USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սասուն Միքայելյանի տունը հյուրանոց կդառնա
2016-03-05 12:48:00
Տպել Տպել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի թիմը լրջորեն պատրաստվում է Հրազդանի քաղաքապետի ապրիլի 17-ի ընտրություններին։ Այդ լրջությունն արտահայտվում է նրանով, որ առաջիկայում Երևանից Հրազդան կտեղափոխվի կուսակցության ակտիվը և մոտ մեկ ամիս, մինչև ընտրությունները, կմնա Հրազդանում։ Մի խոսքով, Միքայելյանի ուսերին է մնալու նրանց կերակրելու, կացարանով ապահովելու և զբաղեցնելու հոգսը: Իսկ թե այդ մասսայական գործուղումը որքանով արդյունավետ կլինի, դեռ ոչ ոք չի համարձակվում գուշակել:


Սրա հետ մեկտեղ Սասունը շատ է ուրախացել իր անձի հանդեպ նման բացառիկ ուշադրության դրսևորումներից և արդեն հայտարարում է, թե պատրաստ է սեփական կյանքը զոհաբերել, միայն թե ձեռք բերի անհրաժեշտ քանակությամբ քվեներ:


Այն, որ թեկնածուն իր պայքարը համարում է կենաց ու մահու կռիվ, դա կարելի է հասկանալ: Մեծ հաշվով, այս փորձը նրա վերջին հնարավորությունն է լինելու ինքնադրսևորման ասպարեզում, իսկ ԶԻԼ քշել նա այլևս չի ցանկանում: Միայն թե վերջինս արդեն իսկ լուրջ սխալներ է թույլ տալիս, որոնք այս անգամ էլ կունենան նույն հետևանքները, ինչ պատահեց 2012 թվականի ընտրությունների ժամանակ: Հիմա Միքայելյանն ասում է, թե այն օրերին արդյունքները կեղծվել են, ընդ որում ոչ թե քվեատուփերում, այլ դրսում: Պատճառն, ըստ նրա, եղել է վախի մթնոլորտը: «Երևի, բացի մի երկու տնից, մնացած բոլորին ասել են՝ Սասուն Միքայելյանին չընտրեք»,- պատմում է նա:


Եթե նրա խոսքերն ի գիտություն ընդունենք, ապա ստացվում է, որ հրազդանցին այնքան էլ ազատատենչ չէ, որքան Սասունն է պնդում: Բավական է ընտրողին ասել՝ սրան ձայն մի տուր, և նա հլու-հնազանդ կատարելու է այդ հրահանգը: Եվ եթե Սասուն Միքայելյանն այսպես է մտածում իր համաքաղաքացիների մասին, ապա ինչպե՞ս է պատրաստվում ձայներ ստանալ: Նրա պատասխանն այս դեպքում էլ անակնկալ չէ. «Մեր թիմը պատրաստվում է շենքից շենք, բակից բակ անցնել ու թոթափել վախի մթնոլորտը»,- պարզաբանում է նա: Եվ ստացվում է, որ թեկնածուն հիմա էլ ինքն է ցանկանում անել նույն բանը, ինչ իր հետ արեցին 2012-ին:


Արդյունքների արդյունավետության մասին կիմանանք ապրիլի 17-ից հետո: Իսկ հիմա լուրջ նախապատրաստության շրջանն է: Միքայելյանի տունը մեկ ամսով վերածվելու է բարձրակարգ հյուրանոցի: Երևանի ընդդիմադիր գործիչները անտեղ կանցկացնեն իրեն գարնանային հանգիստը:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1356 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook