USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կանադացի հյուրերը նկատեցին, որ Հայաստանում հանցագործները չեն պակասել, կոռուպցիան չի նվազել, ոչ էլ դեպքերի բացահայտման թիվն է ավելացել...
2016-03-19 20:28:00
Տպել Տպել

 

Հայաստանի ոստիկանությունը հաճախ է հյուրեր ընդունում: Հյուր են գնում նաև մերոնք: Դա անվանում են փորձի փոխանակում: Յուրաքանչյուրը ցուցադրում է իր հաջողություններն ու նվաճումները, աշխատանքի ոճը, հանցավորության դեմ պայքարի ձևերն ու մեթոդները: Եվ, իհարկե, լավագուն ապացույցը դառնում է ոչ թե գեղեցիկ պատմությունը, այլ երկրում օրինականության հաստատման ցուցանիշը:

 

Ահա, հիմա էլ Հայաստան էին ժամանել կանադացի ոստիկանները՝ այդ երկրի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության նախարարի տեղակալ Մեթյու Թորիգյանի ղեկավարությամբ: Նրանց պատվիրակությունն այցելեց ՀՀ ոստիկանություն, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ներկայացրեց Հայաստանում համայնքային ոստիկանության ներդրման ընթացքն ու արդյունքները:


Կանադացի հյուրերը ցանկացան ծանոթանալ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի աշխատանքին, ավելի ճիշտ՝ ուզեցին տեսնել այն նորն ու հետաքրքիրը, որ իր երկարատև ղեկավարման ընթացքում ստեղծել էր Վովա Գասպարյանը: Եվ այդ հնարավորությունը նրանց տրվեց:


Չէ, Հայաստանում հանցագործները չեն պակասել, ոչ էլ կոռուպցիան է նվազել, ոչ էլ դեպքերի բացահայտման թիվն է ավելացել: Ինչպես որ դրանք կային, նույնքան էլ մնացել են կամ, գուցե, ավելացել են: Բայց Վովան մեծ նվաճումներ ունի: Օրինակ, Հրեշտակների գումարտակը: Չէ՞ որ դա հասարակական կարգի ապահովման ոլորտում նոր խոսք է: Մինչ օրս ո՞վ էր մտածել, որ կարելի է ընտրել գեղեցիկ աղջիկների, նրանց համազգեստ հագցնել և բաց թողնել քաղաքում՝ աննպատակ թրևելու:


Հրեշտակների կենդանի ներկայությունից դեռ ուշքի չեկած կանադացիներին մատուցվեց հաջորդ անակնկալը: Միայն մեր ոստիկաններն են, որոնք հասարակական վայրերում խժդժությունները ցրելիս քոչարի են պարում: Ու այժմ էլ պարեցին կանադացիների համար: Ճիշտ է՝ ապշած իրավապահներն այդպես էլ չհասկացան, թե դա ինչ կապ ունի իրենց ծառայության հետ, սակայն չէին կարող չփաստել, որ Հայաստանի ոստիկանությունում պարարվեստը մեծ բարձունքների է հասել:


Ափսոս, որ հյուրերն առիթ չունեցան համոզվելու, թե մերոնք նաև ինչպես են աղոթում ու մեծարում Աստծուն: Բայց դա էլ՝ հաջորդ այցին:

Ասում են՝ ՀՀ ոստիկանությունը լրջորեն նախապատրաստվում է մեծ պատարագի:

shame.am

Այս նյութը դիտել են - 1583 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook