USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ի՞նչ ասաց նախագահը Քոչարյանի
2016-03-04 17:33:00
Տպել Տպել


Քոչար Օսկանյան


Երեկ, երբ Սերժ Սարգսյանը աշխատակազմին ներկայացնում էր ՊԵԿ նոր ղեկավարին` Հովհաննես Հովսեփյանին, նախագահը խոսեց ընդհանրապես երկրի հարկային և մաքսային ոլորտներում առկա խնդիրների և հրատապ անելիքների մասին: Եվ իր խոսքի համատեքստում նա համեմատություն կատարեց երկու ժամանակների միջև՝ ընդգծելով տարբերություններն ու առավելությունները:

Սարգսյանը մասնավորապես նկատեց. «Այստեղ նստած հնաբնակները, եթե համեմատեն, օրինակ, Հայաստանի հարկային համակարգը, շատ հեռու չեմ ուզում գնալ` 10-15 տարի առաջվա հետ, միանշանակ կգան այն եզրակացության, որ սարերի, ձորերի տարբերություն կա: Եվ երկրորդ՝ այն պարզ պատճառով, որ եթե աշխարհի շատ երկրներում կարողացել են դա իրականացնել, մենք ինչո՞ւ չպետք է կարողանանք: Միանշանակ կարող ենք և այս ուղղությամբ մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք»,- ասաց նա:

Եթե հայացք նետենք դեպի ետ նախագահի նշած ժամանակահատվածի չափով, ապա նրա ակնարկը կներկայանա շատ թափանցիկ: Դա Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանն էր: Իսկ Քոչարյանը սիրում էր իդեալականացնել այդ տարիները՝ համեմատելով ներկա օրերի հետ և շեշտելով ղեկավարման իր գերազանցությունը:

Հիմա Սերժ Սարգսյանը պատասխանում էր նրան՝ կարծես ցանկանալով ասել, որ ոչ միայն դա իրականությանը չի համապատասխանում, այլև նա բազում մանրամասներով կարող է ապացուցել նշված անհամապատասխանությունը: Եվ այն, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր Հայաստանի ամենահարուստ քաղաքացիներից է, ևս գալիս է ապացուցելու, թե ինչպես էին աշխատում հարկային ու մաքսային մարմինները` ի շահ նախկին նախագահի անձնական բարեկեցության:

Իհարկե, վերջին տարիների հարկային համակարգի փոփոխությունները խիստ դեկորատիվ են: Եթե նախկինում զզվելի էր անգամ շփումը հարկային մարմինների և ծառայողների հետ, այժմ աշխատանքի ձևն ու ոճը զզվանք չեն հարուցում: Սակայն գլխավորը նույնն է մնացել` հարկային համակարգը եղել և մնում է ռեժիմի լծակ, այն գանձում է այնքան, որքան պետք է, ղեկավարվելով այլ սկզբունքներով ու շահերով:

Ուղղակի նախագահ Սարգսյանը քար նետեց իր խոսքով նախորդի բոստանը` վերջինիս շատախոսությունից ձանձրանալով: Եվ ճիշտ արեց: Ի վերջո, որքան կարելի է լսել ու հանդուրժել 1998-2008թթ. դրախտավայրի մասին, որը հաստատվել էր ՀՀ տարածքում:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1320 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook