USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թալիշում կռված Ռուբենի մայրը Անահիտ Բախշյանի միջոցով դիմել է Սեյրան Օհանյանի տիկնոջը
2016-04-13 23:18:00
Տպել Տպել

Անահիտ Բախշյանը Facebook-ի իր գրառմամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջը` Ռուզաննա Խաչատրյանին:

«Քիչ առաջ եկա Էրեբունի հիվանդանոցից, որտեղ բժիշկները գիշեր-ցերեկ մաքառում են մեր վիրավոր զինվորների կյանքի համար ու նրանց կողքին՝ զինվորների ծնողներն են:

Այդպես էլ ՊՆ-ից ոչ մեկը չի մոտեցել այս ծնողներին, չի խոսել նրանց հետ, իսկ նրանք դրա կարիքը շատ ունեն: Շեշտում եմ՝ ծնողներին: Վիրավորների մեջ է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից Ռուբենը, ում մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, խնդրել է ՊՆ-ին փոխանցել իր խոսքը. «Ռուբենը մեր միակն է». մղկտալով շարունակում է. «գոնե 50 տոկոսով վերականգնեն տղայիս առողջությունը, գոնե գդալ կարողանա բռնել, ես ուրիշ բան չեմ ուզում իրենցից:

Բանակ տանելիս նշանակված ժամից ուշանալու դեպքում անմիջապես գալիս, հասնում էին տուն, իսկ հիմա ոչ մեկը չի գալիս ու ասում, որ տեր կկանգնենք քո տղային, ամեն ինչ կարվի հնարավորինս առողջությունը վերականգնելու համար: Խնդրում եմ, խնդրում եմ օգնեք տղայիս առողջությունը գոնե 50 տոկոսով վերականգնել»:

Ոչ միայն Անահիտը, այլև շատ ծնողներ մնացել են միայնակ իրենց հասած ցավի ու ապագայի տարբեր խնդիրների դեմ: Նրանք կարիք ունեն հուսադրող ու սատարող խոսքերի, որը պետք է հնչի ՊՆ-ի պաշտոնյաների շուրթերից: Գիտեմ, հիմա կասեք ի՞նչ է, մենք չենք հասկանու՞մ, որ մեջ ես ընկել: Իրավացի եք, մեջ եմ ընկել, որովհետև այդ մարդիկ ինձ չեն ուզում լսել, այլ՝ ձեզ:

Վերջապես ես կատարում եմ Անահիտ Մկրտչյանի խնդրանքը, Թալիշում կռված մեր քաջ զինվոր Ռուբենի մոր խնդրանքը: Տիկին Ռուզաննա Օհանյան, խնդրում եմ այցելեք Էրեբունի հիվանդանոց, վիրավոր զինվորների ծնողներն ուզում են խոսել Ձեզ հետ»:

Այս նյութը դիտել են - 2179 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook