությունը կպահպանվի` ի վնաս հասարակության և պետության: Իսկապես չգիտես՝ սա զավե՞շտ է, թե՞ ողբերգություն. մարդկանց հեռացնում են ՀՀ ԱԺ նախագահին և այլ պատգամավորներին սեղանակցելու համար, որտեղ նաև ներկա է եղել մեկը, ով, ըստ ոստիկանության տվյալների, քրեական հեղինակություն է: Բա սա նորմա՞լ երևույթ է:
Հետգրություն
Մարտուն Գրիգորյանը, լինելով գողական տոհմի ներկայացուցիչ, այսուհետ կարող է պարծենալ, որ միանգամից չորս գնդապետի գլուխ կերավ, իսկ այդօրինակ սխրանքով, մեր մեջ ասած, հազվադեպ գողականներ կարող են պարծենալ...

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


