USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«ՀԱՑՈՎ .......ԵՎ 06-ՈՎ»...
2016-03-10 12:54:00
Տպել Տպել

Ոստիկանությունում տեղի ունեցած վերջին պաշտոնազրկումների մասին լուրին հաջորդեցին ոստիկանապետին ՙպաշտոնից ազատելու՚ մասին լուրերը: Մոխրագույն փոքրիկ կենդանու ականջները որոշ լրատվամիջոցներից պարզ երևում են, բայց դա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ և ոչ էլ հետաքրքիր է: Կարմեն Դավթյանը ճիշտ հասկացրել էր, որ դա նաև դեղին քարտ էր մյուս գեներալներին:

Ասեմ, որ բանակի գեներալները / նրանցից շատերն իմ ընկերներն են եղել ու անկախ ամեն բանից՝ կշարունակեն մնալ/, ու նրանց եմ ուզում հիշեցնել, որ գոյություն ունի սպայի պատիվ հասկացողություն, ի վերջո, ուսադիրավոր մարդը պետք է ընտրի իր շրջապատը:

Հիմա մարտական նախկին ընկերներին «օղռաշ» ասողները ժամանակին ուրիշ մարդկանց էին «օղռաշ» ասում՝ հենց «գողականներին»: Նրանց համար «օղռաշները» դարձել են «պրեստիժ» տղերք, իսկ մարտական ընկերները՝ «օղռաշ»:

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակներից, երբ «լրագրող» աղջիկներին «գողական» տղերքը հետները Խոսրովի անտառ տարան ու նրանց ՙպատիվ տվեցին՚, նրանք էլ տեսան, որ լավ էլ կարող են համագործակցել և օգտագործել նրանց հանուն իրենց շահերի: Հիշո՞ւմ եք Դավիթ Հովհաննեսի ոտանավորը՝ «Հացով, ...-ով, 06-ով»՝ այ էդ աղջիկներին նախկինում արհամարհողները հիմա նրանց «մեծարում» ու «հարգում» են:

Պետք է լսել, թե իրականում ինչ թունդ բառերով են արտահայտվում դրանց նմանների մասին, չնայած հիմա նրանք ՙիրանցով հասած տելեվիզորի՚ աղջիկներն են և «հայ լրագրության կենդանի լեգենդները»:
Էս ամբողջ աղմուկը՝ կապված ոստիկանապետի առաջիկա «պաշտոնանկության» լուրի հետ, տարածում են երեք խմբեր՝ մի մասը՝ գորշ կարդինանալները, մնում են ստվերում, որպեսզի ասպարեզում չերևան, մի մասը իբր «լրագրողներ» են՝ գրում ու «վերլուծում» են, «հետևություններ» են անում, մյուս մասն էլ ակամա են տարածում լուրերը: Իհարկե, սրանք չեն կարող վնասել որևէ մեկի հեղինակությանը, որովհետև իրենք հեղինակությունից զուրկ բարոյական դիակ են, ու ճանճերն էլ հավաքվում են էն բանի վրա, ինչի վրա իրենք են հավաքված:

Մոխրագույն արարածը, ըստ «տելեվիզորի» աղջիկների՝ դարձել է հայկական արդարադատության և արդարության մարմնավորում:Չգիտես՝ ծիծաղես, թե՞ լաս:
Ամոթալին նաև «տելեվիզորի» աղջիկների պահվածքն է՝ նրանք ջանում են ապացուցել, որ ՙմենթերից՚ զզվում են ու «գողական ախպերությանը նվիրվա» են:

«Մենթերից» զզվելու բազմաթիվ պատճառներ ունեն. հասկանալի պատճառով՝ շանտաժը, այս կամ այն պաշտոնյայի կամ մեծահարուստի /ու «գողականների»/ անկողին մտնելը ու օջախ քանդելը հատկապես իրենց չսիրած ՙմենթերին՚ մանրամասն հայտնի է , այնպես որ, նրանք պատճառ ունեն՝ իրենց կյանքին լավատեղյակներին չսիրելու:

Հիմա մի բան է հետաքրքիր՝ ասենք թե լուրեր են տարածում, թե իրենց չսիրած մարդուն պաշտոնից հեռացնում են, ի՞նչ է դա տալիս իրենց դատարկ հոգիներին, իրենք հո գիտե՞ն, որ սուտ է: Պարապ զբաղմունք: Քամին սարին ի՞նչ պիտի անի:

Մարգարիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1543 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook