- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ելույթ ունենալով համաշխարհային առաջատարներից մեկը համարվող, համալսարանական տարբեր վարկանիշերում առաջին հորիզոնական զբաղեցնող Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ Սերժ Սարգսյանը փորձել է ներկայանալ բարեփոխիչի ամբողջ շքեղությամբ: «Շատ դժվար է իրականացնել որևէ բարեփոխում, եթե հասարակության մեջ սասանված է հավատը արդարության հանդեպ, եթե հասարակական ինստիտուտները չեն արտացոլում հասարակության իրական իղձերը: Շատ դժվար է պատկերացնել ինստիտուտներն այն պարագայում, երբ մարդիկ չեն հավատում դրանց արդյունավետությանը, իրավունքի գերակայությանը և օրենքի առջև բոլորի հավասարությանը՝ առանց որևէ խտրականության: Սակայն ովքե՞ր են կայացնում հաստատությունները, եթե ոչ մարդիկ:
Իմ անցած ողջ քաղաքական ուղու ընթացքում ես երբեք Հայաստանի քաղաքացիների՝ վառ ու բացառիկ անհատականություններ լինելու երբեք մեջ չեմ կասկածել: Այժմ եկել է պահը, երբ այդ ստեղծագործական ներուժը լուրջ արդյունքներ պետք է տա: Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ և կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական և հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար: Իսկ դա իրականություն է դառնալու միայն այն պարագայում, երբ նրանք համոզվեն, որ այդ հաստատությունները իրենցից յուրաքանչյուրի սեփականությունն են: Իմ այս պատկերացումը գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ավելին, այն իրականություն դարձնելու համար հետևողական աշխատանք ենք կատարում Հայաստանում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նրա գլխավորած կուսակցության խորհրդարանական խմբակցությունը այդ «ռեֆորմատորական» ելույթից ժամեր առաջ քննարկում էր ՀՀԿ վառ անհատականություններից մեկի՝ Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհեր մականունով ավելի հայտնի պատգամավորի վարքը: Լրագրողները դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ բողոքելով, որ Սեդրակյանը հայհոյել է իրեն հարցեր ուղղող լրագրողներին: Կան ձայնագրություններ, բայց ՀՀԿ մյուս անհատականությունները համառորեն չեն լսում որևէ հայհոյանք: Ըստ երևույթին, պետք է կայացած լինեն ոչ թե անհատի լսողական օրգանները, այլ լսողական ինստիտուտները պետք է կայանան երկրում, որ ՀՀԿ-ական անհատները սկսեն լսել իրենցից մեկի հայհոյանքները, մերժեն, դատապարտեն, պատասխանատվության ենթարկեն, իսկ հասարակությունն էլ տեսնի, հավատա, պետությունն էլ բարեփոխվի:
Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի մեկ այլ կուսակից Առաքել Մովսիսյանը՝ Շմայս մականունով ավելի հայտնի, քարը քարին չթողեց խորհրդարան կոչվող ինստիտուտից՝ անձնական վիրավորանք հասցնելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա համարձակվել էր հարց ուղղել Սերժ Սարգսյանի կոմպետենտության վերաբերյալ: Շմայսն իհարկե աչքի է ընկել վառ անհատականության համանման այլ դրսևորումներով և ըստ երևույթին քիչ է մնացել, որպեսզի իրագործի Սերժ Սարգսյանի երազանքն ու ստեղծի Սարգսյանի հայհոյախառն պաշտպանության մի ինստիտուտ՝՝ պետության բարեփոխմանը նոր թափ հաղորդելու համար:
Սերժ Սարգսյանի աներկբա հույսն այն է, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում չգիտեն Շմայսի, Թոխմախի Մհերի, ՀՀԿ այլ վառ անհատականությունների, նրանց գրագիտության մակարդակի, աշխարհաճանաչողության սահմանի մասին, չգիտեն, որ այդ մարդիկ հանդիսանում են Սերժ Սարգսյանի ռեֆորմատորական կենսագրության անքակտելի ուղեկիցներն ու հանդիսանում են նրա գլխավորած կուսակցության առանցքային դեմքերն ու շարժիչները:
Սարգսյանի հույսն այն է, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում չեն կարդում հայկական մամուլ, չեն հետևում Հայաստանի այսպես կոչված քաղաքական անցուդարձին: Եվ այդ հույսն անկասկած արդարացված է: Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում զբաղված են անհամեմատ լուրջ գործով և շատ հավանական է նույնիսկ, որ շատ շուտով այնտեղ կմոռանան նաև Սերժ Սարգսյանի ելույթի մասին:
Կմոռանան, որովհետև այնտեղ տեխնոլոգիական համալսարան է, ոչ թե բանասիրական, այն էլ՝ հեռակա կամ երեկոյան թեքումով: Այնտեղ գնահատում են ապրանքային որևէ տեսք ստացած միտքը, ոչ թե ճառերը, որքան էլ դրանք լինեն հուզիչ և գեղեցիկ:
Համալսարանում գուցե լոկ քաղաքավարությունից ելնելով Սերժ Սարգսյանից չեն պահանջել որևէ պրակտիկ աշխատանքային արդյունք, որը կվկայեր նրա ելույթում արտահայտված մտքերի գործնականությունը: Բայց այդ արդյունքը չեն էլ ակնկալում, որովհետև Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում գիտեն, որ եթե կա արժանահավատ որևէ նշանակալի արդյունք, ապա այդ արդյունքը ինքն է իր համար ճանապարհ հարթում և հասնում ճանաչման, կարիք չկա հարցնել դրա մասին:
Իսկ Սերժ Սարգսյանն իր ելույթից առաջ և հետո չի տիրապետում այդօրինակ աշխատանքային արդյունքի, թեև տիրապետել է դրան հասնելու բավական ազդեցիկ լծակների: Պարզապես այդ լծակները կիրառվել են ու կիրառվում են անձնական իշխանության, ոչ թե պետական ինստիտուտների ամրացման ու արդիականացման համար: Ավելին, պետական ինստիտուտների ամրացումն ու արդիականացումը չի դիտարկվում որպես անձնական իշխանության ամրացման միջոց, այլ հակառակը՝ դիտարկվում է իբրև խանգարող հանգամանք: Սերժ Սարգսյանը պետական և հանրային ինստիտուտների չկայացածության, աղավաղման թիվ մեկ շահառուն է ի պաշտոնե, և այդ չկայացածությունը նա գործնականում փայլուն է օգտագործում իր խնդիրները լուծելու համար:
Այդ ինստիտուտները նրա համար շախմատի քարեր են, որոնք տեղաշարժում է ըստ հայեցողության: Դրա թարմ վկայությունը ՀՅԴ հետ գործակցությունն էր և դրա շրջանակում պետական կառավարման համակարգի վերաձևումները: Ահա Հայաստանում կատարվող միակ հետևողական աշխատանքը:

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


