- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2025-01-06 10:48:00 Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Քոչար Օսկանյան
Հայաստանի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանից կարող է նույնիսկ «ռագատկի» քար չմնալ։ Նա 2008թ. օգոստոսի 20-ից զբաղեցնում էր Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ 2014թ. նաև իրենով արեց ֆինանսների նախարարությունը՝ ըստ էության իր ձեռքում կենտրոնացնելով վերահսկողությունը երկրի ֆինանսական հոսքերի նկատմամբ։
Օգտագործելով իր բարձր պաշտոնը` Խաչատրյանը կարողացավ Հայաստանում հսկայական ֆինանսական և տնտեսական կայսրություն կառուցել՝ անընդհատ ընդլայնելով դրա սահմանները։
Ինչպես ցանկացած գիշատիչ, նա իրենով արեց Հայաստանում այն ամենը, ինչ կարող էր։
Բոլոր այն գործարարները, ովքեր իրենց հետևում չունեին լուրջ հովանավորներ, հրաժեշտ տվեցին Հայաստանում գործարարությամբ զբաղվելու գաղափարին։ Ըստ տեղեկությունների՝ Խաչատրյանին են պատկանում կապի և հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն «Յուքոմ» ընկերությունը, «Անի» կաթնամթերքի գործարանը, «Անի» տաքսի ծառայությունը, քաղցրավենիքի և շոկոլադի ներմուծման առյուծի բաժինը, «Մեգաֆուդ», «Մեգափեյ», «Մեգաթոյս», «Մեգամոթորս» ընկերությունները, «Զովք» սուպերմարքեթների ցանցը, սրճարաններ, ռեստորաններ, սաունաներ քաղաքի կենտրոնում, կարի արտադրամաս հայրենի Ամասիայում ու տասնյակ այլ ընկերություններ և ձեռնարկություններ Հայաստանում և արտերկրում, որոնց մասին գիտի միայն Խաչատրյանը։
Բայց երկու օր առաջ նախագահ Սարգսյանն իր հրամանագրով պետական եկամուտների կոմիտեն առանձնացրեց ֆինանսների նախարարությունից, իսկ այսօր արդեն այդ պաշտոնում նշանակեց իր վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին։ Խաչատրյանը դեռ 10 օր էլ կմնա ֆինանսների նախարար, բայց, ըստ տեղեկությունների, ԱԺ հաջորդ քառօրյայում տեղի կունենա կառավարության կառուցվածքի հերթական փոփոխությունը. միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարությունը կմիացվի ֆինասների նախարարությանը, և այս միացյալ նախարարության ղեկավար կմնա Վաչե Գաբրիելյանը։ Այսպիսով վերջ կտրվի ինչպես Խաչատրյանի սուպերնախարարությանը, այնպես էլ նրա սուպերնախարար լինելուն։ Խաչատրյանի մերձավորները պնդում են, որ նրան պատրաստում են վարչապետական աթոռի համար, իսկ այլ աղբյուրներ հայտարարում են, թե նա կնշանակվի ՀՀ դեսպան որևէ երկրում։
Բանն այն է, որ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի ոտքերի հետ կապված և տևական ժամանակ բուժվում էր Գերմանիայում։ Հիմա ևս նա կարող է ցանկանալ գնալ Գերմանիա և բուժվել պետության հաշվին, մանավանդ որ երկրի ԱԳՆ-ն որոշել է, որ Գերմանիայում ՀՀ դեսպան պետք է նշանակվեն միայն թանկարժեք բուժման կարիք ունեցողները։ Բայց Գերմանիայում ՀՀ դեսպանին նշանակել են մեկ շաբաթ առաջ, այնպես որ՝ իրական չէ Խաչատրյանին այնտեղ դեսպան ուղարկելը։
Ավելի հավանական է, որ Խաչատրյանն անգործ մնա, և այդ դեպքում անտեր կմնա նաև նրա ստեղծած հսկայական ֆինանսատնտեսական կայսրությունը։
Պատմությունից հայտնի է, որ երբ նվաճողական քաղաքականություն վարող կայսրերը հեռանում են թատերաբեմից, նրանց կողմից նվաճված տարածքները բզկտվում են այլ նվաճողների կողմից։ Այդպես եղավ Ալեքսանդր Մակեդոնացու, Նապոլեոնի, Կարլ Մեծի ժառանգությունների հետ: Գագիկ Խաչատրյանը և նրա ստեղծած իմպերիան չեն կարող բացառություն լինել։
Ժամանակն է, որ նա իր մաշկի վրա զգա, թե ինչ բան է ուրիշներից խլելը, պետական պաշտոն չունենալը և սեփական բիզնեսը պաշտպանելու անկարողությունը։ Գագիկ Խաչատրյանի փլուզվող կայսրության փլատակների վրա կստեղծվեն նորերը, որովհետև ինչ-որ մարդիկ անպայման կհամարեն, որ այն, ինչ անարդարացիորեն խլել է ուրիշներից Խաչատրյանը, կարելի է արդարաբար խլել նրանից։
Այնպես որ, առաջիկայում մենք կլինենք հսկայական ունեցվածքի և ներմուծման քվոտաների հերթական խոշոր վերաբաշխման ականատեսը։
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»