USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սեքսը «ՎիվաՍել»-ում և դրա ծանր հետևանքները
2016-04-17 23:55:00
Տպել Տպել

Սեքսը «ՎիվաՍել»-ում և դրա ծանր հետևանքները

Ջհանգիր Լֆիկյան

 ՀՀ տարածքում բնակվող ամենախայտառակ էակներից մեկի` Ռալֆ Յիրիկյանի լկտիացման մեջ մենք զգում ենք մեր անձնական մեղքը: Քանի որ ժամանակին սրան շատ ուշադրություն չենք դարձրել, չենք ահազանգել, խնայել ենք նրա նյարդերը և արյունատար համակարգի անխափան ֆունկցիոնալությունը: Այժմ մի կողմ ենք թողնում ավելորդ մարդասիրությունը, քանզի բանը բանից անցնում է, և պրն Յիրիկյանը զգում է մեր ուշադրության լրջագույն կարիքը: Ըստ այդմ, մենք սկսել ենք զբաղվել նրանով` այն հույսով, որ կվերադաստիարակենք մեր ախպար եղբորը, կօգնենք նրան դառնալ մարդ, կդնենք մեր հայրենակցին ճիշտ ճանապարհի վրա:


Ուրեմն, շատերը մեր հերոսին թյուրիմացաբար, շատերը՝ գիտակցաբար համարում են խիստ հայրենասեր և մեծ բարերար։ Թյուրիմացաբար, քանի որ Յիրիկյանն իրեն հայրենասեր ներկայացնելու համար հսկայական միջոցներ է ծախսում։ Նա «ՎիվաՍել» ընկերությունը նույնացրել է իր անձի հետ և ընկերության գովազդի վրա ծախսվող գումարներն օգտագործում է սեփական անձի գովազդի համար, որովհետև, երբ ընկերության միջոցներով կարիքավորների համար բնակարան է ձեռք բերվում, կամ որևէ բուժհիմնարկի «ՎիվաՍելը» բժշկական սարքավորումներ է նվիրում, դա ներկայացվում է այնպես, որ դա անում է հենց Յիրիկյանը։ Բայց պարզվում է, որ Յիրիկյանը ոչ միայն ընկերության գումարներն օգտագործում է ինքնագովազդի համար, այլ նաև պահում է վարձկանների մի հսկայական բանակ, որոնք հարձակվում են բոլոր նրանց վրա, ովքեր կհամարձակվեն որևէ ճշմարիտ խոսք ասել նրա իրական կերպարի մասին։ Մենք կփորձենք բացահայտել, թե իրականում ով է Յիրիկյանը, և ինչ է թաքնված հայրենասեր-բարերար դիմակի ներքո։


Ապրիլի 1-ին «ՎիվաՍել» ընկերությունն աշխատանքից ազատեց իր 70 աշխատակցի, ազատեց առանց հիմնավորման և առանց բացատրելու, թե ինչու են ազատվում հենց այդ մարդիկ և ոչ թե ուրիշները։ Ընկերության աշխատակիցներից շատերը, նույնիսկ նրանք, ովքեր մնացել էին աշխատանքի և չէին դարձել Յիրիկյանի կամայականության զոհը, ընդունում են, որ շատ դեպքերում աշխատանքից ազատվել են լավագույն աշխատակիցները, և իրենք նույնիսկ զարմացած են, թե ինչպես էր հնարավոր նման լավ կադրերից հրաժարվել՝ նրանց փոխարեն աշխատանքի ընդունելով նոր և անփորձ աշխատակիցների։ Նրանք անկեղծորեն չեն հասկանում, թե որն է եղել ազատվածների ընտրության տրամաբանությունը։


Բանն այն է, որ Յիրիկյանն ընկերությունում ստեղծել է կոռուպցիոն մի մեխանիզմ, որի միջոցով հսկայական գումարներ է աշխատում։ Սա շատ նման է այն համակարգին, որը նախկինում գոյություն ուներ ԳԱԻ համակարգում։ Մարդկանցից բավական կլորիկ գումար են վերցնում՝ 5-7 հազար դոլար աշխատանքի տեղավորելու համար։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո նրանց ազատում են աշխատանքից և աշխատանքի վերցնում նորերին։ Յիրիկյանն, իհարկե, սրանից իբր թե անտեղյակ է, և այդ գործով, ըստ ընկերությանը մոտ աղբյուրի, զբաղվում է ընկերության կադրերի կառավարման վարչության պետ Լառա Չոլաքյանը։ Վերջինս կանադահայ գեղեցկուհի է, և, ինչպես ասում են ընկերության աշխատակիցները, նա ոչ միայն Յիրիկյանի բիզնես գործընկերն է փողերի հավաքման և կիսման գծով, այլ նաև նրա հետ ունի խիստ ջերմ և ինտիմ հարաբերություններ։ Ինչպես ասում են, Յիրիկյանն ու Լառան հաճելին համատեղում են օգտակարի հետ։


Այս ամենն իր ազդեցությունն է թողնում ընկերության ներքին մթնոլորտի վրա, որտեղ նողկանքով և ատելությամբ են վերաբերվում Յիրիկյան-Չոլաքյան պոռնոզույգին՝ հասկանալով, որ իրենք այս զույգ ախպարների կողմից դիտարկվում են որպես եկամտի ու անձնական հարստացման աղբյուր։ Նրանք ամեն օր են տեսնում և հասկանում, թե իրականում ինչ է թաքնված Յիրիկյանի կեղծ երեսպաշտության տակ։ Հանդես գալով իբրև սոցիալական պատասխանատու ընկերություն՝ Յիրիկյանը հրաժարվել է հանդիպել ընկերության այն 70 աշխատակցի հետ, որոնք նրա անձնական հրամանով ազատվել են աշխատանքից։ Իսկ դրանց մեջ եղել են նաև հաշմանդամներ, միայնակ և բազմազավակ մայրեր։ Ասում են, թե անվասայլակով իր ազատման հրամանը ստանալու եկած աշխատակիցը փորձել է հանդիպել ընկերության ղեկավարի հետ, բացատրել, որ ինքը ոչ մի մեղք չի գործել, որ հաշմանդամ է, որ իր աշխատանքային պարտականությունները կատարել է պատշաճ, ոչ մի հարցում թերացում կամ նկատողություն չունի և չգիտե, թե ինչպես է ապրելու աշխատանքից ազատվելու դեպքում, սակայն ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մերժել է անգամ հաշմանդամի հետ հանդիպման խնդրանքը՝ փոխանցելով, որ իր որոշումն անբեկանելի է և վերջնական։


Յիրիկյանը ոչ միայն աշխատանքից ազատել է ընկերության 70 աշխատակցի, այլև կրկնակի պակասեցրել է աշատողների աշխատավարձը։ Սա ևս որևէ տրամաբանական բացատրություն չունի, որովհետև ընկերության կողմից մատուցվող ծառայությունների գները ոչ մի դրամով չեն պակասել։ Երևի Յիրիկյան-Չոլաքյան զույգը որոշել է այդ խնայված գումարներն ուղղել իրենց ֆեյսբուքյան ահաբեկիչ իգիլականների ֆինանսավորման ավելացմանը, որպեսզի դրանք հաշմանդամի հասանելիք գումարը լափելով կարողանան ավելի ինքնամոռաց պաշտպանել Յիրիկյանին։


Եվ ուրեմն, ամփոփենք: Ունենք Բեյրութից ներմուծված մի տղա, որը եկավ Հայաստան և ուրիշի հաշվին իրեն հռչակեց բարերար, այնուհետև դարձավ կաշառակեր և ռուսական բիզնեսի ու հայ ժողովրդի հաշվին կուտակեց մի հսկայական կարողություն:

Ունենք Կանադայից ներմուծված, սեքսուալ բարձր ունակությունների տեր մի աղջիկ, որը բեյրութցի տղայի հետ ֆինանսա-ռոմանտիկ մի ալյանս ձևավորեց և ստանձնեց նրա կաշառք վերցնողի պարտականությունները:

Վերջապես, ունենք Գասպարյան Վովա, որին կխնդրեինք այս պոռնոզույգով զբաղվել և դրան տեղափոխել համապատասխան խցեր, թեպետ հասկանում ենք, որ այս զույգին բաժանելն անմարդկային կլինի, բայց նաև հասկանում ենք, որ Հայաստանում ազատազրկված կանանց և տղամարդկանց առանձին են պահում:


Հետգրություն


Ի դեպ, ընկերության աշխատակիցները մտադիր են համախմբվել և համատեղ պայքարել Յիրիկյան-Չոլաքյան զույգի կամայականության դեմ։ Մենք անպայման կանդրադառնանք այդ պայքարին և մանրամասն կներկայացնենք, թե էլ ինչով է զբաղված Յիրիկյանը։ Իսկ Յիրիկյանի վարձկաններին և այդ վարձկանների բանակի հրամանատարին խոստանում ենք, որ կբացահայտենք նաև նրա իրական ինքնությունը և ֆինանսական կապը Յիրիկյանի հետ։

 (շարունակելի)

shame.am

Այս նյութը դիտել են - 3695 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook