USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ով վառ երեւակայություն ունի՝ թող հավատա, որ Սերժ Սարգսյանը կարող է բարեփոխիչ դառնալ...
2016-04-17 01:49:00
Տպել Տպել

Քառօրյա պատերազմից հետո բոլորը խոսում են անհապաղ փոփոխությունների, անհետաձգելի ռեֆորմների ու հրատապ բարեփոխումների մասին, որոնք հենց հիմա անհրաժեշտ են երկրին ու ժողովրդին: Մի մասը նման ցանկություններ է արտահայտում, այսպես ասած, ձեւի համար, մի մասը՝ տուրք տալով ընդհանուր «մոդային»՝ ինքն էլ է պահանջում փոփոխություններ, եւ միայն մի փոքր հատվածն է, որ լրջորեն կարեւորում ու օրակարգային է համարում փոփոխությունների հարցը:

Պարզ է, որ առաջին երկու խմբերում ընդգրկվածները իշխանական շրջանակները ներկայացնող գործիչներն են կամ էլ որոշակի քարոզչական ալիքի տակ ընկած մարդիկ (որոնք, ինչպես լինում է կրիտիկական պահերին, գլուխները դուրս են հանում ու մարդկանց ականջներին նման շոյիչ բաներ են ասում՝ թմրեցնելու-բժժեցնելու նպատակով): Իսկ երրորդ խմբում այն գործիչներն ու մասնագետներն են, որոնք դուրս են նշված շրջանակներից:

Բնականաբար, ժողուրդի մեծամասնության համար արմատական փոփոխություններն անհրաժեշտություն են, ինչպես թթվածինը: Այլապես խեղդվում են արդեն:

Ո՞վ կարող է հավատալ, թե գործող իշխանությունը երբեւէ գնալու է կտրուկ փոփոխությունների կամ 180 աստիճանով բարեփոխելու է կառավարման այն համակարգը, որտեղ ինքն իրեն հիանալի է զգում, ուզածի չափ կողոպտում է բյուջեն ու ոչ մի հաշվետվություն չի ներկայացնում հանրությանը: Անձամբ ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը նման ցանկություն ունեն կամ երբեւէ կարող են ունենալ (կայուն ճահճի աննշան տատանում վտանգում է իրենց կոմֆորտը), իսկ եթե տեսականորեն ցանկանան էլ բարեփոխում անել, ապա չունեն այդ կարողությունը:

Ով վառ երեւակայություն ունի՝ թող հավատա, որ Սերժ Սարգսյանը կարող է բարեփոխիչ դառնալ:

Անցյալ տարվա դեկտեմբերից «բարեփոխվել» է Սահմանադրությունը: Հաշվեք, դրանից հետո քանի՞ ամիս է անցել: Առնվազն մի չնչին փոփոխություն կարող էր, չէ՞, անել Սերժ Սարգսյանը: Ոչինչ էլ չի արել: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր «բարեփոխում» Սահմանադրությունը, եթե 4 ամսում մի փոքր քարը չի վերցրել սխալ դրված տեղից ու չի դրել ճիշտ տեղում:

Ի՞նչ է՝ այդ «բարեփոխված» Սահմանադրությամբ գործող իշխանությունը մտադիր է փոփոխություններ իրականացնել 100 տարի հետո՞ միայն: Այսինքն՝ այն տեմպերը, որ տեսնում էինք անցած 8 տարում, երբ ոչինչ էլ չարվեց, նույն այդ կրիայի քայլերով էլ առաջ են շարժվելու, սակայն միայն ի շահ իրենց: Ո՛չ թե հանուն երկրի ու ժողովրդի:

Այնպես որ, փոփոխությունների մասով հույսեր փայփայել, թե ՀՀԿ ղեկավարը կսկսի թեւերը քշտել ու գործի անցնել, դրան կարող են հավատալ միայն հոգեբուժարանի ուղեգիր ունեցողները կամ անտեղյակ լավատեսները:

Այնուհանդերձ, արմատական փոփոխությունների պահանջը մնում է, ավելին՝ եթե դրանք չարվեն, ապա մեզ դարձյալ նման կամ ավելի արյունալի պատերազմներ են սպասվում:

Թշնամին հետ է քաշվում միայն այն ժամանակ, երբ տեսնում է՝ հակառակորդը ուժեղանում է, ուժեղացել է, զարգանում է, զարգացել է, ապրում է 21-րդ դարին հարիր կենսակերպով եւ ամեն ինչ անում է, որ իր սահմաններն անառիկ լինեն, իսկ բանակը՝ ամուր եւ մարտունակ:

Ոչ միայն թշնամին, աշխարհն է հաշվի նստում նման պետության հետ: Անցած 8 տարին ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն ունակ չէ այդպիսի պետություն կառուցելու: Բայց որ նրա փոխարեն դա կանեն ավելի ունակ մարդիկ, հաստատ է: Հետ գլորվելու էլ տեղ չկա, ժամանակն էլ չի սպասում:

Կիմա Եղիազարյան

7or.am

Այս նյութը դիտել են - 1452 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook