- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված խմբի գործով ուշագրավ զարգացումները շարունակվում են:
Այս բացահայտումից 3,5 ամիս անց գործով կալանավորվածները իրավապահներին ցուցմունք են տվել, թե իբր ով պետք է պայթեցներ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը: Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ վնասազերծված հանցախումբը ձեռք բերված զենքերը պետք է ծառայեցներ Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնելուն. պետք է պայթեցներ Ֆրանսիա մեկնող Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, մի շարք պետական շենքեր:
Եվ, ահա, խմբի վնասազերծումից 2 ամիս անց գործով ազատ արձակվեցին 7 անձինք: Տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ խմբի գործով անցնողները սկսել են ինտենսիվորեն ցուցմունքներ տալ, թե ինչու են հավաքվել Նորք-Մարաշի տանը, ինչ նպատակներ են ունեցել եւ, առհասարակ, ով ինչ գործողություն պետք է կատարեր: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ազատ արձակվածներից ոմանք ԱԱԾ-ին արժեքավոր տեղեկություններ են հայտնել եւ այնպիսի անուններ տվել, որոնք Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից են եղել: Սակայն այդ մասին դեռ ոչինչ չի խոսվում:
Ո՞վ պետք է պայթեցներ
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործի նախաքննությունից անցել է 3,5 ամիս, սակայն կան գործով կալանավորված անձինք, որոնք պնդում են, որ իրենք խմբի անդամներից որեւէ մեկին չեն ճանաչել եւ, առհասարակ, կապ չունեն եւ ավելին՝ հրաժարվում են ցուցմունք տալ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մինչ օրս իրավապահներին ցուցմունք չի տալիս 2015 թվականի դեկտեմբերի 6-ից կալանավորված ազատամարտիկ, 49-ամյա Հարություն Սարիբեկյանը՝ Զիմ մականունով: Վերջինս իրավապահներին վստահեցնում է, որ ինքը խմբի անդամներին չի ճանաչում եւ գործի հետ կապ չունի:
Սակայն ԱԱԾ քննիչները ի պատասխան Սարիբեկյանի պնդումներին՝ ասել են, որ այս գործով կալանավորված 5 անձ ցուցմունքներ են տվել հենց Սարիբեկյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով, սակայն, ցուցմունքներ կան գործում առ այն, որ Հարություն Սարիբեկյանը անձամբ պետք է պայթեցներ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը: Իսկ թե ինչքանով են արժանահավատ գործով անցնող անձանց ցուցմունքները, արդյո՞ք Սարիբեկյանն է ցանկացել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, դեռ հարց է:
Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ իրավապահները Հարություն Սարիբեկյանին հարցրել են, թե նա իսկապես ցանկացել է պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, վերջինս վստահ պնդել էր, որ ինքը նման բան չի պատրաստվել անել՝ եւս մեկ անգամ կրկնելով, որ անգամ խմբի անդամներից որեւէ մեկի չի ճանաչում:
Ըստ էության ստեղծվել է մի իրավիճակ, որ գործով անցնող որոշ անձինք խոստովանում են իրավապահներին, թե ով ինչ պետք է աներ, սակայն իրավապահները գնալով վերջիններիս ինքնախոստովանության եւ ցուցմունքների հետքերով՝ չեն կարողանում թնջուկը բացել, քանի որ անհասկանալի է, թե գործով անցնող անձինք ինչ շահագրգռվածությունից ելնելով են մարդկանց ներքաշում այս պատմության մեջ: Օրինակը հենց Հարություն Սարիբեկյանն է:
Ավելին՝ Հարություն Սարիբեկյանի մտերիմ շրջապատից տեղեկացանք, որ նրա կալանքը երկու ամսով երկարաձգել են հենց վերոնշյալ անձանց ցուցմունքի հիման վրա, որեւէ այլ ապացույց քննչական մարմնում դեռ չկա:
Նշենք, որ ամիսներ առաջ սրտի հետ խնդիրներ ունեցող Հարություն Սարիբեկյանը հացադուլ եւ ջրադուլ էր հայտարարել եւ շուրջ 32 օը մնաց այդ կարգավիճակում: Բայց ավելի ուշ բժիշկների եւ վերջինիս հարազատների միջամտության արդյունքում դադարեցրեց հացադուլն ու ջրադուլը, սակայն առողջական վիճակը շարունակում է մնալ անբավարար:
Տեղեկացնենք, որ պաշտոնապես Հարություն Սարիբեկյանին մեղադրանք է առաջադրվել վնասազերծված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանին զենք- զինամթերք տրամադրելու եւ բանդայի անդամների հետ համագործակցելու համար, ինչը մինչ օրս Հարություն Սարիբեկյանը չի ընդունում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը մարտի 11-ին գրել էր Հարություն Սարիբեկյանի կնոջ՝ Ռուզաննա Բաղդասարյանի խոսքերն այն մասին, որ արդեն երեք ամիս է՝ ամուսնուն տեսակցելը արգելված է:
Հ. Գ.
2016 թվականի փետրվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ աղմկահարույց այս գործով նախաքննության մարմինը ժամանակավոր դադար է վերցրել: Բանն այն է, որ ԱԱԾ նորանշանակ ղեկավար Գեորգի Կուտոյանը ցանկություն է հայտնել ծանոթանալ մինչ այժմ իրականացված քննչական աշխատանքներին, որից հետո նոր թափով կսկսվի գործը:
Եվ, ահա, երեկ արդեն Նորք-Մարաշի զինված խմբի գործով կալանավորվածներից մի քանիսի փաստաբանները բարձրաձայնում էին, որ հինգ ամիս առաջ սկսված նախաքննությունը դոփում է տեղում, իսկ մինչ այդ իրենց պաշտպանյալները շարունակում են մնալ կալանքի տակ:
Հեղինակ՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ / «Ժողովուրդ» օրաթերթ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..