- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում սպասարկման մեծ տիրույթ ունեցող համատիրությունների նախագահների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համապատասխան բաժինների, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերը:
Փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը՝ Հրայր Անտոնյանը հատկանշել է, որ մայրաքաղաքի բնակֆոնդի պահպանումն ու հետագա շահագործումը քաղաքային իշխանությունների առաջնահերթությունների թվում է, որով պայմանավորված՝ տարեցտարի ավելանում են համատիրությունների կարիքների համար համայնքային բյուջեից տրամադրվող միջոցները: Սակայն օրինակելի համատիրությունների կողքին կան այնպիսիները, որոնց աշխատանքը գոհացուցիչ չէ նախևառաջ բնակիչների համար, ովքեր համատիրության աշխատանքի անմիջական գնահատողներն են:
Ըստ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի՝ բարեփոխումների համար նախևառաջ անհրաժեշտ է ավելի անմիջական դարձնել համատիրություն- բնակիչ կապը, հաճախակիացնել հանդիպումները բնակիչների հետ: Հաջորդ քայլը, ոլորտի ղեկավարի կարծիքով, մարդկանց մեջ հավատ սերմանելն է կատարված գործի նկատմամբ` պարբերաբար ներկայացնելով հաշվետվություններ և դրանք փակցնելով բոլորի համար տեսանելի վայրում: Անչափ կարևոր է նաև ծախսերի նպատակային կատարումը, որպեսզի արվածը նախ որակով լինի և հնարավորին երկար ծառայբակչին:
Հրայր Անտոնյանը տեղեկացրել է, որ շուտով հատուկ աշխատանքային խմբերը տեղերում կկանոնակարգեն ու կհետևեն բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեությանը`զուգահեռ վերացնելով հնարավոր բացթողումները: Հատկանշվել է, որ հնարավորին արագ է պետք օգնության ձեռք մեկնել բնակչին, այս կամ այն գործի կատարումը չհետաձգել`արագ արձագանքելով ինչպես համատիրությունների, այնպես էլ թեժ գծերի հեռախոսահամարներով բարձրացված խնդիրների լուծմանը: Համատիրությունների նախագահները բարձրացրել են իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ տեղում տրվել են հանձնարարականներ:
Հրայր Անտոնյանը ևս մեկ անգամ նշել է, որ միայն սրտացավ վերաբերմունքով ու միահամուռ ուժերով հնարավոր կլինի ակնկալել այն արդյունքը, որին այսօր սպասում են երևանցիները: Միաժամանակ ընդգծվել է, որ որդեգրած այս քաղաքականությունից խուսափող համատիրությունների ղեկավարները, անբավարար աշխատանքով պայմանավորված, բնակիչների անվստահություն հայտնելու պարագայում ստիպված կլինեն զիջել իրենց տեղը գործի ավելի լավ կազմակերպիչներին: Ընդլայնված խորհրդակցության ավարտին Հրայր Անտոնյանը վստահեցրել է, որ անձնապես հետևելու է բոլոր համատիրությունների գործունեությանը ու բնակիչների կողմից նրանց տրված գնահատականին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


