- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ապրիլի սկզբում Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Քննարկվելու են ավելի քան 2 տասնյակ փաստաթղթեր, որոնք ուղղված են առաջին հերթին Եվրասիական ներքին շուկայում խոչընդոտների բացահայտնմանը և վերացմանը: Այդ ֆորումը կլինի առաջին լայնածավալ միջոցառումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորանշանակ, Հայաստանի նախկին վարչապետ, ապա ԱՄՆ դեսպան Տիգրան Սարգսյանի համար:
Սարգսյանը ղեկավարեց ԵՏՀ 2015 թվականի հոկտեմբերից, փոխարինելով այդ պաշտոնին ռուսաստանցի Վիկտոր Խրիստենկոյին: Նա պաշտոնապաես ստանձնեց իր պարտականնությունները 2016 թվականի փետրվարի 1-ից, և այս կարճ ժամանակահատվածում ցույց տվեց, որ մտադիր է ակտիվացնել կառուցվածքի աշխատանքը ինտեգրման առումով, ինչպես նաև ներկա օբյեկտիվ և արհեստական ստեղծված խոչընդոտների վերացման ուղղությամբ: Սարգսյանը, պատրաստելով միջկառավարական նիստը, հանդիպեց և բովանադակային բանակցություններ անցկացրեց Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների հետ, ինչպես նաև` Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ:
Միաժամանակ նա սկսեց «համակարգային երկխոսություն» անցկացնել թե ռւսական, թե օտարերկրյա բիզնես-համայնքներիի հետ, , հանդիպումներ անցկացրեց Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարի հետ և ԱՄՆ-Ռուսաստան գործարար խորհրդի ղեկավար Դենիել Ռասելի հետ:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի նշանակումը ղեկավար պաշտոնին ժամանակին ոչ միանշանակ ռեզոնանս առաջացրեց: ԵՏՀ ղեկավարների ռոտացիան տեղի է ունենում ըստ այբուբենի, և Խրիստենկոյից հետո այդ պաշտոնը պետք է ղեկավարեր Բելառուսի ներկայացուցիչը: Սակայն այդ ժամանակ Հայաստանը արդեն դարձել էր ԵՏՄ լիիրավ անդամ, «հափշտակելով» այդպիսով հերթականությունը, ինչը մեղմ ասած, չառաջացրեց Ալեքսանդր Լուկաշենկոի հիացմունքը:
Իհարկե, նա իր դժգոհությունն ուղիղ կերպ չարտահայտեց, սակայն ցույց տվեց այն, առաջին հերթին, Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդին, ձևացնելով, թե իբրև չգիտի ԵՏՀ-ի նոր ղեկավարի անունը (թեպետ հանդիպել էր Սարգսյանի հետ, երբ նա ստանձնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը), խնդրելով, որ ՀՀ նախագահը հուշի նրա անունը, իսկ երկրորդը՝ ընդգծեց, որ այդ թեկնածությունը «առաջադրել է» Վլադիմիր Պուտինը. «Նրան աջակցում է ՌԴ նախագահը, նա աշխատել է նրա հետ, ասում են` շատ փորձառու, առաջադեմ մասնագետ է»:
Հենց դրանից հետո ոռւսական պարբերականներից մեկը, հրապարակելով նոր ԵՏՀ ղեկավարի մասին բավականին քննադատող հոդված, հարցադրում կատարեց. «Ի՞չի համար է պետք Ռուսաստանին Տիգրան Սարգսյանը», Եվրոպայի հետ կապերի սերտացման կողմնակից, ինչպես նաև թերհավատորեն արատահայտվող Մաքսային միության՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Հավանաբար, այդ հոդվածի ֆոնի վրա հարցը կարող է հռետորական հնչեղություն ունենալ, սակայն, այն ունի, իրականում, կոնկրետ պատասխան, ինչի մասին կխոսենք ստորև:
Ասեկոսեները այդ առումով պնդում էին, որ նշանակման պատճառներ են հանդիսացել Սարգսյանի կապերը «Սանկտ-Պետերբուրգի թիմի» հետ: Մասնավորապես, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ: Նրանք Տիգրան Սարգսյանի հետ մի կուրսում են սովորել Լենինգրադի Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում: Սակայն նման բացատրությունները , իհարկե, չեն դիմակայում լուրջ քննադատություններին: ԵՏՄ-ին Տիգրան Սարգսյանը հարկավոր է մեկ այլ պատճառներով:
Նրանցից մի քանիսի մասին ասեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով հիշեցրեց, որ ԵՏՀ նոր ղեկավարն արդեն «եղել է ուրիշ երկրների կառավարությունների ղեկավար», ընդ որում Մոսկվան գիտի, որ հաջողությամբ է ղեկավարել: Հիշեցնենք, որ այդ համատեքստում, որ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնեց 2008 թվականին և մնաց այդ պաշտոնում երկար դժվար 6 տարի:Այդ ժամանակ սկսվեց ֆինանսա-տնտեսական համաշխարհային ճգնաժամը, իսկ Հայաստանում նախագահական ընտրությունների կապակցությամբ սրվեց ներքին քաղաքական իրավիճակը: Փոքր անդրկովկասյան հանրապետության դրությունը բարդացավ: Սակայն իրավիճակը հնարավոր դարձավ նկատելիորեն կայունացնել: Տիգրան Սարգսյանը հակաճգնաժամային միջոցներ կիրառեց՝ աջակցեց տնտեսության իրական սեկտորը և նրա դիվերսիֆիկացիան, ստեղծեց ենթակառուցվածքներ և աջակցեց սոցիալական ոլորտը: Դրա հետ մեկտեղ, Սարգսյանը ԵՄ-ի հետ սերտացման քաղաքականություն էր վարում, բայց միաժամանակ շատ բաներ անում Հայաստանի՝ եվրասիական ինտեգրման համար, մասնավորապես, նա հետևողական պաշտպանում էր միասնական արժույթի ստեղծման գաղափարը:
Այսպիսվ, ԵՏՀ նոր ղեկավարի բարձր մասնագիտական հատկանիշների վերաբերյալ կասկածներ չկան, որը նաև շատ փորձառու ֆինանսիտ է (մի քանի տարի ղեկավարել է ՀՀ Կենտրոնական Բանկը): Սակայն նրա նշանակման մեջ կա նաև քաղաքական բաղադրիչ, որով էլ բացատրում է Վլադիմիր Պուտինի «հովանավորությունը»:
Գաղտնիք չէ, որ ԵՏՄ գլխավոր խնդիրը՝ ստեղծել ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ընդհանուր շուկա: Գործընթացը ոչ այդքան հարթ է ընթանում: Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները սառնորեն են վերաբերվում Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարթակում որոշակի քայլերին:
Այսպիսով, ԵՏՄ-ում առաջացավ իրավիճակային Բելառուսի և Ղազախստանի դաշինք: Հաշվի առնելով երկու երկրների տնտեսական ներուժը, Ռուսաստանի համար դա որոշակի ռիսկեր ստեղծեց: Նախագահներ Լուկաշենկոյի և Նազարբաևի համատեղ գործողությունները ոչ շահավետ վիճակում էին դնում ռուսական կողմը:
Ստեղծաված իրավիճակում Տիգրան Սարգսյանի թեկնածությունը որպես ԵՏՀ ղեկավար բավականին հաջողակ տարբերակ էր Մոսկվայի համար: Ինչպես նշում է Անդրկովկասի խնդիրները ուսումնասիրող փորձագետ Վիկտոր Յակուբյանը, այն «հովանավորությունը», որը տրամադրվել է Տիգրան Սարգսյանին Ռուսաստանի առաջնորդի կողմից, բացատրվում է Մինսկի և Աստանայի համակցված և աճող ճնշմանը` հավասակշռելու ձգտումով: Այո, Հայաստանի տնտեսական քաշը միության մեջ այդքան էլ մեծ չէ , սակայն երկիրը հիմա դառնում է կարգավորիչ լծակ, ազնիվ բրոքեր, անաչառ դատավոր ԵՏՄ-ի ներսում, որպեսզի բոլորին լինի ձեռնատու, որպեսզի չստեղծվեն իրավիճակային դաշինքներ: Սա է իրական պատասխանը՝ Սարգսյանին այդ պաշտոնի առաջադրելու հարցին:
Աղբյուրը՝ eadaily.com

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան


