- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Օսկան Քոչարյան
Կրթության և գիտության նախարարի պաշտոնից հեռացված և այժմ ՀՀԿ փոխնախագահ համարվող Արմեն Աշոտյանը իր ժամանակի ավելցուկն այս օրերին լրացնում է մի նոր զբաղմունքով: Երգեր հորինելուց և հեռուստատեսային շոուներ վարելուց զատ նա սկսել է նաև վերլուծական հոդվածներ գրել: Եվ քանի որ առայժմ երևակայությունը չի բավականեցնում թեմատիկ ընտրությունների հարցում, նրա հոդվածը նվիրված է Հայաստանում քաղաքական կուսակցությունների հեռանկարին ու դրանում ՀՀԿ-ի դերին: Ի՞նչ է ասում, կամ, ավելի ճիշտ, ի՞նչ է ուզում պաշտոնազուրկ Աշոտյանը:
Ըստ նրա նոր թեզի, քաղաքական կուսակցությունների հեռանկարը Հայաստանում պայմանավորված է երկու կարևորագույն իրողություններով: Որպես առաջին կետ Աշոտյանը նշում է. «Անցումը խորհրդարանական հանրապետության կառավարման մոդելին քաղաքական դաշտում բացառիկ դերակատար է դարձնում քաղաքական կուսակցություններին՝ ճեղքելով նորագույն պատմության ընթացքում չափից ավելի անհատականացված քաղաքական համակարգերի ավանդույթը՝ մասնավորապես, ՀՀ երկու նախկին և մեկ գործող նախագահների առեղծվածային եռանկյունին»:
Ի՞նչ առեղծվածների մասին է ակնարկում Արմեն Աշոտյանը և այդ ի՞նչ գաղտնիքներ են, որ հայտնի են նրան հիշյալ եռանկյունու մասին: Հոդվածագիրն այնպես է ընդգծում տվյալ փաստը, ասես խոսքը պետական դավադրության մասին է, որը բացահայտվել կամ գոնե չեզոքացվել է կառավարման նոր մոդելի անցման գնով, իսկ ինքը դրա մասին հենց նոր իմացավ, քանի որ նախկինում երբևէ չի քննադատել կամ չի ահազանգել առկա վտանգների մասին:
«Երկրորդ մարտավարական գործոնը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են, որոնք առաջին անգամ մեր պատմության մեջ դառնալու են իրականում երկրի ապագայի համար վճռորոշ ընտրություններ խորհրդարանին վերապահված քաղաքական ղեկավարման և որոշումներ կայացնելու տեսակետից»,- շարունակում է Աշոտյանը՝ հենց նոր հեծանիվ հայտնագործած պատանու անկեղծ զարմանքով և այս ամբողջ անիմաստ դատողությունների շղթան կառուցում է ընդամենը մի նպատակով՝ շողոքորթելու համար նախագահ Սերժ Սարգսյանին, ասելու, որ վերջինիս ծրագրային ուղերձները՝ խարսխված լինելով նորացված Սահմանադրության քաղաքական և քաղաքագիտական իրողությունների վրա՝ «պարունակում էր նաև ներիշխանական, իմա՝ ներկուսակցական բարեշրջումների համար հստակ ուղենիշներ՝ անհատականից մինչև ինստիտուցիոնալ մակարդակ»։
Նույնիսկ ամենահետին քաղաքական վերլուծաբաններն իրենց թույլ չէին տա այսօրինակ տափակ և պարզունակ դատողություններ, որոնց նպատակը մեկն է՝ պնդել, թե իբր երկրի միակ քաղաքական ուժը ՀՀԿ-ն է, որ կարող է առաջնորդել երկրում համակարգային փոփոխությունները՝ միաժամանակ ինքը կրելով այդ փոփոխությունների գաղափարաբանական և խորքային ազդեցությունը։
Արմեն Աշոտյանի անդրանիկ հոդվածը լավագույն վկայությունն է այն բանի, որ նա այս օրերին խորը ճգնաժամ է ապրում ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր առումով: Ինքնահաստատման փորձերը, որոնք հիմա օդ ու ջրի պես անհրաժեշտ են նրան, ցավոք, միայն էժանագին բառակույտերի և չկապակցված մտասևեռումների տեսք ունեն: Եվ նույնիսկ այն դեպքում, երբ Աշոտյանը օգնության է կանչում լատինական ասույթը՝ Mobilis in mobile (Շարժունակը շարժուն միջավայրում)՝ ցանկանալով դա դարձնել Հանրապետական կուսակցության նոր կարգախոսը, նա, հավանաբար, պիտի հիշեր մեկ այլ հանրահայտ ճշմարտություն առ այն, որ ամեն շարժում դեռ գործողություն չէ: Իսկ Աշոտյանը այս պահին շարժվում է հենց առանց գործողության: Մարդիկ դրան ասում են ցնցում:
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ