USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀԱԿ-ը բանակցություններ է սկսել Արա Աբրահամյանի հետ՝ քաղաքական համագործակցության հնարավորության, ձեւի եւ բովանդակության շուրջ...
2016-03-29 21:37:00
Տպել Տպել

 

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, ըստ որոշ տեղեկությունների, բանակցություններ է սկսել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ քաղաքական համագործակցության հնարավորության, ձեւի եւ բովանդակության շուրջ:

Խոսքը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում հնարավոր համագործակցության մասին է: Արա Աբրահամյանը մի քանի ամիս առաջ հրապարակային հետաքրքրություն էր ցուցաբերել ՀՀ-ում քաղաքական գործընթացների նկատմամբ եւ կուսակցություն ստեղծելու ու այդ կուսակցությամբ հայաստանյան սպասվող ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել: Հետագայում մամուլը գրեց, որ նա ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է այդ մտքից:

Ըստ մեր աղբյուրների, ՀԱԿ-ը համագործակցության ձեռք է մեկնել Աբրահամյանին՝ առաջարկելով գտնել տարբերակ, փոխադարձ հետաքրքրությունները բավարարելով՝ միասնաբար մասնակցելու Հայաստանում սպասվող քաղաքական իրադարձություններին: ՀԱԿ-ի եւ ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարի միջեւ կոնտակտային անձը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, որը խնամիական հարաբերություններ ունի Աբրահամյանի հետ»:


Այս նյութը դիտել են - 1625 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook