- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մարտակերտում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են: «Ազատության» հետ զրույցում Քյարամի հայրը՝ Քյալաշ Սլոյանը պատմեց, որ տղայի անդամահատված գլուխը երեկ են ստացել, մինչդեռ մարմինը հուղարկավորել էին 7 օր առաջ:
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը տեղեկացրեց, որ զինծառայողի գլուխը վերադարձվել է Կարմիր Խաչի միջնորդությամբ: Մինչդեռ Կարմիր Խաչի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը չցանկացավ որևէ մանրամասն փոխանցել, սակայն հաստատեց, որ ապրիլի 8-ին, որպես անկախ միջնորդ, կողմերին աջակցություն են տրամադրել զոհվածների մարմինների որոնման և դուրս բերման համար:
«Ինքն իրա աֆիցերի, իրա ընկերոջ հետ՝ 3-4 հոգի են էլե, չեն թողել, որ առաջ գան, մինչև իրանց պատրոնները պրծել ա, նոր իրանց խփել են: Հրամանատարը վիրավոր ա եղել, իրան ասել ա՝ փախի, ասել ա՝ չէ, ես քեզի չեմ թողի մենակ, ու իրան էլ են խփել, որ պատրոնները պրծել են», - պատմեց հայրը.- «Դիակը բերեցին՝ չէինք իմանում, որ անգլուխ ա: Հետո իմացանք: Շատ ցավալի էր․․․ բայց երեկ էլ գլուխը բերինք անատոմիկից, տարանք, դագաղը հանեցինք, բացեցինք, գլուխը դրեցինք տեղը, թաղեցինք»։
Քյարամի ավագ եղբայրը՝ Համիկը հպարտանում է զինվոր եղբորով, ասում է՝ հերոսաբար է զոհվել: Մարմնի վրա առկա հրազենային վնասվածքներից ենթադրում է՝ մինչև վերջին պահը պայքարել է.- «Որովհետև որտեղ որ իրանք կռվել են, էդտեղից մի «Կամազ»-ից ավել ադրբեջանցու դիակ են հանել։ Բայց մինչև էդ, որ իրանց փամփուշտները վերջացել էր, հրամանատարը նռնակը քաշել էր, որ գերի չընկնեն։ Հրամանատարը մահացել էր, ախպերս էլ վիրավորվել էր ոտից, բայց էդքանից հետո նորից առանց զենք իրանք ուզեցել են բռնեն, որ տանջամահ անեն, գերի վերցնեն։ Չեն կարացել։ Էլի կռիվ է արել, մի հատ ուսից կրակել են, էլի վրեն չեն կարեցել, նոր էրկու հատ սրտին են կրակել։ Վիշտ է մեր մոտ, բայց հպարտ ենք, որովհետև մեր էրեխեն հերոսություն է արել»։
Այսօր Արագածոտնի Արտաշավան գյուղում Քյարամի հոգեհացի արարողությունն էր։ 20-ամյա զինծառայողի նկարը դրված էր հայոց եռագույնի վրա: Նկարի կողքին զինվորի գլխարկն էր, Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից հետմահու տրված «Մարտական ծառայության» մեդալը, նաև լավ ծառայության համար ավելի վաղ ստացված շնորհակալագիրը:
Քյարամի մայրը, ով առայսօր տեղյակ չէ որդու մահվան մանրամասներին, ողբում էր որդու կորուստը, ասում էր «ես որդուս պատերազմ չէի ուղարկել», հետո մի պահ դադարեցնում է ողբը ու հպարտանում Քյարամի փայլուն ծառայությամբ: Մայրը որդու հետ վերջին անգամ ապրիլի 1-ին է խոսել, Քյարամն ասել է՝ դիրքերում է, ամեն ինչ լավ է, չմտածես:
«Ղրկել էի բանակ, երկու ամիս էր մնացել, հո չէի ղրկել պատերազմ բալիս։ Ինքը ուզում էր ծառայել, ուզում էր գար, տունը սարքեր, ասում էր՝ մամա ջան, տունը սարքեմ, ու մեկ էլ դու չաշխատես, քեզի թագուհու պես պահեմ, ըհը, պահեց մորը թագուհու պես»,- լալիս էր մայրը։
17 օրից՝ ապրիլի 27-ին, Քյարամ Սլոյանը պետք է տոներ 20-ամյակը, իսկ հուլիսին ավարտեր զինծառայությունը և վերադառնար հայրենի Արտաշավան: Հայրն ասում է՝ բանակ ուրախությամբ է գնացել, անհամբերությամբ էր սպասում այդ օրվա: Հոր փոխանցմամբ՝ Քյարամը բազմաթիվ երազանքներ ուներ, ու ամենագլխավորը թերևս կիսակառույց տունը ավարտին հասցնելն էր: «Ասում էր՝ կգամ, պապա ջան, դու ու մաման չեք աշխատի, ես ձեզ կպահեմ, ամեն ինչը ես եմ անելու ձեր համար»։
Տունը, որտեղ բնակվում է զինծառայողի բազմանդամ ընտանիքը, ծայրահեղ վատ վիճակում էր, աղյուսապատ մի շինություն՝ խոնավ պատերով, թաց հողե հատակով: Նաև այս վիճակն էր պատճառը, որ Քյարամի հոգեհացի արարողությունը անցկացնում էին հորեղբոր տանը:
Զինծառայողի հորեղբայրն ասում է՝ հայերն ու եզդիները դարերով եղբայրներն են, և հայերին հավասար իրենց հող ու ջրի համար պատրաստ են կռվել ու պայքարել, ապա ցույց է տալիս սպանված Քյարամի տունը, ընդգծելով՝ «երեխան բանակ գնաց էս օջախից».- «Պետությունը թող մտածի, եթե գնահատում են, թող գան էս մարդկանց մի քիչ ձեռ քցեն, տունը կարգավորեն»։
«Դրսից հաստատ լավ ա, ապրում ենք, ինչ արած, էս էլ մեր օջախն է»,- ասում է զինվորի եղբայրը՝ Համիկը։
Քյարամի հայրը՝ Քյալաշը ցույց է տալիս կիսախարխուլ տան ետևի տարածքը, որդին պլաններ ուներ, բարձր թմբի վրա հիմքեր էր փորել, ուզում էր նոր տունը հենց այդ վայրում կառուցել:
«Ասում էր՝ պապ ջան, ես ստեղ պտի իմ համար մի հատ սիրուն տուն սարքեմ։ Ես, ախպերները պտի կիսատ թողածը շարունակենք»,- ասաց հայրը։
Բայց թերևս նոր տուն կառուցելու, խոնավ ու հողե հատակով կացարանից դուրս գալու ծրագիրը էլի կհետաձգվի։ 20-ամյա զինծառայողի հայրը առաջիկա օրերին որպես կամավոր մեկնելու է Ղարաբաղ: Հիշում է՝ 1994-ին մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, եղել է Հորադիզում, Ասկերանում, ոտքից վիրավորվել է, մեդալներ ունի: Այժմ ուզում է կռվել հենց այն վայրում, որտեղ որդին է զոհվել:
«Մարտակերտ պտի գնամ, իմ տղեն ընդեղ է զոհվել»,- ասաց Քյալաշը։
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները
Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur
Ալե՛ն, արա՛, դու տղա չե՞ս, բա սաղ երկիրը հանձնել եք ու հլը վիրավորվու՞մ եք․ Դավիթ Մկրտչյան
16-ամյա աղջկա սպանության հետքերով.մեղադրյալներն արդարացվել են,գործը քննած անձանց պաշտոնը՝ բարձրացվել.Factor TV
«Քեզ բացի ջանից». Մարտին Մկրտչյանի նոր երգը
Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանւ կլինի շատ կոշտ».Մեսրոպ Մանուկյան
Դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար
Մանրամասներ՝ զրոներում նստած Արտակ Գալստյանի մասին. Գայանե Զարգարյան