USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մոսուլի ջրամբարի ամբարտակը փլուզման եզրին է
2016-03-05 09:00:00
Տպել Տպել

Տիգրիս գետի վրա կառուցված ու Մոսուլի վատ պահպանված ամբարտակի հնարավոր ճեղքման ու փլուզման  դեպքում ավելի քան մեկ միլիոն իրաքցի է վտանգված: Կառավարությունը վերականգնողական աշխատանքներ է սկսել։:

Թուլացած ամբարտակն ամրացնելու աշխատանքները սկվսել են հինգշաբթի օրը։Ամբարտակը տարիներ շարունակ վնասվել է՝ գտնվելով հակամարտության գոտում: Գետի երկայնքով բնակվող իրաքցիները անհանգստացած են: Ահմադ Խալիֆը նրանցից մեկն է. «Մենք վախենում ենք. Չգիտենք արդյոք ճիշտ է, որ ամբարտակը կարող է փլուզվել, թե՝ ոչ: Մենք ընտանիքներ ունենք, երեխաներ, և  շփոթված ենք, քանի որ Տիգրիսին շատ մոտ ենք ապրում»:

Ամբարտակը պարբերական վերականգնողական աշխատանքների կարիք ունի, քանի որ հիմքում ընկած հողի զանգվածը կայուն չէ: Կառավարությունը այս շաբաթ 300 միլիոն դոլարի  գործարք է կնքել իտալական «Տրեվի գրուփ» ընկերության հետ:

Երբ ձյունը հալվում է, ամբարտակի վրա ջրի ճնշումը ավելանում է: Հոսքի փականը բաց է թողնվել՝ թույլ տալով, որ ջրի մի մասը թափվիւ գետը՝ այսպիսով պակասեցնելու ճնշումը: Ալի Ռադհի Թհամիրը Ոռոգման ու ջրահեռացման պետական ծրագրի աշխատակիցներից է.

«Տիգրիս գետը լցվող ջրի մեծ քանակությունը գյուղատնտեսության համար օգտագործվել է ավելի մեծ չափաբաժիններով, քան՝ նախկինում: Ջրի մեծ քանակություն օգտագործվել է ծաղկեցնելու ու վերակենդանացնելու այն պարարտ հողերը, որոնք մեծապես տուժել էին տարվա նախորդ եղանակներին՝ ջրի պակասորդի պատճառով:

Իրաքում ԱՄՆ-ի դեպանությունը այս շաբաթ հաղորդել է, որ ամբարտակի փլուզման վտանգը «լուրջ և աննախադեպ է»: ԱՄՆ-ի ու Իրաքի կառավարությունները աշխատում են Տիգրիսի ավազանի ստորին հատվածներում բնակվող 1,5 միլիոն իրաքցիների տարհանման ծրագրի շուրջ:

Ամբարտակը հիմնականում վնասվել է առկա հակամարտության, հատկապես՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից այն ժամանակավորապես գրավելուց հետո: Ամբարտակի պահպանման խափանումը մասամբ պայմանավորված է՝ այն պահպանելու ու վերականգնելու համար նախատեսված ցեմենտի գործարանի «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ լինելու հանգամանքով:

Այս նյութը դիտել են - 1357 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook