- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀ Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները հատկապես վերջին օրերին առիթը բաց չեն թողնում համախմբման կոչեր անելու։
Երբ պատերազմական գործողություններ էին, մեր լրագրողները օրուգիշեր, անդադար աշխատել են անաչառ տեղեկատվություն տարածելու, Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումները աշխարհին ներկայացնելու համար։ Մենք Ձեր ղեկավարած նախարարության ստորաբաժանումներին ունեցել ենք բազմաթիվ հարցեր, բայց պատերազմի օրերին այդ հարցերը չենք տվել՝ հաշվի առնելով, որ առաջնագծում կանգնած է մեր զինվորը, որը կռիվ է տալիս բոլորիս համար:
Հայաստանի ողջ հասարակությանը հուզող այդ հարցերի որոշ պատասխանների համար մեր թղթակիցը գնացել էր լուսաբանելու ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի ութերորդ նիստը, որի գաղտնիության, լուսաբանման արգելք ունենալու կապակցությամբ միջոցառման կազմակերպչական հարցերով զբաղվող Պաշտպանության նախարարությունից մեր խմբագրությունը գրավոր կամ բանավոր տեղեկություն չի ունեցել:
Մեզ համար առնվազն տարօրինակ է այսօր՝ ապրիլի 15-ին տեղի ունեցած միջադեպը, երբ զինվորական համազգեստով մարդիկ, առանց ներկայանալու, ապօրինություն են գործել, խլել լրագրողի տեսախցիկը, վնասել նրա ձեռքը։ Ընդ որում, այդ ամենն արել են՝ հստակ իմանալով, թե ում տեսախցիկն են խլում։ Արել են այդ ամենաթողության խայտառակ օրինակը օտարերկրյա զինվորականների, դեսպանատների աշխատակիցների աչքի առաջ։
Զինվորական համազգեստով մի տղամարդ նախ հետաքրքրվել է, թե արդյոք լրագրողն իրավունք ունի այդ տարածքում նկարահանում կատարել, ապա հրահանգել է տարածքում կանգնած զինվորական հագուստով անձանցից մեկին զանգահարել Պաշտպանության նախարարություն:
Քիչ անց նույն անձը զինվորական հագուստով անձանց հրահանգել է լրագրողին «աջ տանել»: Լրագրողին հրավիրել են մուտքից դեպի աջ, ասել, որ նկարահանում չանի: Մի քանի րոպե հետո նույն անձը հրահանգել է «բռնագրավել» լրագրողի տեսախցիկը: Զինվորական համազգեստով անձանցից մեկն առանց ներկայանալու պահանջել է լրագրողի վկայականը, ապա զանգահարել է ինչ-որ մեկին, տեղեկացրել, որ լրագրողը news.am լրատվական-վերլուծական գործակալության աշխատակից է: Այդ ընթացքում մյուս անձը խլել է տեսախցիկը՝ վնասելով լրագրողի ձեռքը: Ի դեպ, հրահանգող անձը կատարվածից հետո նստել է ՊՆ համարանիշով մեքենան եւ հեռացել:
Դեպքից ժամեր են անցել, բայց տեսախցիկը եւ վկայականը չեն վերադարձվել:
Մեր թղթակիցը փորձել է հարցեր տալ ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի ութերորդ նիստին մասնակցող ռուսաստանցի եւ այդ կազմակերպության անդամ երկրների այլ բարձրաստիճան զինվորականներին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկված Լեռնային Ղարաբաղի, ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական անձանց դաժան սպանության ու դիակների անարգանքի, մեր զինվորների դիակների անարգանքի, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին ակնհայտ հարձակողական եւ զանգվածային ոչնչացման դասակարգման մոտ կանգնած զենքի վաճառքի վերաբերյալ։
Պարոն նախարար, ուզում ենք հավատալ, որ Դուք անձամբ տեղյակ չեք միջադեպից, տեղյակ չեք, որ Ձեր ղեկավարությամբ գործող գերատեսչության որոշ աշխատակիցներ չեն հարգում հայ սպայի համազգեստը, կատարում են իրենց պաշտոնին չարտոնված գործողություն, խոչընդոտում են լրագրողի աշխատանքը, ոտնահարում են ազատ խոսքի իրավունքը, առանց ներկայանալու բռնություն կիրառում լրագրողի հանդեպ։
Պարոն նախարար մենք կուզեինք հավատալ, որ Ձեր ղեկավարած գերատեսչությունում պաշտոն զբաղեցնողները քաջ գիտակցում են, թե իրենք ինչ աշխատանքի են կոչված, ու կատարում են իրենց վստահված աշխատանքը կանոնադրության տառին համապատասխան ու ամբողջությամբ:
Կհավատանք, եթե մեղավորներն իրենց արժանին ստանան, ոչ միայն սոսկ նկատողությունների, այլեւ ավելի կոշտ պատժամիջոցների տեսքով։

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


