- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Օսկան Քոչարյան
Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային դատարանը (ՆՀՄԴ) այս շաբաթ կայացրել է բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի դատավճիռը։ Ինչպեսև սպասվում էր, նրա հանդեպ ավելի քան դաժան դատավճիռ են կայացրել. 70-ամյա մարդուն դատապարտել են 40 տարվա ազատազրկման։ Կարաջիչը, ըստ Արևմուտքի (ԱՄՆ գլխավորությամբ) գործիք հանդիսացող դատարանի տեսակետի, մեղավոր է հազարավոր մուսուլմանների, խորվաթների և այլոց սպանության մեջ։ Մեր տեսակետից Կարաջիչը մեղավոր է միայն այն բանում, որ ուղղափառ սերբ է։
Անշուշտ, այս խիզախ մարդու դատավարությունը զուտ քաղաքական էր։ Արևմուտքը դրանով ուզում է մնացյալ անհնազանդ աշխարհին ցույց տալ, որ հենց ինքն է որոշում՝ ինչն է ճիշտ ու ինչը՝ սխալ, որ հենց ինքն է ճշմարտության կրողը, և որ իր կարծիքի հետ չհամաձայնողները կվերացվեն։ Կարաջիչի դատավճիռը ուժի ցինիկ և լպիրշ ցուցադրում է, որն ընդհանուր ոչինչ չունի իրավունքի և արդարադատության, բարոյականության և արդարության հետ։ Եվ դատավճռի կայացման ամսաթիվը նույնպես պատահականորեն չի ընտրվել` այն կարդացվել է Հարավսլավիայի բարբարոսական ռմբակոծությունն սկսելու տարելիցի օրը։ «Չի կարելի ուշադրություն չդարձնել նաև այն տարօրինակ ամսաթվի վրա, որն ընտրվել է դատավճռի կայացման համար. դա մեկ այլ հանցագործության կատարման օրն է, որի հետաքննությունից հրաժարվեց ՆՀՄԴ-ն։ Այդ օրն սկսվեց նախկին Հարավսլավիայի ռմբակոծումը ՆԱՏՕ պետությունների կոալիցիոն ուժերի կողմից»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում։
Դատարանը չի հաստատել զանգվածային սպանություններին Կարաջիչի անձնական հանցակցության և ոչ մի փաստ, չկա որևէ հրաման, որ նա ստորագրած լինի, չկա ոչ մի վկա։ Բայդ նա դատապարտվել է։ Բալկանյան ողբերգության ամենասկզբից Արևմուտքն անցավ խորվաթների և մուսուլմանների կողմը՝ հաշվեհարդարի համար թիրախ ընտրելով ուղղափառ սերբերին։ Եվ Արևմուտքը տվեց սերբերի վերջը, մասնատեց Հարավսլավիան, իսկ հետո էլ՝ Սերբիան։
Բալկանյան պատերազմի ժամանակ խորվաթների, բոսնիացիների, կոսովցիների հետ միասին զանգվածաբար սպանվեցին նաև տասնյակ հազարավոր ուղղափառ սերբեր։ Կա՞ արդյոք դատապարտված գոնե մեկ խորվաթ կամ բոսնիացի։ Իհարկե, ոչ, և չի էլ կարող լինել, որովհետև մեղավորներին որոշում են ամերիկացիներն ու նրանց եվրոպացի մարիոնետները։ Հետևաբար, միայն ու միայն սերբերը պետք է մեղավոր ճանաչվեն ու պատժվեն։
ՌԴ ԱԳՆ-ն Կարաջիչի դատավճիռն անվանեց «մեկը սերբերի դեմ ՆՀՄԴ խիստ դաժան դատավճիռների շարքից»՝ հիշեցնելով, որ այն կայացվել է նախկին Հարավսլավիայում քաղաքացիական պատերազմի այլ մասնակիցների հանդեպ արդարացնող դատավճիռների ֆոնին։ «Դժվար է պատկերացնել, որ այդ պատերազմում հանցագործություններ կատարել է միայն մի կողմը։ Սակայն ՆՀՄԴ-ն շարունակում է կառուցել առասպել այդ իրադարձությունների համար սերբ ժողովրդի միանձնյա պատասխանատվության վերաբերյալ»,- նշվում է մեկնաբանության մեջ։
Հասկանալի է՝ ՌԴ ԱԳՆ-ն չի խոսում բալկանյան ողբերգության համար Ռուսաստանի պատասխանատվության մասին։ Անշուշտ, դա տեղի չէր ունենա, եթե չլիներ ելցինյան Ռուսաստանի էությամբ ռուսատյաց լիբերալ արտաքին քաղաքականությունը։ Հենց Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում քվեարկեց հակասերբական բոլոր բանաձևերի, ներառյալ ՆՀՄԴ ստեղծման մասին բանաձևի օգտին։ Չարժե ապացուցել, որ Արևմուտքը, ոչնչացնելով Հարավսլավիան, թիրախ ուներ Ռուսաստանը։ Արևմուտքը փորձում էր, թե ինչ արձագանք կտա Ռուսաստանը՝ ուղղափառ քաղաքակրթության կորիզը, ուղղափառ ժողովրդի և պետության վերացմանը։ Արևմուտքը հասկացավ, որ Ռուսաստանի հետ կարող է անել այն, ինչ ուզենա։ Եվ Արևմուտքը Հարավսլավիայից հետո շարունակեց էքսպանսիան Ռուսաստանի դեմ՝ հասնելով մինչև Ուկրաինա։ Ամերիկացիներն այսօր Ուկրաինայում չէին լինի, երբեք չէին անրջի Սևաստոպոլում ռազմակայան ունենալու մասին, եթե Ռուսաստանն Արևմուտքի «դեմն առներ» Բալկաններում։
Կարաջիչի դատավճիռը Ռուսաստանի խայտառակությունն է, Արևմուտքի և ռուսական հինգերորդ շարասյան հաղթանակը։ Կուզենայինք հուսալ, որ լիբերալիզմը և արևմտականությունը Ռուսաստանում արմատախիլ են արվել առմիշտ, և ռուս ժողովուրդը երբեք այլևս թույլ չի տա արևմտականներին վճռել իր ճակատագիրը։
Հետգրություն
«ՆՀՄԴ որոշումը վկայությունն է այն բանի, որ մարդկության դեմ ցանկացած հանցագործության, միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների արհամարհման համար պատիժ է սպասվում՝ անկախ նման չարագործությունների կատարման ժամկետից, իսկ յուրաքանչյուր հանցագործ վաղ թե ուշ կդատապարտվի։ Պատժի անխուսափելիությունը պետք է լավ գիտակցեն ռուս չինովնիկներն ու այսպես կոչված ռուսական արդարադատության ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են այն հանցագործությունների կազմակերպման համար, որոնք կատարվել են Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի, Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլի ապօրինի օկուպացիայի, ուկրաինացի քաղաքական բանտարկյալների հետապնդումների պայմաններում»,- հայտարարում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են...

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան





