USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այսօրվա մեր դերասաննե՞րը…Ոչ երգել գիտեն, ոչ պարել եւ միայն սերիալներում են ցուցադրում իրենց ,«վարպետությունը»
2016-03-07 11:37:00
Տպել Տպել

 

Ռուսներին ֆիզիկապես ատողները թող չկարդան իմ այս գրառումը grin emoticon ))

Նայում եմ ռուսական ալիքները, որոնք նշում են Անդրեյ Միրոնովի 75-ամյակը:


1987-ին ես Տալինում էի, երբ լսեցի, որ Ռիգայում հյուրախաղերի ժամանակ մահացել է արտիստը:

Ափսոսանքս մեծ էր: Կյանքից հեռացել էր տաղանդավոր դերասան, խարակտերային դերերի փայլուն մարմնավորող, դերասանական արվեստում ճկուն, պլաստիկ, թեթեւաշունչ ու հմայիչ մի արտիստ: Ընդամենը 46 տարեկան էր…

Նա ինքը չէր համարում, որ իր վարպետության գագաթնակետը ,,Ադամանդե ձեռքը,, ֆիլմի հերոսի դերակատարումն էր եւ ձգտում էր դրամատիկ դերերի:
Ավաղ…

Հիմա նայում եմ ռուսական ալիքները եւ տեսնում եմ, թե միրոնովյան ,,դպրոցը, որքա՜ն հզոր է: Երգում ու պարում են այսօրվա դերասանները:

Ընդհանրապես, ռուս դերասանը /անգամ գավառային/ մի՛շտ էլ ,,աշխատել է ինքն իր վրա,, փորձել է հասնել վարպետության, պարտադիր կերպով զարգացրել է իր վոկալն ու պարը:

Իսկ այսօրվա մեր դերասաննե՞րը…Ոչ երգել գիտեն, ոչ պարել եւ միայն սերիալներում են ցուցադրում իրենց ,,վարպետությունը,,՝ հիմնականում հանդես գալով ժարգոնալեզու, արգահատելի հանցագործների դերերում…

Դերասանական արվեստ ասածը սրանց համար ինչ-որ «քյարթուների» ու մաֆիոզների մասին գրոտող դիանաների սցենարներում լռվել-մնալն է…

Հա՛, մեկ էլ՝ ամպհովանի պահելը...


Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1458 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook