USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 05 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
USArmenianews.com- ը տպագրում է ֆեյսբուքյան օգտատեր Տաթև Համլետի Մաղաքյանի գրառումը՝ իր մեկ տարվա ստեղծագործական անցած ճանապարհի և իրեն «թև» տված ընկերների մասին...
2016-03-26 00:10:00
Տպել Տպել

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ,  ՈՎՔԵՐ ԻՆՁ ՀԵՏ ԷԻՆ ԱՅՍ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ձեզ մի պատմություն պատմեմ, այն մասին, թե ինչ պատահեց, երբ երկար բողոքելուց հետո Էդգարս հայերեն տառերը ավելացրեց համակարգչիս մեջ, իսկ դա շատ առաջ չէր։ Այդ օրից անցել է ուղիղ մեկ տարի, լավ սկսեմ սկզբից։ 2015 թվականի մարտի 25-ն էր, բանաստեղծ ընկերներիցս մեկը իր մի բանաստեղծության մեջ տառասխալ էր արել, դե պատահում է, ես էլ զգուշացրեցի։

Մուսաները այդ օրը լքել էին բանաստեղծ ընկերոջս, կամ էլ տառի ու բառի հավես չուներ, նեղացավ ինձնից ու առանց խոսքի հանեց ընկերներից: Դե հանեց հանեց, Աստված իր հետ, բարձրաձայն ասացի ես, բայց մտքով գնացի մի հազար տարի հետ ու․․․ու սենյակում մի քանի պտույտ անելուց հետո, նեղսրտած նստեցի համակարգչիս առջև՝ տառերը նոր սովորող աշակերտի պես կմկմալով, գրեցի իմ առաջին ինքնակենսագրական պատմվածքը, որտեղ բոլոր կերպարներն ու անունները իրական են, փոխված է միայն գլխավոր հերոսի անունը։

Պատմվածքս անվանեցի «Սոնան»։
Իմ հուշերի Սոնայի նման մի աղջկա նկար գտա ու երկուսը միասին տեղադրեցի իմ էջում։ Հաջորդ առավոտյան էջս ողողված էր հաճելի խոսքերով ու նկարներով, իսկ որ ամենակարևորն է, ինձ գրում էին, որ գրեմ Սոնայի կյանքի հաջորդ փուլերը և ես, որ մինչ այդ մի քառատող անգամ գրած չկայի, սկսեցի ամեն օր մի պատմվածք գրել և այդպես արդեն մեկ տարի։ Իսկ հիմա ուզում եմ անուն առ անուն շնորհակալություն հայտնել այն մարդկանց որոնց, երբեք չեմ հանդիպել, բայց հարազատ են։ Լավ, դարձյալ շտապեցի, ես լույս աշխարհ գալիս էլ երկու ամիս եմ շտապել, այնպես, որ երկու տողը վերև ներքևը ներելի է, բայց պատմեմ հերթով։ Անցել էր մեկ ամիս այն օրից ինչ սկսել էի գրել։ Այդ մեկ ամսվա ընթացքում իմ գրածները առաջինը կարդում էին մայրս ու Արգենտինայում բնակվող հեռավոր բարեկամս՝ պարոն Միքայել Սերունց Անանյանը, հիանալի մարդն ու բանաստեղծը, որը վստահում ու հավատում էր ինձ, ուղղում ու ճիշտ խորհուրդներ տալիս։ Թևերիս տակ փափուկ բարձեր չէր դնում, քննադատում էր անխնա, իսկ գովեստների մեջ շատ զուսպ էր։

Մի օր էլ, երբ հերթական պատմվածքս էի տեղադրում իմ էջում, նամակ ստացա, Սպիտակի «Լուսարձակ» թերթի խմբագիր, պարոն Ֆահրադ Ափուջանյանից, որը իմ մի պատմվածքն արդեն տպագրել էր «Լուսարձակ»-ում և առաջարկում էր համագործակցել։ Հենց այդ ժամանակ էր, որ Տիրան Հայրապետյանը ուղարկեց մի ձայնագրություն, որը լսելուց հետո արցունքներս գլորվում էին ցած, խոսքերս մոռացել էի, իմ «Ծիծեռնակները վերադարձել են» պատմվածքը կարդացել էին ռադիոյով։ Հիանալի անակնկալ էր, հետագայում արդեն իմ մի քանի բանաստեղծություններ իր քնքուշ ձայնով կարդաց նաև գեղեցկուհի Նվարդ Մնացականյանը։ Հետո բանաստեղծ Գագիկ Վարդանյանը առաջարկեց «Անցյալը չի լռում» գրքի մեջ տպագրել իմ պատմվածքը, հետո Սյուզի Կարապետյանը առաջարկեց «Գրական զարկերակ» գրքում տպագրել պատմվածքներս և 2016-ին վերջապես լույս տեսավ գիրքը։ Հետո, դարձյալ անակնկալ կերպով, Ռոստովում ապրող, թերթի խմբագիր Արմինե Հովսեփյանը տպագրեց մի պատմվածք, համագործակցությունը շարունակվում է։ Հետո տիկին Հռիփսիմեն առաջարկեց տպագրել «Ցոլքեր» ամսագրում, հետո «Ստեփանակերտ» շաբաթաթերթի խմգագիր տիկին Սոֆիա Սարգսյանը տպագրեց իրենց թերթում։ Հետո՝

Իրատես դե ֆակտոն անակնկալ մատուցեց ծննդյանս օրը և տպագրեց պատմվածքս։ Հետո «Անդին» ամսագիրը ինձնից նկար ուզեց, պատճառն իհարկե պարզվեց՝ քույրս պատմվածքներս իր գործերի հետ տարել էր «Անդին»-ի խմբագրություն և նրանց դուր էր եկել։ Հետո տարբեր կայքեր, սերիալներ գրելու առաջարկներ, հետո այսպես գրականությամբ ողողված էլ անցավ մեկ տարին։ Գրածս ստացվում է դիպլոմային աշխատանք «Տաթև Մաղաքյանն ու նրա մեկ տարին» թեմայով դրա համար թեման փոխեմ։ Այս մեկ տարվա ընթացքում, ծանոթացա ու սիրեցի այնպիսի հրաշալի մարդկանց, ինչպիսիք են՝

Հայկուհի Ֆիդանյանը, որը կարծես լինի իմ ընտանիքի անդամը։
Աննա Սամսոնին, որին ասում եմ Ավաս հիվանդ է, զանգը չի ուշանում՝ տնային պայմաններում բուժելու համար մի մեծ դեղատոմսով զանգահարում է ու սկսում թելադրել։
Տիկին Մարիետա Խաչատրյանը, որը իր ընտանիքի պատմությունն ինձ վստահեց և ես այն պատմվածք դարձրեցի։
Տիկին Սոֆիա Սարգսյանը, Արմինեն, Անուշը, տիկնայք Գայանեները, Գոհարը, Սոֆան։ Դիանա Հարությունյանը։ Հրաշք բանաստեղծուհի Անահիտ Երեմյանը, տիկին Սիլվան, տիկին Կիման, տիկին Մելանյան։ Ղևոնդ Օհանյանը, Տաթևիկ Գևորգյանը, որը ամանորին իր ընտանիքով եղավ մեր հյուրը։ Ի դեպ Տաթևիկն էլ, Ղևոնդն էլ երկուսն էլ տաղանդավոր են, բայց շատ ծույլ։

Պարոն Հովհաննեսը, որը պատմվածքներիս տակ միշտ գրում է «Հըմ, վատ չի, վատ չի» ու դա ինձ թևեր է տալիս գրելու ավելի լավ։ Տիկին Թամարա Խոյեցյանը, Աիդաս, որը ինձ խոստացել է հանդիպման ժամանակ սուշի պատրաստել։ Տիկին Վարդուշը, որին շատ սիրելով մորաքույր եմ ասում։ Անահիտները, Աննան, Արաքսը, Մարգարիտը, քնարական գրիչ ունեցող տիկին Հելենը։ Նուրբ հոգու տեր Թագուհին, տիկին Մաքրուհին, տիկին Աղունիկը։ Պարոն Էդուարդ Խաչիկյանը՝ հրաշալի արձակագիր, որի «Օ, Քինգ» վիպակը արդեն երկրորդ անգամ եմ կարդում և բոլորին եմ խորհուրդ տալիս կարդալ։ Ալվարդը, Մարոները, տիկին Ֆիրա Ակյանը, տիկին Լյուդմիլան, տիկին Սուսաննան։ Հարգելի Ատոմ Ավետիսյանը, որի ինքնակենսագրական գիրքը ընթերցելուց հետո, ինձ համար մարդկային հոգու ներաշխարհն ավելի բացվեց և ծնունդ տվեց մի հրաշալի պատմվածքի, որը մի քանի օր անց ձեզ կներկայացնեմ։ Տիկին Հասմիկս, Լիլին, անչափ նուրբ Նազելիներս, տիկին Հեղինեն, որը մի պատմություն պատմեց, ես ինչպես միշտ, դարձրեցի պատմվածք և հիմա ինձ գրում է ամբողջ Իջևանը։ Տիկին Ազնիվս, որի հետ զրույցից, երբեք չեմ ձանձրանում։ Պարոն Սպարտակ Ասոյանը, իմ համաքաղաքացի «Կժեր» արվեստանոցի Սամվել Առաքելյանը, որի «Մի ատամի պատմություն» հուշը միայն ես եմ կարդացել, քանի-որ մի փոքր հատված էլ ես էի գրել, սակայն Սամվելը դեռ վերջաբանը չի գրել, իսկ ես խոստացել եմ այնքան հիշեցնել, որ վերջապես ավարտին հասցնի ու դնի էջում։

Պարոն Ֆելիքս Ենգիբարյանը, որը դարձավ մեր ընտանիքի մտերիմ բարեկամը և Հայաստանից ինձ համար ուղարկեց մի ծանրոց, որում իմ բոլոր գործերն էին արդեն խմբագրած։ Մարինս, որը Էդգարի դասընկերուհին է, սակայն ես նրան համարում եմ իմ երկրորդ քույրը։ Տիկին Մելսիդա Հակունցը, տիկին Մարիամս, Համեստը։ Շատ ու էլի շատ կթվարկեմ նրանց անունները, ովքեր զանգահարում են, խոսում իրենց հուզող թեմաների մասին, առաջարկում դարձնել պատմվածք, ինչն էլ մեծ սիրով անում եմ։ Սակայն այս ամենի կողքին եղան նաև մարդիկ, ովքեր ինձնից հեռացան։

Օրինակ՝ մի կին հեռացավ այն պատճառով, որ չէի լայքել իր գրածը, հենց այդպես էլ ասաց ու հեռացավ։ Հետո հեռացավ նրա քույրը, նա էլ երևի ասաց․«Ոնց, թե դու իմ քրոջը չես լայքել, դե ընկերների մեջից հանելը հիմի դու տես»։ Կամ մեկ ուրիշ կին հեռացավ զուտ այն պատճառով, որ մի տեղ իմ մասին ասել էին Հրանտ Մաթևոսյանի բարեկամն է գեներով անցել է տաղանդը, նա էլ մտածել էր․«Բա ես, բա ես էլ Իսահակյանի բարակամն եմ» ու ենթադրել է, որ Իսահակյանի բարեկամը Մաթևոսյանի բարեկամի հետ ընկեր չպիտի լինի։ Եղան նաև, որ դավեր նյութեցին, դավել փորձեցին, բայց իմ հուսահատությունը կլիներ դավեր նյութողների կրակին բենզին լցնելու պես մի բան և այստեղ էր, որ հիշեցի մի դեպք կապված իմ Մեծ պապի հետ, հիմա պատմեմ ձեզ էլ։
Իմ Մեծ պապը՝ պապիս հայրը, համեստ էր շատ, խելացի էր շատ, տաղանդավոր էր շատ, ընտանեսեր էր շատ, բայց քանի-որ Արարչի կատակի մասին պապս չգիտեր, նրան էլ թվացել է, թե ուրիշի կինը ամենալավն է ու․․․ու գյուղի սիրուն կանանցից մեկի հետ մի որոշ ժամանակ հանդիպել է․․․Ու իմացել է Մեծ տատս, ու մի օր էլ փողոցում կանգնեցրել է էս սիրուն կնոջ մարդուն։

-Լսեց, բալա ջան, էդ մարդն ինձ լսեց ու ասաց․ Գիրագոսի աղջիկ Աստղիկ, քու տուն քյնա, տունդ քանդիլ մի, ու հիշի կարմիր խնձորին սաղ էլ քարով տալիս են,- իր պատմությունը այսպես վերջացրեց իմ Մեծ տատը, երբ ես ու ինքը խունկ էինք վառում Մեծ պապիս գերեզմանին։

Ես հիշեցի Մեծ տատիս խոսքերը, ու շնորհակալություն ասացի ֆբ-ը ստեղծողի ծնողներին, որ այսքան խելացի մարդ են դաստիարակել, որը ֆբ-ը ստեղծել է ու դրա հետ միասին ստեղծել է նաև սև ցուցակը, ու դավեր նյութող կաչաղակների երեք հոգանոց խմբին ուղարկեցի այնտեղ, որտեղից այս մեկ տարվա ընթացքում դեռ ոչ ոք դուրս չի եկել։ Նրանց թողնենք իրենց դավերի մեջ տապակվեն, մենք հասնենք այնտեղ, որտեղից սկսվել էր մեր պատմությունը ու չմոռանանք նաև բանաստեղծ ընկերոջս, որը նորից իմ ընկերն է և շնորհակալություն հայտնենք նաև նրան, որ ընդունեց, որ իսկական ընկերը նա է, ով քեզ է ասում սխալդ, և ոչ թե ուրիշներին։

Ես սիրում եմ ձեզ, անունները կարևոր չեն, հաստատ ես մոռացած կլինեմ գրել բոլորիդ անուններ, դուք միշտ հիշեք, որ ես ձերն եմ, դուք՝ իմը, մենք մեկ ենք։

Ձեր Տաթև

Այս նյութը դիտել են - 1745 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook