USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Հին նալոգ հավաքողները» դիսկոմֆորտի մեջ են. ինչ է սպասվում Կովալենկո Շահգալդյանի փեսային. «Հրապարակ»
2016-03-08 20:24:00
Տպել Տպել

 

««Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահ Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո այս կառույցում տարիներ շարունակ աշխատած ու պետության հաշվին միլիոններ դիզած հարկային տեսչության պետերը դիսկոմֆորտի մեջ են հայտնվել:

Նրանցից շատերը կարծում են, որ հնարավոր է Հովսեփյանը ազատի «հին նալոգ հավաքողներին»` նրանց փոխարինելով նոր` իր համար առավել ընկալելի կերպարներով:

Այդ ճակատագրից խուսափելու համար շատերն արդեն անցել են հոգեբանական գրոհի: Օրինակ` ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսան` Հրանտ Կարապետյանը, որը Մաշտոցի հարկային ծառայության ղեկավարն է, որին իր ղեկավարած ստորաբաժանումում, մեղմ ասած, այնքան էլ չեն սիրում, գործընկերների մոտ սկսել է պարծենալ, թե Հովհաննես Հովսեփյանը, նախագահի փեսաներն իր մտերիմ ընկերներն են, եւ ինքը խնդիր չունի:

Մինչդեռ համակարգում եւ համակարգից դուրս որոշ մարդիկ հույս ունեին, որ Խաչատրյանի հեռանալով կավարտվի նաեւ Կովալի փեսայի դարաշրջանը:

Համակարգում բոլորը գիտեն, որ Կարապետյանը հնարավորինս օգտվել է իր պաշտոնի առավելություններից եւ անգամ բաժնեմասեր ձեռք բերել ամենատարբեր բիզնեսներում, այդ թվում եւ Ռուսաստանում, ուստի, կարծում են, որ պաշտոնը զիջելու ժամանակն արդեն եկել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1406 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook