USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ առաջին տիկինն այցելել է հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին
2016-04-11 19:03:00
Տպել Տպել

ՀՀ առաջին տիկինն այցելել է հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին

Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանից մի խումբ հայ տիկնայք այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում, հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, ծանոթացել հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցելության ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում շրջել է բոլոր հիվանդասենյակներով, ծանոթացել նրանց առողջական վիճակին, կարեկցանքի և գոտեպնդման ջերմ խոսքեր ասել զինվորներին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետ Զորի Սաղյանը նշել է, որ հոսպիտալում բուժում ստացող հիվանդների վիճակը բավարար է և որ իրենք էլ արդեն ծանր հիվանդ չունեն:

«Համապատասխան բուժում են ստացել բոլոր վիրավորները: Վիրավոր զինվորների տրամադրվածությունը մարտական է: Բուժման կուրսն ավարտելուց հետո նրանք պատրաստականություն են հայտնել կրկին մեկնելու առաջնագիծ և շարունակելու իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: 

Ունենք Երևանից գործուղված մասնագետներ, ովքեր առաջին իսկ օրից մեծ բուժօգնություն են ցուցաբերել: Ստեղծվել են բժշկական բրիգադներ, որոնք աշխատում են իրենց մասնագիտական ուղղություններով: 

Ստեփանակերտի հոսպիտալը բժշկական սարքավորումների և դեղորայքի կարիք չունի»,-ասել է Զ. Սաղյանը:

  

Մեզ հետ զրույցում «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակից, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայոց պատմության ուսուցչուհի Ամալյա Կարապետյանն էլ ասել է, որ ինքը Արցախում ունի շատ մտերիմ ընկերներ, և որ ինքը միշտ հպարտացել է արցախցիներով: «Այս օրերին մենք ևս չէինք կարող անտարբեր լինել: Մեր ցանկությունն այն էր, որ գանք ու լինենք Արցախում, որ գոնե մեր ջերմ խոսքով ու ժպիտով սատարենք նրանց: Այնինչ, մեր գեղեցկատես ու արի տղաները իրենք ուժ ու կորով տալիս ու գոտեպնդում մեզ: Իմ այն հարցին, թե ինչի կարիք ունեն նրանք, չկար մեկը, որ որևէ օգնության ցանկություն հայտներ: Բոլորս էլ հպարտ ենք մեր համախմբվածությամբ ու միասնականությամբ,- ասել է Ա. Կարապետյանը հետո էլ ուրախությամբ հավելել,- այս օրերին, ի հեճուկս թշնամու, Արցախ աշխարհում ծնվել է 30-ից ավելի հայ բալիկ: Ուրեմն, կյանքը շարունակվում է, և Արցախի ապագան միշտ էլ հուսալի ձեռքերում է լինելու»:

Պայմանագրային զինծառայող Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ Ռուդոլֆ Գրիգորյանը, ով ևս վիրավորվել էր նենգ հակառակորդի արձակած կրակից, հատուկ շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ վիրավորների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և հատուկ ընդգծել, որ ինքը և մնացած զինվորներն առավել գոտեպնդվել են Առաջին Տիկնոջ մարդկային ջերմ ու անկեղծ վերաբերմունքից: «Նա նոր ուժ ու տոկունություն է հաղորդել մեզ՝ խոստանալով, որ չորրորդ երեխան ունենալու դեպքում ինքը բնակարան է նվիրելու»,- ասել է Ռ. Գրիգորյանը:

 Թշնամու արկակոծության հետևանքով վիրավորված Մատաղիսի երիտասարդ գյուղապետ Զավեն Ավանեսյանը, իր շնորհակալությունը հայտնելով հանրապետական հիվանդանոցի բուժանձնակազմին, մասնավորապես ասել է. «Ապաքինվելուց հետո պատրաստվում եմ վերադառնալ գյուղ և ներգրավվել համայնքի վերականգնման աշխատանքներին»: 



Այս նյութը դիտել են - 1560 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook