- 2025-01-11 09:58:00Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
- 2025-01-11 09:22:00Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
- 2025-01-10 21:10:00«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Նախկին ԿԳ նախարար, այժմ իբր թե Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը սարսափում է այն մտքից, որ իրեն կարող են մոռացության տալ, և հիշողությունը թարմ պահելու համար սկսել է ինքն իր հետ հարցազրույցներ տպագրել: Այդ մենախոսություններում նա անդրադառնում է այս պահի ամենաակտուալ խնդիրներին, կարծիքներ է հրամցնում, բառախաղեր է անում, բանավիճում է աներևույթ ընդդիմախոսների հետ: Մի խոսքով, ուզում է, որ իրեն էլ բանի տեղ դնեն:
Այս անգամ նրա նյութն Ընտրական օրենսգիրքն է, որի մասին Աշոտյանը հատուկ կարծիք ունի՝ խարսխված այն համոզման վրա, որ ինչ անում են իրենք, դուրս է քննադատությունից: Եվ հենց այս կույր համոզմունքն էլ ամեն քայլափոխի ծուղակներ է լարում՝ ստիպելով ՀՀԿ տեսաբանին այդ թակարդներից դուրս գալ պարզունակ դեմագոգիայի օգնությամբ:
Օրինակ, Արմեն Աշոտյանն ասում է, թե օրենսգիրքը դրվել է համընդհանուր քննարկման, և իրենք չեն պնդում, որ դա կատարյալ ստեղծագործություն է: Բայց բավական է, որ ինչ-որ մեկը ԸՕ նախագծի մասին այլ տեսակետ արտահայտի՝ ու անձնվեր պաշտպան Աշոտյանն անմիջապես մոռանում է քիչ առաջ ասածը՝ իրեն նետելով բարիկադների վրա. «Մեր քաղաքական ընդդիմախոսների կողմից տարածված մեթոդ է, երբ ցանկացած փաստաթուղթ երևակայության փոքրագույն լարումների պարագայում անգամ կարող է մատուցվել որպես խնդրագիրք»:
Գրեթե նույն կերպ ընտրական գործընթացի անկատարության վերաբերյալ նա կրկին խճճվում է կասկածելի դատողությունների թելերի մեջ և իբր թե սրամտություն հայտնի ասույթը ձևափոխելով` ասում է. «Ինչպես ասում են՝ վատ քաղաքական ուժերին Ընտրական օրենսգիրքն է խանգարում»:
Արմեն Աշոտյանը չի էլ ցանկանում նկատել, որ այդ խոսքերով առաջին հերթին հենց իրենց է հարվածում, որովհետև եթե քաղաքական ուժերին ԸՕ-ն պիտի չխանգարեր, այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ-ն շտապ կարգով նախաձեռնեց օրենսգրքի նոր տարբերակի ծնունդը: Իրեն խանգարո՞ւմ էր: ՀՀԿ-ն վա՞տ քաղաքական ուժ է:
Ի դեպ, այս հարցում էլ Աշոտյանի դեմագոգիկ պահվածքը վերստին հիմար վիճակ է ստեղծում թե՛ նրա, թե՛ հարազատ կուսակցության համար: Քննադատելով մրցակից քաղաքական ուժերին իրենց սխալների և անհեռանկարային գործունեության համար` Աշոտյանը դառնում է բավական ճարտարախոս: Բայց թեման հետզհետե մոտենում է ՀՀԿ վրիպումներին, և հենց այստեղ էլ Աշոտյանի պատկերացումները 180 աստիճանի շրջադարձ են կատարում: Նա սկսում է պնդել, որ քաղաքական պատմության մեջ չկան քաղաքական ուժեր, որոնց գործունեության ժամանակաշրջանում չեն եղել խնդիրներ, չեն գործվել սխալներ, այդ իսկ պատճառով էլ «նսեմացնել կամ փոքրացնել կուսակցությունների դերը զուտ այն պատճառով, որ կան խնդիրներ, որոնք այդ կուսակցությունները չեն լուծել, նշանակում է երբևէ չունենալ կայուն կուսակցական համակարգի հեռանկար»:
Հավանաբար, Արմեն Աշոտյանին վստահեցրել են, թե ինքը խիստ ճկուն միտք ունի և յուրաքանչյուր դժվարին կացությունից կարողանում է ելքեր գտնել: Բայց պետք է նրան հիասթափեցնենք, որովհետև այն, ինչ ասում ու անում է նա, ընդամենը պարզագույն աճպարարություն է՝ տեսնել խնդրի մի կողմը և բոլորովին չտեսնել մյուս շերտերը: Ի դեպ, կրթության ոլորտը ղեկավարելիս նա հենց այդպես էլ վարվեց ու այդ պատճառով էլ այն հատվածում, որտեղ ինքն էր կանգնած, բարվոք ու լուսավոր էր, իսկ մյուսում, որտեղ ինքը չկար, մնացին միայն ավերակներ:
Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել