USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Չլինի՞ ԴԱՀԿ պետը առել է վտանգի հոտը ու կամաց-կամաց ցվրվում է. Բա երկրի փողե՞րը. Դրանք ո՞վ պիտի ետ վերադարձնի...:
2016-04-18 03:39:00
Տպել Տպել

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն իրավունք ունի ասելու, որ ապրիլն իր համար վատ ամիս էր: Ոչ նրա համար, որ պատերազ եղավ, ոչ այն պատճառով, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է այս ամիս: Ինքը դրանց հետ կապ չունի, դրանք իրեն չեն վերաբերում: Ուղղակի ամսվա սկզբին Քեթրինի Միհրանի գլխին կոտրվեց օֆշորային սկանդալը, որի ծայրը դեռ չի երևում, իսկ հիմա էլ տհաճություններ են ի հայտ եկել օդանավակայանում:

Բանն այն է, որ ԴԱՀԿ պետը ցանկանում էր իր երեխաներին սուսուփոս Ֆրանսիա ուղարկել: Պարզ է, խառը ժամանակներ են, ինչ ասես՝ կարող է լինել, Հայաստանն ի՞նչ երկիր է, որ Միհրան Պողոսյանի երեխաներն այստեղ մնան: Ու ահա երեկ լուսադեմին գնացել էին օդանավակայան, որ Երևան-Փարիզ չվերթ իրականացնող «Էյր Ֆրանս» ավիաընկերության ինքնաթիռով զավակները երկրից գնային: Սակայն տոմսարկղի մոտ հասնելուն պես Պողոսյանի թիկնապահների և օդանավակայանի աշխատակցի միջև վիճաբանություն է ծագել, հետո բանը հասել է բռունցքների գործադրմանը, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին:


Միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել են օդնավակայանի ղեկավարությանը: Իմանալով եղելությունը, սրանք խիստ նեղացել են, որ Քեթրինի Միհրանն իրենց հարկի տակ անվայելուչ պահվածք է դրսևորել ու որոշել են պատժել վերջինիս՝ թույլ չտալով, որ երեխաները ինքնաթիռ բարձրանան: Երկար բացատրություններից ու մեղայականներից հետո, ի վերջո, միջադեպը հարթվել է:

Հիմա Միհրան Պողոսյանը շատ կցանկանար, որ կատարվածը լայն հնչեղություն չստանար: Բայց դա գրեթե անհնար է: Նախ` վիճաբանությանը բազմաթիվ մարդիկ են ականատես եղել, և հետո` օդնավակայանում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են դեպքը: Արդյունքում նա ստիպված պիտի լինի մի քանի տհաճ հարցերի պատասխան տալ, և դրանցից ամենատհաճն այն է լինելու, թե ի՞նչ է նշանակում երեխաների մեկնելը:

Չլինի՞ ԴԱՀԿ պետը առել է վտանգի հոտը ու կամաց-կամաց ցվրվում է: Բա երկրի փողե՞րը: Դրանք ո՞վ պիտի ետ վերադարձնի:

shame.am

Այս նյութը դիտել են - 1561 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook