- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստան» միավորումը հրապարակել է իշխանափոխության երրորդ փորձի ճանապարհային քարտեզը: Պետք է խոստովանել, որ այն ավելի շուտ հռչակագրային, քան ճանապարհային քարտեզ է հիշեցնում, որովհետեւ դրանում ամրագրված կետերը ավելի շուտ հանգրվանների ամրագրումներ են, քան դրանց հասնելու միջոցների, տարբերակների, մեթոդաբանական մոտեցումների:
Քաղաքականությունը մեխանիկական գործողությունների շղթա չէ, մինչդեռ հանրությանը ներկայացվում է հենց այդօրինակ մի փաստաթուղթ, որը մատուցվում է որպես ճանապարհային քարտեզ: Ըստ այդմ, ամենեւին զարմանալի չի լինի, եթե ներկայացված փաստաթուղթը չարժանանա քաղաքական լայն ուշադրության եւ աջակցության: Սակայն այստեղ, իհարկե, առավել կարեւորը ոչ թե բուն փաստաթուղթն է, այլ Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի էությունը:
«Նոր Հայաստան» միավորումը ակնհայտորեն փորձեց նոր տարրեր բերել այդ դիսկուրս, սակայն այդպես էլ չհասավ ամենագլխավորին: Ներքաղաքական կյանքում անխուսափելի շրջապտույտ, ծուղակ կամ թակարդ է դարձել «իշխանափոխության» գաղափարը: Հայաստանի ներքաղաքական կյանքը դարձել է այդ գաղափարի գերին: Ով չի խոսում դրա մասին՝ անմիջապես հռչակվում է իշխանություններին ծախված, անմիջապես հռչակվում է իշխանության պատվեր կատարող եւ այլն, իսկ ով խոսում է այդ մասին՝ շատ հաճախ պարզապես այդպիսի մեղադրանքների արժանանալու վախից, դառնում է այդ գաղափարի գերին, հայտնվում դրա թակարդում: Պատճառն այն է, որ ներկայումս մեծ անջրպետ, չհասկացվածության պատ է առաջացած ոչ միայն իշխանության ու հասարակության, այլ ընդդիմադիր ուժերի ու հասարակության միջեւ: Ավելին՝ իշխանության ու հասարակության միջեւ չհասկացված ոչինչ արդեն չի մնացել ըստ էության: Հասարակությունը, Հայաստանի քաղաքացիները իշխանության մասով չունեն այլեւս որեւէ անորոշություն, եւ նրանց համար հստակ է, որ ներկայիս իշխանության շարունակվող ամեն մի հաջորդ օրը Հայաստանի համար հղի է նոր եւ բարդ մարտահրավերներով, առնվազն այն պատճառով, որ ամեն անցնող օր եւս մեկ օրով մեծանում ու ծանրանում են նախորդ օրվա խնդիրները, եթե անգամ այդ օրը չի ավելանում որեւէ նորը: Սակայն բանն այն է, որ այդ ամենով հանդերձ՝ Հայաստանի հասարակությունը մի շարք գործոնների արդյունքում՝ եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ, ներկայումս իրականությունը, իշխանափոխության գաղափարն ու հրամայականը ընկալում ու դիտարկում է այլ կերպ եւ այն այլեւս չի պատկերացնում լոկ ֆիզիկական գործողության շրջանակում:
Հանրային ենթագիտակցության մեջ ներկայումս առաջանում են իսկապես խորքային փոփոխություններ, որոնք արդյունքն են տեղեկատվական դարաշրջանի, նաեւ նախորդ տարիների անցուդարձից եկած կենսափորձի: Այդ փոփոխությունները տանում են նրան, որ հանրությունը ավելի ու ավելի է հանգում իշխանափոխության համար նախ ինքն իրեն փոխելու անհրաժեշտության առնվազն ենթագիտակցական ընկալմանը: Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործող սուբյեկտների արդյունավետությունը կախված է այն բանից, թե նրանք որքան խորը կարող են արձանագրել հանրային այդ տրանսֆորմացիան, որքան ճշգրիտ կարող են հասկանալ դրա սահմաններն ու դինամիկան եւ ըստ այդմ որքան համարժեք կարձագանքեն դրան: Իսկ համարժեքը տվյալ դեպքում ենթադրում է հանրային ենթագիտակցական տրանսֆորմացիան գիտակցական մակարդակ բարձրացնելու ճանապարհը, որի միջոցով հասարակությունը կկանգնի արդեն ինքն իրեն փոխելու ճանապարհի վրա:
Ըստ այդմ, Հայաստանի ընդդիմադիր ուժերին նախ պետք է կազմել հենց այդ ճանապարհային քարտեզը, հասարակությանը փոխելու ճանապարհային քարտեզը, որից հետո միայն հնարավոր կլինի գտնել իշխանափոխության առավել արդյունավետ ճանապարհներ: Հակառակ դեպքում իշխանափոխությունը շարունակելու է լինել ծուղակ կա՛մ ընդդիմադիր ուժերի, կա՛մ հասարակության համար: Ընդ որում՝ դա ամենեւին չի նշանակում հրաժարում իշխանափոխության գաղափարից: Պարզապես, ոչ թե իշխանափոխության գաղափարը պետք է սպասարկի քաղաքական գործունեությունից բխող կարիքները, այլ քաղաքական գործունեությունը պետք է սպասարկի իշխանափոխության գաղափարը»:
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..