USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր...
2016-03-31 21:23:00
Տպել Տպել

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Ջհանգիր Լֆիկյան


Մենք բազմիցս նշել ենք, որ ննջեցյալները մեծ դերակատարում ունեն մեր երկրում: Նրանք, կամ ավելի ճիշտ՝ նրանց հոգիները, հայաստանցի որոշ բարձրաստիճան գործիչների գործունեության արդյունքում ներթափանցել են գրեթե բոլոր կարևոր ոլորտները:

Այն, որ ոչ մի պետական միջոցառում չի անցնում առանց ննջեցյալների հոգիների մասնակցության՝ անհերքելի է:

Հայաստանյան հոգիները, ի տարբերություն այլազգի հոգիների, շատ ակտիվ են: Նրանք դեռ չեն ընտրվում, սակայն արդեն ընտրական իրավունք են ստացել և ակտիվ մասնակցում են բոլոր պետական ընտրություններին: Այն միջոցառումները, որտեղ ներգրավված են հայաստանյան հոգիները, այնքան բազմազան են, որ դրանց մասին խոսելը և ոլորտներ թվարկելը շատ երկար ժամանակ է զբաղեցնելու, մանավանդ որ ոլորտները տարեցտարի շատանում են:


Վերջերս մենք հայտնաբերեցինք, որ Երևանի քաղաքապետի աթոռին նստած գիտնական Տարոն Մարգարյանն ընտանի կենդանիներ պահելու համար վարչական վարույթներ է հարուցում ննջեցյալների հանդեպ:

Այսինքն, ըստ Տարոնի` ննջեցյալը, կամ ավելի ճիշտ՝ նրա հոգին, կարող է շուն կամ կատու պահել: Հոգիների կողմից նմանօրինակ գործունեության ծավալումն անհեթեթ կթվար, եթե դրա մասին տեղեկությունները Տարոնից չլինեին:

Իսկ քանի որ Տարոնն ի վերջո հանճարեղ գիտնական է, ապա մեզ մնում է լռել և հավատալ, որ օրերից մի օր որևէ պուրակում կտեսնենք մեր հարազատ ննջեցյալի հոգին շան կամ կատվի հետ զբոսնելիս: Գիտնական քաղաքապետի՝ հոգիների մասին տեսությունը պետաիրավական ոլորտից ներթափանցել է նաև բիզնեսի ոլորտ, և քանի որ Հայաստանում բիզնես ասելով հասկանում ենք քաղաքականություն և հակառակը, վստահ կարելի է պնդել, որ այն հանդիսանում է մեր երկրի քաղաքական-տնտեսական դոկտրինը:


Այս ամենը շատ է հիշեցնում Գոգոլի «Մեռած հոգիները» հայտնի ստեղծագործությունը, որի գլխավոր հերոս պրն Չիչիկովը, շրջելով ողջ Ռուսաստանով մեկ՝ որպես գյուղացիների գրավադրման գործով կատարածու, որոշում է գնել մեռած հոգիներ՝ նրանց հետագայում գրավադրելու, վաճառելու և, ի վերջո, սեփական կալվածք գնելու նպատակով: Եվ եթե այս բանաձևը գործել է 1842թ. (ստեղծագործության հրատարակման տարին), ապա մեր օրերում, մանավանդ հաշվի առնելով մեր երկրի գիտական պոտենցիալը, այն հաստատ կաշխատի:


Այդպես մտածեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտնի երևույթներից՝ Վահրամ Բաղդասարյանի ազգական ներկայացող, Վանաձոր քաղաքի քաղաքային միակ դիահերձարանի գլխավոր բժիշկ Վարուժան Սաքանյանն ու անցավ գործի:

Մենք չենք պնդում, որ դիահերձարանի բժիշկն իրականում ՀՀԿ-ական պատգամավորի ազգականն է, սակայն փաստում ենք, որ նա հենց այդպես է ներկայանում:

Դիահերձարանում աշխատելու շնորհիվ, իսկ մեր երկրում այդօրինակ աշխատանքի մասին խոսելն անգամ շատ լուրջ է, նա դիզեց պատկառելի ունեցվածք և որոշեց բիզնեսով զբաղվել:

Վանաձորը, չնայած Հայաստանում բնակչության թվով երրորդ քաղաքն է, սակայն, այնուամենայնիվ, փոքր է չափերով: Եվ այդ քաղաքն իր խայտառակությունների` մեկ շնչին ընկնող գլխաքանակով (Արթուր Սաքունց, Էդմոն Մարուքյան, Վիկտոր Դալլաքյան, Սամվել Դարբինյան, Վահրամ Բաղդասարյան և այլք), գերազանցում է միջին հայաստանյան ցուցանիշները:

Մեր հերոս դիահերձող բժիշկը բիզնես սկսելու համար կարող էր որպես բիզնեսի տանիք օգտագործել նրանցից յուրաքանչյուրի անունը, քանի որ նրանք բոլորն էլ այսօրվա իշխանության սպասարկուներն են:

Սակայն նա ընտրեց նրանցից, իր կարծիքով, ամենաիշխանավորի անունը: Վահրամ Բաղդասարյանը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է և, լինենով երկարամյա պատգամավոր, ամենայն հավանականությամբ, ննջեցյալների հետ համագործակցելու մեծ փորձ ունի:

Եվ այսպես, քանի որ կա հզոր բիզնես-տանիք, կարելի է սկսել բիզնեսը:


Վանաձորի դիահերձարանի գլխավոր բժիշկը որոշեց համաքաղաքացիների համար սգո ծառայությունների կենտրոն բացել:

Գնեց դագաղներ և սգո այլ պարագաներ, իսկ որպես նստավայր և վաճառքի կետ ընտրեց դիահերձարանի մոտ գտնվող մի տարածք:

Իհարկե, որպես Վահրամ Բաղդասարյանի ազգական ներկայանալն իր մեջ հզոր ուժ էր պարունակում, բայց դա քիչ էր առևտուր իրականացնելու համար: Փոքր լինելուց բացի, Վանաձորը նաև աղքատ քաղաք է, և բնակիչները զարմացած էին բժշկի սգո պարագաների աստղաբաշխական գներով և սգո արարողություն կազմակերպելու համար օգտվում էին այլ կազմակերպությունների ծառայություններից:

Ի վերջո, կար երկու տարբերակ՝ կամ պետք է գներն իջեցվեին, կամ էլ…

Վահրամ Բաղդասարյանի ազգականը վա-բանկ գնաց: Նա ննջեցյալների հարազատներին սկսեց վախեցնել՝ հայտարարելով, որ խանութից չօգտվողներին սպառնում է վատ վերաբերմունք, մասնավորապես՝ նա ննջեցյալին լավ չի հերձի, չի սափրի, չի լվանա, և այդպես շարունակ:

Ավելին, մեր հերոսը, կազմելով իր հավանական հաճախորդների ցուցակը, նախապես սգո արարողության կազմակերպման պայմանավորվածություն էր փորձում ձեռք բերել:

Ստացվում է, որ դեռևս կենդանի մարդու հետ կապված՝ դիահերձարանի բժիշկ-բիզնեսմենի թեթև ձեռքով, գործում են սգո արարողության կազմակերպման պայմանավորվածություններ:
Փաստ է, որ դրանք ձեռք են բերվել ահաբեկման հետևանքով և վախից դրդված, սակայն դա մեր պատմության մեջ էական չէ:


Իսկ էականն այն է, որ Հայաստանում տարեցտարի աճում են ննջեցյալների, ասել է թե` հոգիների դերն ու նշանակությունը: Եվ եթե Գոգոլի հերոս Չիչիկովին «մեռած հոգիները» անհրաժեշտ էին միայն գրավադրման և վաճառքի համար, ապա մերօրյա Հայաստանում հոգիներն անփոխարինելի են ամենուրեք:

Եվ եթե այսպես շարունակվի, ապա շատ շուտով մենք կունենանք ննջեցյալների իշխանություն՝ ննջեցյալ երկրում, սկզբում բառի փոխաբերական, այնուհետև` բուն իմաստով:

shame.am

Այս նյութը դիտել են - 1584 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook