USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Քարերը պատրաստ ե՞ն, նետեցեք․․․․
2016-04-17 16:21:00
Տպել Տպել

 Հիմա եթե ինձ հարցնեք, թե ու՞մ վրա եմ բարկացել, կասեմ աշխարհի։ Հա, հա հենց աշխարհի ու սա մենք ենք մեր սարերը չի, սա Մոսկվայում ապրող, էստեղ երկու երեխա ունեցած ես եմ, որ հիմա շատ բարկացած եմ։ Քիչ առաջ քրոջս մի գրառումը կարդացի, հեղինակի հետ չէր համաձայնել։ Երբեք կոնֆլիկտ չփնտրող, ինձ համար միշտ երեխա մնացող քույրս նեղսրտել էր, որ ասում էին ռուսաստանում ապրող հայի երեխան հայերեն չի խոսում, իսկ այ ամերիկայում ապրողինը, ոնց տատս կասեր էն կուռը դեսնա անում․․․Հիմա ամեն մեկդ մի քար վերցրեք, պատրաստ ինձ հարվածելու, իսկ ես կսկսեմ սկզբից․

1․ Երեխադ դուրս է գալիս բակ խաղալու ու մայրը պիտի կողքին լինի, որ թարգմանի՞։
2․Գնում է մանկապարտեզ ու ասում է,-ջուր եմ ուզում․․․Էդպես մի քանի «գիտունի» կանչում են, որ հասկանան, թե ի՞նչ է ուզում։
3․Գնում է սպորտի և մայրն էլի կողքին պիտի լինի, որ թարգմանի՞։
4․5․6․․․և այսպես շարունակ, սա նորմալ ե՞ք համարում․․․
Իսկ հիմա ծնողի կատարած աշխատանքը․
1․Հայերեն այբբենարանի ընթերցումներ։
2․Այբուբենի ուսուցում․․․
3․Հայերեն մուլտերի դիտում, չմոռանամ նշել նաև, որ «Անահիտ» մուլտի մասին չի խոսքս, այդ հեքիաթն ավելի լավ է կարդացեք։
4․Ամեն անգամ բակ իջնելիս հայկական դրոշով շապիկներ։
5․Եղեռնի օրերին անմոռուկներով երթ, ճիշտ է երթի մասնակիցները տան անդամներն են լինում և երթը սահմանափակվում թուրքական խանութների տարածքում պտույտներով, բայց ոչինչ երեխաների տարիքն էլ 3,5 ու 5 է, ինչպես նաև ոչինչ, որ հիմա նրանք մայրենին միայն հասկանում են և չեն խոսում, բայց նրանք մեծանում են հայ և կխոսեն հայերեն։ Ես չեմ կարող իմ զավակին ստիպել խոսել հայերեն կամ ամբողջ մանկապարտեզոին սովորեցնել մեր տառերը, որպեսզի հասկանան իմ երեխային, բայց ես նրան կսովորեցնեմ հայերեն, երբ նա արդեն ընդունակ կլինի տիրապետել երկու լեզվի․․․
Կար ժամանակ, երբ իմ մասին խոսելիս ասում էին, որ երկրում էլ լինես քո տունը կտարբերվի, որովհետև բակում Անդրանիկի արձանը կլինի, տանդ կտուրին եռագույնը։ Հիմա ո՞վ է ինձանից շատ հայ․․․Բավական է ընկերներ, այստեղ ապրող հայի մասին դուք ոչինչ գիտեք, ոչինչ․․․Նա ձեզ հավասար տանջվում ու տառապում է ՀԱՅՐԵՆԻՔԻ համար, մեր մեջ կա ընդամենը երկու տարբերություն․
1․ Մեր վճարած լույսի գումարը գնում է պուտինի գրպանը, ձերը՝ Սերժի։
2․ Մենք տառապում ենք կարոտից, դուք՝ ոչ․․․
Քարերը պատրաստ ե՞ն, նետեցեք․․․․

Տաթև Համլետի Մաղաքյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1595 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook