- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս հանցավոր խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի ընտանիքը առաջիկայում մտադրություն ունի քրեական պատասխանատվության կանչել այն բժշկներին, որոնք վտանգի տակ են դրել կալանավորվածի կյանքը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին, նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծվել էր «հանցավոր խումբ», ինչի շրջանակներում կալանավորվել էր ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Արդեն տեւական ժամանակ է, ինչ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը լավ չէ:
Մարտի 21-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ. «Փետրվարի 15-ին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ում իրականացվել է Վ. Շիրխանյանի ստորին վերջույթների վերոնշյալ հետազոտությունը: Հաջորդ օրը կալանավորը ենթարկվել է անոթային վիրաբույժի խորհդատվության, ով, հիմք ընդունելով դուպլեքս հետազոտության եւ հիվանդի զննության արդյունքները, նշանակել է համապատասխան բուժում, ինչից հետո Վահան Շիրխանյանը զննվել է իր կողմից հրավիրած անոթաբան Լեւոն Մանուկյանի կողմից, ինչից հետո նշանակվել է կրկնակի դուպլեքս հետազոտություն:
Փետրվարի 18-ին Վահան Շիրխանյանը տեղափոխվել է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան հետազոտություններից հետո ախտորոշվել է «Ձախ ստորին վերջույթի մակերեսային ազդրային» խորանիստ ազդրային, ընդհանուր ազդրային երակների սուր վերել ֆլեբոթրոմբոզ, աջ ստորին վերջույթի խորանիստ երակների հետթրոմբոտիկ փոփոխություններ: Կատարվել է վիրահատություն՝ նիտիլոնային կավա-ֆիլտրի տեղադրում աջ լծային երակից: Ներկայումս կալանավորված անձ Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո եւ անհրաժեշտության դեպքում, համապատասխան ցուցման առկայությամբ պայմանավորված` բուժումը կշարունակի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում»:
Այս պաշտոնական հաղորդագրությունը ընթերցելով՝ տպավորություն է, որ Վահան Շիրխանյանի մասին ԱԱԾ-ում մեծապես հոգ են տանում, ու նրա վիճակը կլավանա:
Խոշտանգման են ենթարկում, իսկ նախարարը լռում է
Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանի կինը` Բուրաստան Շիրխանյանը, աղմկալի մանրամասներ պատմեց իր ամուսնու բուժման մասին: Պարզվում է՝ այն, ինչ գրված է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ենթակայության տակ գտնվող ՔԿՎ վարչության հայտարարության մեջ, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Վահան Շիրխանյանին ԱԱԾ մեկուսարանում պարզապես խոչտանգման են ենթարկում:
Ինչի մասին են խոսում փաստերը
Եվ այսպես՝ հունվարի տոներից հետո Վահան Շիրխանյանի ընտանիքը պարբերաբար ահազանգել է ԱԱԾ-ին եւ հայտնել, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատ է, եւ նրան անհրաժեշտ է բուժօգնություն: Սակայն հարազատների ահազանգերը անտեսվել են, եւ միայն փետրվարի 15-ին ԱԱԾ մեկուսարանից Վահան Շիրխանյանին տարել են «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ հետազոտության: Այստեղ բժիշկը տվել է եզրակացոււթյուն այն մասին, որ Վահան Շիրխանյանի ձախ ոտքն ամբողջությամբ մաքուր է, իսկ աջ ոտքում կա մեկ թրոմբ: Երբ Վահան Շիրխանյանի ընտանիքի անդամները պահանջել են ռենտգեն հետազոտության արդյունքները, «մեզ պատասխանեցին, թե սարքը փչացել է, չենք կարող տալ: Այստեղ հարց է առաջանում՝ եթե սարքը չի աշխատում, ինչպես են ԲԲԸ-ի աշխատակիցները հետազոտություն իրականացրել»,- տարակուսեց Շիրխանյանի տիկինը: Իսկ, ահա, մեկուսարանի բժիշկը խորհուրդ է տվել Վահան Շիրխանյանին շատ քայլել եւ ոտքը հաճախ մերսել, մինչդեռ այդ երկու գործողությունները տվյալ հիվանդության պարագայում ուղղակի հակացուցված են:
Սաքունցի միջնորդությամբ
Այնուհետեւ Վահան Շիրխանյանի ընտանիքը կրկնակի հետազոտություն անելու խնդրանքով դիմել է «Երեւան-Կենտրոն» ՔԿ ղեկավար Վահե Պապոյանին, սակայն մերժում է ստացել: Շիրխանյանների խնդրանքները տեղ են հասել միայն այն ժամանակ, երբ գործին խառնվել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա կողմից բարձրացված աղմուկից հետո է միայն հնարավորություն տրվել Վահան Շիրխանյանի նախընտրած բժշկին «Վլադիմիր Ավագյան» բժշկական կենտրոնից մտնել, այսպես ասած, ԱԱԾ մեկուսարան: Բայց մեկ օր ուշացումով, քանի որ առաջին օրը բժշկից պահանջել են համապատասխան տեղականք, մինչդեռ նա իր հետ ԱԱԾ է տարած եղել իր դիպլոմը:
Բժշկական հակասությունը
Ըստ տրամաբանության՝ վերոնշյալ ԲԿ-ի բժիշկը պետք է տար նույն գնահատականը, ինչը տրվել էր «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ում, բայց ոչ: «Վլադիմիր Ավագյան» ԲԿ-ի բժիշկը հայտնել է, որ Շիրխանյանի «մաքուր հետազոտած» ձախ ոտքի մեջ բազմաթիվ թրոմբներ կան, որոնք ամեն քայլափոխի կարող են վտանգի տակ դնել Վահան Շիրխանյանի կյանքը: Բժշկի այս բացահայտումից հետո՝ մարտի 18-ին, այլ ոչ թե փետրվարի, ինչպես նշված է ՔԿՎ հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ, Վահան Շիրխանյանին գիշերով հրատապ տեղափոխել են հիվանդանոց: Նրա թրոմբները շարժվել են, ոտքից բարձրացել որովայն, եւ ինքնազգացողությունը վատացել է:
Հասցրին ինֆարկտի
Եվ, ահա, հիվանդանոցում գիշերը հայտնի է դառնում, որ Վահան Շիրխանյանի ոտքի թրոմբները շարժվել են մի քանի օր առաջ, ու քանի որ համապատասխան միջամտություն չի իրականացվել, ազատազրկվածը թոքի ինֆարկտ է ստացել: Սակայն, բարեբախտաբար, հաջողվել է փրկել Շիրխանյանի կյանքը, քանի որ թրոմբները փոքր են եղել:
Նշենք, որ այս օրերին Վահան Շիրխանյանի վզի երկու երակներից ծակել եւ ֆիլտրեր են դրել, որպեսզի եթե թրոմբները շարժվեն, գան կպնեն ֆիլտրերին եւ չկարողանան այլեւս առաջ գնալ: Բայց սա ոչ թե բուժում է, այլ վտանգի կասեցում:
ՔԿ պետի անպատասխանատվությունը
Նշենք, որ վիրահատությունից հետո ընդամենը 2 օր է Շիրխանյանը հիվանդանոցում մնացել: Նա ունեցել է բարձր ջերմություն, չի կարողացել քայլել, խոսել, հյուծված ու նիհարած է եղել, սակայն ՔԿ-ի տնօրեն Վահե Պապոյանը անձնական պատասխանատվություն է ստանձնել Շիրխանյանի առողջության համար՝ նրան տեղափոխելով ԱԱԾ մեկուսարան:
Բայց, ինչպես մեզ տեղեկացրեց Վահան Շիրխանյանի կինը, անձնական պատասխանատվություն ասվածը «Երեւան-Կենտրոն» ՔԿ պետի մոտ այնքան էլ լուրջ ընկալում չէ, որովհետեւ նա մեկուսարանից շարունակում է զանգել հարազատներին եւ դեղեր ուզել Շիրխանյանի համար: Ստացվում է, որ պետի անձնական պատասխանատվությունը ապահովում են Վահան Շիրխանյանի ընտանիքի անդամները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանի կինը հայտնեց, որ իրենք առաջիկայում մտադրություն ունեն քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված քայլեր ձեռնարկել «Երեւան-Կենտրոն» ՔԿ պետ Վահե Պապոյանի նկատմամբ, որը, ըստ էության, «խոշտանգում է Վահան Շիրխանյանին եւ ակնհայտ առողջության հետ խնդիրներ ունեցող մարդուն պահում մեկուսարանում: Երկրորդ թիրախում քրեական պատասխանատվության առաջ կկանգնեն «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ի աշխատակիցները, որոնք սխալ եզրակացություն են տվել, եւ երրորդը՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿ-ի բժիշկը, որը սխալ ցուցումներ է տվել: Ըստ էության, վերոնշյալ անձինք ամեն ինչ անում են, որպեսզի Վահան Շիրխանյանի առողջականը հնարավորինս վատթարանա»:
Քնար Մանուկյան
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..