USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանը տասնապատիկ ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Ռուսաստանը՝ Հայաստանի
2016-04-09 00:30:00
Տպել Տպել

168 ժամ թերթը գրում է.

««Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք մատակարարել՝ իր ռազմավարական գործընկերոջ հետ ունեցած պայմանագրային պարտավորություններին համապատասխան»,– երեկ Բաքվում հայտարարել Է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ «Ամեն ինչ իրականացվում Է պայմանագրերի համաձայն։ Երկու երկրներն Էլ մեր ռազմավարական գործընկերներն են»,– ասել է Ռոգոզինը։ Այսինքն՝ փոխվարչապետի շուրթերով Ռուսաստանը երեկ պաշտոնապես հայտարարել է, որ շարունակելու Է Ադրբեջանին այն զենքի վաճառքը, որն Ադրբեջանը կիրառելու Է հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին սպանելու համար։ Ռուսաստանն առանց այլևայլությունների՝ խոստովանել Է, որ ինքն Է մեր հակառակորդին զինողը ու շարունակելու Է զինել, ու դա խոստովանելով՝ խոստովանել է նաև, որ ինքը հավասարապես պատասխանատու է այն տասնյակ զինվորների ու խաղաղ բնակիչների համար, ովքեր վերջին օրերին զոհեցին իրենց կյանքը՝ հանուն հայրենիքի։ Իսկ դա Ռուսաստանի համար ավելացրեց Ադրբեջանին ավելի շատ զենք վաճառելու հնարավորությունները։

Որքան Էլ տարօրինակ հնչի, իրականում Ռուսաստանին պետք Է շնորհակալություն հայտնել վերջին օրերին իր ցուցաբերած աննախադեպ ազնվության համար, ու դրանով, հուսանք՝ հայ ռուսասերների գոնե մի մասի աչքերը բացելու համար։ Բայց շնորհակալ լինելով՝ պետք Է նաև հնարավորինս արագ օրակարգ բերել հայ-ռուսական հարաբերությունների վերանայման, Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին անդամակցության նպատակահարմարության հարցերը։ Ռուսաստանը, ինչպես Ռոգոզինն Է ասել, կատարելով Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերության» իր պարտավորությունները, չի կատարում Հայաստանի հանդեպ ունեցած պարտավորությունները, որոնք բխում են հայ-ռուսական բարեկամության պայմանագրից, ինչպես նաև՝ վերը նշված կառույցներին Հայաստանի անդամակցության ակտերից։ Ու խնդիրը պետք է դրտարկել և ներկայացնել ոչ թե՝ Էմոցիոնալ «հայ-ռուսական դարավոր բարեկամության, ռուսի՝ ավագ եղբայր լինելու», այլ բացառապես՝ պետական, քաղաքական հարթությունում։

Վերջին՝ քաղաքական հարթությունում այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվել են՝ գուցե ոչ այնպիսի ձևակերպումներով, ինչպես կցանկանային նաև Էմոցիոնալ հարթությունում Ռուսաստանին մեղադրողները, այդուհանդերձ արվել են։ Բայց այդ քայլերը պետք Է ունենան շարունակություն և ստանան քաղաքական ձևակերպումներ։ Այլապես դրանք դառնալու են Հայաստանի ինքնիշխանության ստորացմանն ու նվաստացմանը ծառայող հերթական գործիքները ռուսական քաղաքական ու քարոզչական շրջանակների ձեռքում։ Իրականում բավական բարդ ու վտանգավոր խնդիրը, միևնույն ժամանակ, շատ պարզ Է. Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, Հայաստանը ևս պետք Է հետևի դրան ու Ռուսաստանի հետ հարաբերությունները տեղափոխի միանգամայն այլ հարթություն։ Մինչ այդ կամ դրանից հետո տեղափոխելով ռուսական ռազմական բազան Գյումրիից։ Սա կարող Է լինել Հայաստանի այնպիսի պատասխանը, որից հետո ռուսները շոյգուներով ու լավրովներով, ուղղակի չեն հեռանա Երևանից՝ մինչև խնդրելով– համոզելով՝ համաձայնություն չստանան ռուսական բազայի տեղակայման համար։ Որովհետև իրականում Հայաստանը տասնապատիկ ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Ռուսաստանը՝ Հայաստանի...

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել Է, որ «Ռուսաստանի համար միանման կարևորություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները»։ Հայաստանը քաղաքական ու բարոյական իրավունք ունի հայտարարելու, որ մեզ պետք չեն այնպիսի դաշնակիցներ, որոնց համար մեզ հետ հարաբերություններն ունեն նույն կարևորությունը, ինչ մեր զինվորներին սպանող երկրի հետ»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1413 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook