- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մեր տեղեկություններով` ուժային կառույցներում նոր զարգացումներ են սպասվում մաքսային ծառայության վերաբերյալ youtube-ում տեղադրված եւ կարճ ժամանակ անց անհետացած տեսա-լսանյութի քննության գործով:
Հիշեցնենք, որ այս տեսա-լսանյութը համացանցում էր հայտնվել մարտի 30-ին եւ մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում: Դա բաց նամակ էր, որով «ՀՀ մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցներ» ներկայացնում էին մաքսային ծառայությունում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն սխեմաները, տրվում էին կոնկրետ անուններ, այդ թվում՝ Գագիկ Խաչատրյանի, նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի անունը, որը ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ստորաբաժանման ղեկավարն է, ինչպես նաեւ ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Բաղդասարյանի՝ Սեդոյի անունը, որն արդեն ազատվել է աշխատանքից:
Ըստ անանուն հեղինակների, կոռուպցիոն սխեմաների շնորհիվ յուրաքանչյուր ամիս գրպանվել են տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ։
Մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է Գլխավոր դատախազին` հետաքրքրվելով հայտնի տեսալսանյութի ճակատագրով:
Էդմոն Մարուքյանը մեզ ասաց. «Ես հարցումներ եմ ուղարկել բոլոր մարմիններին և դեռ պատասխան չունեմ, կստանամ` կասեմ»:
Ավելի ուշ պատգամավորը մեզ փոխանցեց իր գրությունը, որը դատախազին էր ուղարկել ապրիլի 7-ին: «Հարգելի՛ պարոն Կոստանյան, Ընթացիկ տարվա մարտի 30-ին համացանցում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վերաբերյալ ձայնագրություն , որի հեղինակը բավականին մանրամասն տվյալներ է ներկայացնում Կոմիտեում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ: Վստահաբար, ձայնագրության մասին տեղեկացվել եք նաև Դուք: Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետը՝ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ»:
Դիմեցինք Գլխավոր դատախազություն, որտեղից ասացին, որ Էդմոն Մարուքյանի գրությունը ստացել են: Հանրային կապերի բաժնից նաեւ փոխանցեցին, որ նկատի ունենալով, որ Ազգային անվտանգության ծառայությունում դեռ ամիսներ առաջ հարուցված քրեական գործ կա ՊԵԿ-ում հնարավոր չարաշահումների դեպքով, նշված լսանյութը Գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ԱԱԾ` այդ գործի շրջանակներում քննելու նպատակով:
Հետաքրքիր է, թե ինչքան է խորանալու այս սխեմաների մեջ ԱԱԾ նորանշանակ պետ Գեւորգի Կուտոյանը, ինչ հրահանգ է իջեցված նրան։
Եւ այս գործընթացները նշանակո՞ւմ են արդյոք, որ «քաղաքական որոշում» է կայացվել հարկերն ու մաքսերն այլեւս չթաքցնելու մասին։ Կամ ավելի ճիշտ՝ որ բոլորը հավասար են օրենքի առաջ, այդ թվում ՀՀ նախագահի թիկնազորի պետը, եղբայրը, ֆինանսների նախարարը, ՊԵԿ նախագահը, վարչապետը եւ մյուսները։

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


