USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լիդերը պաշտոնը գնել է 150 հազար դոլարով...
2016-03-11 09:55:00
Տպել Տպել
Ծառուկ Սարգսյան

Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավար նշանակեց Հովհաննես Վարդանյանին, որը հայ հանրությանը հայտնի է Լիդեր մականունով։

Պրն Լիդերը մեզ հարազատ պերսոնաժ կդառնա, քանզի այնքա՜ն շատ է նրա անձնավորության մեջ խայտառակության պարունակությունը։ Սակայն այսօր խոսքը նրա մասին չէ:

 Ինչևէ, Լիդերի նշանակումը Տարոն Մարգարյանի անձնական որոշումը չէր (նա գրեթե ոչինչ ինքնուրույն որոշելու ընդունակ չէ), այլ վերևից իջեցված հրահանգ։ Իշխանության և ՀՅԴ-ի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով ՀՅԴ-ին բաժին էր հասել նաև Արաբկիր վարչական շրջանը։


Իսկ ի՞նչ կապ ունեն իրար հետ Դաշնակցությունը և Հովհաննես Վարդանյանը։

Վարդանյանը բացահայտ հայտարարում է, որ ինքը ՀՅԴ անդամ չէ։ Չնայած դրան՝ ՀՅԴ ղեկավարությունը հենց նրան է հարմար գտել առաջադրելու այդ պաշտոնին՝ հաշվի չառնելով, որ կուսակցության շարքերում կան բազմաթիվ սովալլուկ և խոշոր ախորժակի տեր նվիրյալներ, որոնք անհամբեր սպասում էին, թե երբ կստորագրվի համաձայնագիրը, որ իրենք էլ մոտ վազեն լափի տաշտին։

 

Բայց Հրանտ Մարգարյանը հարմար գտավ Լիդերին, որովհետև կուսակցության կողմից հայտարարված բաց և հրապարակային աճուրդում Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի համար ամենաբարձր գինն առաջարկեց հենց Լիդերը։

Մեր տեղեկություններով՝ Վարդանյանը Մարգարյանին վճարել է 150 հազար ԱՄՆ դոլար։

Եթե այդ պաշտոնի համար 151 հազար տվող լիներ, Մարգարյանը մեծ հաճույքով այն կվաճառեր ավել գին առաջարկողին, քանի որ նրա համար պաշտոն ծախելը մաքուր բիզնես է, իսկ քաղաքական հայացքներն ու կուսակցական պատկանելությունը խանգարում են հաջող բիզնես անելուն։ Լիդերն էլ, ինչպես ամեն մի ապրանքի գնորդ, չի էլ թաքցնում, որ վճարել է իր պաշտոնի դիմաց՝ դրանով հասկացնելով, որ որևէ քաղաքական կամ այլ պարտավորություն չունի Դաշնակցության հանդեպ, նրանք ծախել էին, ինքն էլ գնել է։


Մինչև դաշնակների հետ համագործակցության համաձայնագրի ստորագրումը հանրապետականները պնդում էին, որ իրենք գնում են համագործակցության, որպեսզի օգտագործեն ՀՅԴ ունեցած կադրային բազան և համատեղ ուժերով երկիրը դուրս բերեն այս վիճակից։ Հանրապետականներն էն գլխից գիտեին, որ Դաշնակցությունը ոչ մի կադրային բազա էլ չունի, ինչ էլ որ ունեն, իրենցից ավելի կոռումպացված է և անկուշտ։ Բայց դաշնակները մի այլ հատկանիշ էլ ունեն, նրանք անսահման ժլատ են և թեկուզ փողի առկայության պարագայում պատրաստ չեն այն տալ սեփական կուսակցության ղեկավարին՝ նրանից համապատասխան պաշտոնը գնելու և այդ պաշտոնի օգտագործմամբ փողը հետ բերելու համար։ Դրա համար էլ Դաշնակցության ղեկավարն այդ պաշտոնը ծախել է կողմնակի անձի՝ դրանով ընդգծելով սեփական կուսակցության անդամների՝ փողից բաժանվելու և տրված հնարավորությունից օգտվելու անընդունակությունը։


Մնում է բաց մի հարց։ Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք նախարարների և այլ պաշտոններ հանձնել Հրանտ Մարգարյանի տնօրինմանը, եթե հաստատապես գիտեր, որ դրանք հանվելու են վաճառքի։

Սրա համար կարող է ընդամենը մի բացատրություն լինել։

Հովհաննես Վարդանյանը և մնացած բոլոր նախարարները, ովքեր վճարել են իրենց պաշտոնների համար՝ Լևոն Մկրտչյանը և Դավիթ Լոքյանը, վճարել են 300 հազարական դոլար, հոգու խորքում ատում են Հրանտ Մարգարյանին և ցանկացած պահի պատրաստ են գործ տալ Մարգարյանի վրա։

Եվ եթե ինչ-որ պահի Մարգարյանի մտքով անցնի իշխանությանն անհաճո ինչ-որ միտք կամ անգամ տառ արտասանել, իշխանությանը մեղադրել կլեպտոկրատիայի կամ գանձագողության մեջ, միայն Լիդերի ցուցմունքը բավարար կլինի ընկեր Հրանտին ճաղերի հետևը գցելու համար՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով։

Դա իշխանությանը կօգնի ոչ միայն հայ ժողովրդին փրկել այնպիսի չարիքից, ինչպիսին Դաշնակցությունն է, այլ նաև էապես բարելավել սեփական վարկանիշը։



shame.am
Այս նյութը դիտել են - 2283 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook