USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Եվ հենց այդ ժամանակ էլ գործ դրվեց «План-Б»-ն...
2016-04-12 16:50:00
Տպել Տպել

Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեցին, իսկ նեղացած Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ինքը չի պատրաստվում նախաձեռնել համանման տեսակցություն, վերջինս չուզելով իրեն դուրս հայտարարեց «նախագահների ակումբին» անդամագրվելու հնարավորությունից: Բայց արդեն իսկ պարզ է, որ նման ելքն այնքան էլ Քոչարյանի սրտով չէ, միայն թե հպարտությունն ու ինքնասիրությունը նրան թույլ չեն տալիս բարձրաձայն խոստովանել դրա մասին: Եվ հենց այդ ժամանակ էլ գործ դրվեց «План-Б»-ն: Անմիջապես հայտնվեցին միջնորդները կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ Քոչարյանի դատապաշտպանները:

 Առաջինն, իհարկե, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն էր: Սա հատկապես անդրադադարձավ Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն մեղադրանքներին, թե Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։ Բայց Օսկանյանը սա ասում էր ավելի շուտ իր կաշին փրկելու համար, քան մտահոգված էր Քոչարյանի ճակատագրով:

Այլ բան են դաշնակցականները: Նրանց սրտով չէ, որ իրենց սիրելի երկրորդ նախագահն այդպես անփառունակ կերպով դուրս վռնդվեց: Եվ հիմա հորինել են մի աներևույթ, երևակայական իրավիճակ, որտեղ Քոչարյանը ներսում է, նույնիսկ ամենաներսում: Ահա հենց այս ֆանտաստիկ իրավիճակի նկարագրությունն էլ այսօր հնչեցրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Համաձայն նրա թեզի, պարտադիր չէ բոլորը նույն ձևով համախմբվեն: «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս է այս համախմբումից: Ընդհակառակը, Ռոբերտ Քոչարյանը միշտ նվիրված է եղել Ղարաբաղի հարցին և այդ առումով ես կասկածանք չունեմ: Բայց բոլորը միատեսակ չպիտի արձագանքեին, որ ցույց տային իրենց միասնական լինելը: Եթե հարցը հասել է այստեղ, բոլոր նախագահները, նախկին թե ներկա, բոլոր քաղաքական ուժերը այստեղ, թե դրսում, պետք է նույն նպատակին ծառայեն, որովհետև քանակով, որպես այդպիսին, մրցել չենք կարող հարևանների հետ: Մեզ մնում է գերակշռություն ստանալ որակով և երևում է, որ դա կա»,- ընդգծել է նա:

Երբ ասելիք չկա, միշտ էլ կարելի է մտնել դատարկ բառերի ու անիմաստ ցանկությունների ծխածածկույթի տակ և տեսնել բաներ, որոնք չկան: Դաշնակներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է Քոչարյանին ներս խցկել, նրա ներկայությամբ իրենք ավելի ինքնավստահ կզգան և Օսկանյանի օրինակով կփրկեն իրենց կաշին այն օրերի պատասխանատվությունից, երբ իշխանության մաս էին:

shame.am

Այս նյութը դիտել են - 1649 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook