- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ինչ խոսք, համեստությունը, ժուժկալությունը, կողմնակալ լինելու գաղթակղությունից զերծ մնալու հատկանիշները Սերժ Սարգսյանինը չեն: Նա օժտված չէ նման հատկանիշներով, եւ այդպիսի հատկանիշները նրան չեն զարդարում:
Իբրեւ մարդ՝ նա կարող է այդպիսին լինել կամ չլինել, բայց որպես երկրի ղեկավար՝ ուղղակի պարտավոր է ներքին զսպվածություն դրսեւորել:
Ինչպես Պարոնյանը կասեր՝ «Քիչ մը չափավորությունը չէր խանգարի, ջանը՛մ»:
Համացանցում հերթական անգամ ծաղրի ու հեգնանքի ալեկոծություն տեղի ունեցավ, երբ մարդիկ իմացան, որ Սերժ Սարգսյանը մեդալ է շնորհել իր եղբորը՝ Լեւոն Սարգսյանին: Այն էլ՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Սարգսյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շահե-Հակոբ Կարամանուկյանը:
Երախտագիտության մեդալի են արժանացել բարերար Սարգիս Կազանչյանը, Վիգեն Չանփարջին,Արթին Վարդանյանը և Արուշ Եսայանը»,- նշված է մամլո հաղորդագրության մեջ:
Ընդհանրապես, այդ հաղորդագրության ծավալուն բովանդակությանը ծանոթանալիս, մեղմ ասած, տարակուսում ես, քանզի այնպիսի դեր ու նշանակություն է տրվել մինչեւ երեկ բոլորին անհայտ «Փյունիկին», որ թվում է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այլեւս կարելի է փակել (դե, ակնհայտ է, որ գալով իշխանության՝ ՀՀԿ ղեկավարը վերացրեց մինչեւ 2008-ը հաստատված եւ անցկացվող համահայկական բնույթի ամենամյա ձեռնարկներն ու փառատոնները, ինչպես, օրինակ, «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ը և փոխարեն հիմնադրվեց «Իմ Հայաստան» փառատոնը, որն այդպես էլ համահայկական ընդգրկում եւ ընդունելություն չի գտնում Հայաստանի հանրության եւ սփյուռքահայության շրջանում):
Հիմա պարզվում է՝ Լեւոն Սարգսյանի հիմնադրամի «պոչին» կպցրել են «համահայկական» մակդիրը: Շատ զարմանալի է, եթե չասենք՝ զավեշտական:
Ախր, բացի լրատվական շրջանակներից՝ այդ հիմնադրամի գոյության մասին մինչ օրս անտեղյակ էր հանրությունը: Թեպետ, մի փաստ, այնուհանդերձ, ստիպեց մարդկանց ուշադրությունը բեւեռել «Փյունիկի» կողմը: Դա տեղի ունեցավ 2012-ին, երբ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր «Երեւան» հիմնադրամից 500 միլիոն է փոխանցել Լեւոն Սարգսյանի «Փյունիկին»: Եվ ուշագրավն այն էր, թե ինչ ծրագրեր իրականացնելու նպատակով է Տարոն Մարգարյանն այդ 500 միլիոնը նվիրաբերել Լեւոն Սարգսյանին:
Դե, օրինակ, նրա համար, որ «Փյունիկն» իրականացնի շինարարական, կառուցապատման, շենքերի լուսավորության ու շենքերի վերանորոգման աշխատանքներ: Այսինքն՝ այն, ինչ պետք է անի քաղաքապետարանը, վերապահվել է «Փյունիկին»:
Մի խոսքով, այդ փաստը որքան էլ գնահատենք իբրեւ աբսուրդ՝ իրողություն է:
Իսկապես, զարմանալի է, որ 2008-ից միայն այդ հիմնադրամի (որի գոյության մասին, կրկնում ենք, գրեթե ոչ ոք չգիտեր) ղեկավարությունն ստանձնած Լեւոն Սարգսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ է շնորհվում:
Եթե չափանիշը սա է, ապա պետք է ՀՀ-ում եւ սփյուռքում գործող բոլոր հիմնադրամների ղեկավարներին նույն մեդալով պարգեւատրել: Մինչդեռ, ՀՀԿ ղեկավարն առանձնացրել է իր եղբորն ու պարգեւատրել: Դե, հո չէ՞ր կարող նրան որպես դեսպանի կամ ամբիոնի վարիչի պարգեւատրել (այդպիսի փորձով հարյուրավոր դեսպաններ ու ամբիոնի վարիչներ կան): Մնում էր՝ բոլորին անծանոթ «Փյունիկի» «բարեգործությունները» մեջտեղ բերելով մեդալ տալ եղբորը:
Ինչ-որ շատ է շտապում Սերժ Սարգսյանը, որ սկսել է իր հարազատների կենսագրության մեջ ամրագրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների» հանգամանքը: Երեւի, մտածում է՝ պաշտոնավարման ժամկետին քիչ ժամանակ է մնացել, ու պետք է հասցնել մեդալավորել ազգուտակին, որ հայրենիքը հետագայում չմոռանա իր ու հարազատների «ծառայությունները»:
Կիմա Եղիազարյան
7or.am
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..