- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այս հրապարակման նպատակն ամենևին էլ էմոցիոնալ ցնցումներ առաջացնելը չէ, դրա պակասը, կարծեմ չի զգացվում: Սա առանց լրագրողական միջամտության, կենդանի ռեպորտաժ է «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 18-ամյա զինվորի մորն արդեն չորրորդ անգամ եմ հանդիպում և այդպես էլ չեմ կարողանում որևէ հարց տալ: Բայց նա ասելիք ունի և, նախևառաջ, Հայաստանի պաշտպանության նախարարին ու խիստ կասկածում է, որ այդ նամակը կհասնի հասցեատիրոջը.
-Ես՝ Անահիտ Միշայի Մկրտչյանս…Չէ, չեմ կարողանում գրել, ախր ի՞նչ գրեմ, ո՞նց գրեմ:
-Մի րոպե, Անահիտ ջան, ախր ուշքի արի, էդ լացդ մի հատ թող, դու անպայման պիտի էս նամակը գրես. գրի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, այ էստեղ ամենավերևում, գրի: Որ չգրես, չդիմես, ո՞վ քեզ կօգնի, ախր էս վիճակում պիտի պետությունը էրեխուդ տեր կանգնի, մի քիչ սառնասիրտ եղիր ախր:
-Հա, Նարինե ջան, գրեմ, հեսա. ես՝ Առաքելյան Ռուբեն Ռազմիկի…
-Էհ, էլի սաղ խառնեցիր իրար, դու՝ Անահիտ Միշայի…
-Ասի էրեխուս անունը սկզբում գրեմ, ասեմ, որ 18 տարեկան ա, ընդամենը՝ 18:
-Չէ, սպասի, սկզբում իրեն ես դիմում, գրի պարոն Օհանյան, խնդրում եմ… տո ինչ խնդրել է, հենց էլ գրի՝ պահանջում եմ, դու պիտի պահանջես: Ո՞վ ա տեսել մինուճար էրեխուն, միակ ժառանգին, որ իսկի 9 ամիս էլ չկա բանակ են տարել, տանեն դնեն առաջնագիծ…
-Չէ, էրեխուս կարող ա տենց ավելի վնաս տամ է՜, վախենում եմ, ցավդ տանեմ, սպասի, մի վռազացրու: Ես ոչ մի բան էլ չեմ ուզում իրանցից, մենակ էրեխես գոնե 50 տոկոս առողջություն ունենա, գոնե գդալը կարողանա իրա ձեռքով բերանին հասցնի, այ մենակ էդքանը, ուրիշ ոչ մի բան: Բայց էդ ո՞նց գրեմ
-Էդ պետք չի գրել, դա մեզ հիմա ոչ մի բան չի տա:
-Ախր, տեսա՞ր, էն ֆրանսիացի բժիշկն ինչ ասեց, ասեց չէ՞, որ էրեխես ամբողջ կյանքում կարող ա ոտուձեռը չկարողանա շարժի, ասեց 5-րդ և 9-րդ ողերը վնասված են, կտրված: Վայ, Աստված ջան, ախր ես ի՞նչ անեմ, ո՞ւմ դուռը գնամ, լույսի պես, ոսկի էրեխես…
-Սպասի, էդ էլ կգրես, հիմա հլը գրի, որ Թալիշում ա վիրավորվել, ոնց, ինչ պայմաններում…
-Բա ես ինչ գիտեմ, թե ինչ պայմաններում, էդ իրանք կիմանան: Սպասի, հիմա, մի հատ տեսնեմ կարում եմ խելքս գլուխս հավաքեմ:
-Տուր տեսնեմ ինչ եղավ: Դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով։ Ես՝ Անահիտ Միշայի Մկրտչյանս, զինվոր Առաքելյան Ռուբեն Ռազմիկի, մայր, որը…Որը ի՞նչ: Դե շարունակի…
-Շարունակություն չկա, ոչ մի շարունակություն էլ չկա: Չեմ կարում, ոչ մի բան էլ չեմ կարում գրեմ, դու վերցրու գրի, էդ իմ ասածները, իմ միակ խնդրանքը գրի, 50 տոկոս առողջություն, որ օգնեն, կանգնեն, որ իմ էրեխեն հաշմանդամ չմնա, ձեռքերս դողում են: Ուժերս հատել են, արդեն, դու գրի իմ փոխարեն, ես կստորագրեմ:
-… որը ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվելով Թալիշում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
-Գրի, որ մենք շատ գոհ ենք էս հիվանդանոցի բոլոր բժիշկներից, իրենց երեխայի պես նայում են Ռուբիկիս, ոչինչ չեն խնայում, իմ հետ աչքները թաց…
-Չէ, չէ, ստեղ դա պետք չի, սպասի:
-Ախր ոնց պետք չի, օրուգիշեր էրեխուս կողքից մի րոպե չեն հեռացել, անգամ գիշերը թաքուն մտա, տեսա…
-Սպասի, դիմումը կոնկրետ բան ա, պիտի կոնկրետ գրվի, էդ շնորհակալությունը հետո կհայտնես, հիմա գրում եմ, որ կյանքին վտանգ սպառնացող ողերի կտրվածք կա, հաշմանդամության վտանգ, ինքն էլ ա հաշմանդամ ոտքից, կհասկանա քո կսկիծը:
-Հա, ճիշտ ա, գրի, այ հենց էդ էլ գրի, ասա, Դուք էդ ցավը Ձեր մաշկի տակ տանում եք…Ուֆ, բայց երանի Ռուբիկս էլ գոնե իրա նման կարենար քայլեր, ինքնուրույն ապրեր, վաղը որ ես չլինեմ, ո՞վ ա իմ էրեխուն մի աման ճաշ տալու:
-Վնասվածքների մասին գրեցի, սպասի, մի քիչ քո սոցիալական դրությունից գրեմ, հենա մի կոպեկ չկա ձեռդ, որ գոնե տրանսպորտ նստես գաս-գնաս հիվանդանոց, գան էն ավերակ տունդ նկարեն, ցույց տան, թող մարդիկ տեսնեն, թե ում են առաջին գիծ տանում, բա խի մի հարուստի, մի իշխանավորի երեխա առաջին գծում չի: Սենց բաներ պիտի գրվի, որ…
-Չէ, Նարինե ջան, չեմ ուզում, ես իրանցից ոչ մի կոպեկ էլ չեմ ուզում, ոչ մի բան ինձ պետք չի, մենակ իմ էրեխեն…
-Այ աղջի, հիմա որ սենց դուրս գրեցին, բա էրեխուդ ո՞նց ես պահելու, ոչ կարաս գնաս աշխատես, ոչ բան: Դու պիտի էրեխուդ կողքը նստած լինես սաղ կյանքդ, բա ո՞նց եք ապրելու: Ախր հեռուն մտածի:-Չէ, չէ, հեռուն չեմ ուզում, տենց բաներ չգրես, չեմ ստորագրի, ինձ իրանց ծրարներն ու փողերը պետք չեն, ամաչում եմ, մի գրի:
-Դե տես՝ վաղը գլխիդ կտաս՝ ուշ կլինի: Բայց էն, որ օրենք են խախտել, 18 տարեկան մինուճարին տարել են կրակի բերեն՝ էդ չեմ կարա չգրեմ: Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը: Ո՞վ ա տեսել տենց բան: Մինչև էս անարդարությունները չվերացնեն, էս օլիգարխներին մեջտեղից չհանեն, դրանց չտկլորացնեն, ոչ մի լավ բան չի լինելու էս երկրում: Թող դրանց սաղ կլպած փողերը, որ ժողովրդին ա պատկանում, որ բանակին ա պատկանում թող հետ վերադարձնեն, թող էդ փողով ավելացնեն պայմանագրային զինծառայությունը, որ էս 18 տարեկան էրեխեքին չտանեն կոտորեն: Էդ պիտի գրեմ, սպասի: Մի րոպե… Ասեմ՝ չնայած այս ամենին, խախտվել է օրենք, ըստ որի՝ միակ ժառանգը առաջնագծում լինելու իրավունք չուներ՝ սպիտակի վրա սևով գրված օրենքի համաձայն։
-էդքանը հերիք ա, էլ քաղաքական շատ բան մի գրի, վնաս կգա էրեխուս, պետք չի, ցավդ տանեմ, խնդրում եմ, եղածը եղած է…
-Լավ, էդ էլ հանուն Ռուբիկի չեմ գրում, թե չէ էս բաները պիտի ասվի, սենց թողել չի կարելի: Թշնամո՞ւն են ուրախացնում: Հենա, սաղ մայրերի ոտքերը դողում ա, բա որ ով տղա երեխա ունի, վերցնի փախնի արտասահման, էս երկրում քանի՞ մարդ կմնա, որ պաշտպանի մեր սահմանները: Պիտի կուլակաթափություն անեն, չվախենան, ով որ գռփել-չռփել ա էս ժողովրդին, պիտի սաղին տկլորացնեն: Էն հասարակ ժողովուրդը, որ իսկի հացի փող էլ չունի, գալիս ա ստեղ, թե ինչով օգնեմ ձեզ, ինչ անեմ մեր զինվորների համար, իսկ իրանք միլիոնները դրել են տակները՝ նստել:
-Սպասի, Նարինե ջան, սպասի: Սենց գրի, ես թելադրում եմ քեզ.Եղածը եղած է: Խնդրում եմ Ձեզ ամեն ինչ անել երեխայիս կյանքը փրկելու և առողջությունը վերականգնելու համար։
-Բա հետո՞, էսքանը՞: Սպասի. Ասեմ՝ չնայած այս ամենին, խախտվել է օրենք, ըստ որի՝ միակ ժառանգը առաջնագծում լինելու իրավունք չուներ՝ սպիտակի վրա սևով գրված օրենքի համաձայն։ Գոնե էսքանը գրենք, այ մարդ, սա անպայման պիտի գրվի:
-Դե լավ, էդ բաների մասին էլ չգրես, էդքանը հերիք ա, խնդրում եմ: Բայց հիմա ի՞նչ ասենք, ի՞նչ գրենք, որ իրա գութը գոնե մի քիչ շարժվի, գոնե հասկանան, որ վիճակս անելանելի ա, խեղդվում եմ, մեռնում եմ, էրեխեք ջան:
-Տենց էլ կգրեմ, սպասի. Խնդրում եմ Ձեր գութը շարժեք և եղեք իմ միակի կողքին…
-Հա, ապրես, ցավդ տանեմ, հենց էդ էի ուզում, դու բառերը գտար, ես կորցրել եմ սաղ բառերը կորցրել եմ:
-Սպասի շարունակությունը լսի, տես լա՞վ ա սենց… եղեք իմ միակի կողքին, որն այս պահին էլ հանուն հայրենիքի, չգիտակցելով վիճակը, պատրաստ է հետ վերադառնալ հայրենիքի պաշտպանության մեծ գործին:
-Հա, էդ ճիշտ ա, ճիշտ, բերանը հազիվ էր բացում, բացեց ու հենց էդ ասեց: Ասի՝ այ բալես, ախր դու էդ վիճակում, էդ ցավերի մեջ, ես գժվել էի, գժվել: Մեկ էլ որ ասեց՝ մի մտածի, մամ ջան, հեսա կլավանամ, էն սառնարանի վարկը ես իմ ձեռով կփակեմ: Հիմա համ ուրախանում եմ, որ խոսաց, համ էլ, որ տենց բաներ էր ասում՝ սիրտս ճաքում էր: Կամաց, պռոշները դողալով հազիվ խոսում էր: Ախ, ախ, ես ի՞նչ ասեմ, հը՞:
-Այ դրա համար էլ ասում եմ մի երկու նախադասություն էլ գրենք ընտանիքի սոցիալական վիճակից: Դե պատկերացրու էդ էրեխու մտածմունքը, որ նույնիսկ էդ վիճակում սառնարանի պարտքն ա հիշել:
-Չէ, սառնարանի մասին մի գրի, ամոթ ա, կասեն մեզնից փող պոկելու համար ա էս դիմումը գրել: Էդ սառնարանը ինքն էր ուզում, որ վերցնենք, ամաչում էր, որ չունենք, ինքն ասեց՝ գնա ապառիկ վերցրու, ես քիչ-քիչ կփակեմ փողը: Դրա համար ա սրտին դարդ եղել, բան չկա, ես կաշխատեմ՝ կտամ, մենակ էրեխես գոնե ձեռը շարժի, գոնե մենակ աջը, որ աջ ձեռը շարժի, էլ ոչ մի բան չեմ ուզի էս աշխարհից, Աստված ջան…Գրի, ասա, էս պահին իմ էրեխու կյանքը ձեր ձեռին ա, դա անպայման գրի:
-Ախր այ Անահիտ ջան, էդ արդեն գրեցինք, հենա վերևում տեղը-տեղին գրեցինք, որ գութդ շարժի, պարոն նախարար: Բայց, արի ինձ լսի, մի երկու սուր քննադատական բան էլ գրեմ, ասեմ՝ մինչև էս կաշառակերությունը, էս գռփոցին սաղ երկրից արմատախիլ չանեք, ոչ մի բան էլ չի փոխվի:
Քանի կաշառակեր գեներալ ու հրամանատար կա, սաղի վիլաների տեղը ժողովուրդը մեկ-մեկ գիտի, կարա տանի Ձեզ ցույց տա, զինվորի հացը, զինվորի կյանքը ուտող էդ տռզած տականքները պիտի նստեն բերդերում, հերիք եղավ, էդ իշխանությունների էրեխեքին պետք ա հատ հատ վերցնել տանել առաջին գիծ, որ մի հատ իրանց սիրտն էլ մրմռա, որ իմանան: Իրանց էրեխեքն իրանց փեշերի տակ, մերոնք էլ՝ առաջնագծում, հա՞: Էդ որտե՞ղ ա գրված, որ հենց տենց պիտի լինի:
-Հա, Նարինե ջան, ճիշտ ես ասում, բայց հիմա դրա ժամանակը չի: Ես մեռած եմ, թաղած չեմ, իմ ուշքնումիտքն իմ էրեխեն ա, թող բոլորի էրեխեքին Աստված պահի, բոլորին: Ես բա կուզե՞մ մեկի էրեխի մատը փուշ մտնի: Հենա, մտնում էի, իմ էրեխեն մի բան չէր դնում բերանը, ինչ եփել էի, տանում էի կողքի զինվորին, ասում՝ դու կեր: Էն էլ էս հիվանդանոցը ամեն, ամեն ինչ էլ տալիս ա, անգամ մտա տեսա անանաս են տվել զինվորներին…ախ, Աստված, բա էրեխես չլավանա՞ր, մի հատ գնայի էս հիվանդանոցի ղեկավարության ճակատը պաչեի, գետնից մինչև երկինք շնորհակալ եմ իրենց՝ ձեռներից եկածը անում են, բժիշկները, քույրերը, բոլորը հարազատ մոր պես են: Բայց որ կարևոր ողն արդեն կտրված է, ի՞նչ անեն, դրան բուժում էլ չկա, երևի: Պիտի երևի արտասահման տարվի, դուրս, չգիտեմ:
-Կուզե՞ս, մի հատ ամբողջը նորից կարդամ, ստորագրես արդեն:
-Էն բաները չես գրել, չէ՞:
-Տես ինչ ա գրված.
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
Դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով։ Ես՝ Անահիտ Միշայի Մկրտչյանս, զինվոր Առաքելյան Ռուբեն Ռազմիկի մայր, որը ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվելով Թալիշում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիճակը բժիշկները ներկայացնում են ծայրահեղ ծանր՝ ողնուղեղի 5-րդ և 9-րդ ողերի վնասվածքով, կյանքին վտանգ սպառնացող։ Խնդրում եմ Ձեզ ամեն ինչ անել երեխայիս կյանքը փրկելու և առողջությունը վերականգնելու համար։ Ասեմ՝ չնայած այս ամենին, խախտվել է օրենք, ըստ որի՝ միակ ժառանգը առաջնագծում լինելու իրավունք չուներ՝ սպիտակի վրա սևով գրված օրենքի համաձայն։ Եղածը եղած է։ Խնդրում եմ Ձեր գութը շարժեք և եղեք իմ միակի կողքին, որն այս պահին էլ, չգիտակցելով վիճակը, պատրաստ է հետ վերադառնալ հանուն հայրենիքի պաշտպանության մեծ գործի։
Առաքելյան Ռուբեն Ռազմիկի. 1997 թվական. Թալիշի երկրորդ գումարտակ. Կոտայքի մարզի զինկոմիսարիատ. զորակոչ՝ 2015 թվական հուլիսի 13:
-Բա էդ «գութը շարժեք»-ը կոպիտ չի՞:
-Չէ, ինչի ա կոպիտ, բա ի՞նչ անենք, պիտի ասենք, որ գոնե խղճները մի քիչ շարժվի: Արի ստորագրի լավ ա, դեռ էն կոպիտ բաները չգրեցի: Եթե ուզում ես ճիշտն իմանաս, էն իմ բոլոր ասածները պիտի հենց գրվեր: Թող իմանան, որ ժողովուրդը հիմար չի, ամեն ինչ էլ գիտի, տեսնում է: Էս էրեխեքը չլինեին, թուրքը կհասներ մինչև Երևանի իրանց տաք կաբինետները: Էս էրեխեքը բոլորի կյանքն են փրկել, հիմա որ վիրավորվել են, էս օրն են ընկել, պիտի իրանց տղու պես տիրություն անեն, եթե պետք ա, արտասահման էլ ուղարկեն բուժվելու, որ իր հարազատ տղեն լիներ, չէ՞ր ուղարկելու: Թող հաշվի, որ իր հարազատ տղեն ա և ուղարկի, ամեն ինչ անի էս հիվանդ էրեխու համար:
-Հա, ապրես, շատ շնորհակալ եմ քեզնից, մնում ա որ սա տեղ հասնի, ինքը կարդա: Բայց երևի օրը հազար նամակ ու դիմում ա գալիս իրա անունով, ի՞նչ իմանաս, կկարդա, չի կարդա…վայ, վայ, վայ, էդպես մի ծալի, կարող ա ծալած չընդունեն…
Գրի առավ ՎԱՐԴուհի Սիմոնյանը

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


