- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Սերժ Սարգսյանը 250 միլիոն դոլա՞ր է ուզում
Սակայն արի ու տես, որ հայտնվում են ինչ–որ «ակԾիվիստներ», ովքեր Սերժ Սարգսյանից պահանջում են աշխատանքից ազատել ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Այստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք։ Բա Սերժ Սարգսյանն այդ ընթացքում Գյուլի հետ հեռախոսով զրուցելի՞ս է եղել ու բանից անտեղյա՞կ է եղել։
Պահանջ է ներկայացվել նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային գումարները պետբյուջե փոխանցել (անհայտ տղաներն ու աղջիկները հետևողական լինելու դեպքում պետք է բարձրացնեին նաև Տիգրան Սարգսյանի օֆշորային գումարների հարցը, բայց «մոռացել են»)։ Փորձեք մի քանի անգամից կռահել, թե հանրության աչքից հեռու ով է մինչև հիմա անարդյունավետ ձևով (մեղմ ասած) տնօրինել ու դեռ շարունակում տնօրինել բյուջետային միջոցները։ Նաև փորձեք կռահել, թե ով է զբաղվում «ատկատներով»։ Դե պատկերացրեք, թե ինչ է լինելու պետբյուջե փոխանցած գումարի հետ: Նկատենք, որ դա նույնն է, որ գինեմոլին գինետուն վստահես։
Նույն մարդիկ ՀՀԿ ղեկավարից պահանջում են 5–ական միլիոն դոլար հավաքել թվով 50 հոգուց, որոնց մեջ են ինչպես Սարգսյանի «թիմակիցները», այնպես էլ ոչ թիմակիցները։ Փողն ուզում են չորսօրյա պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների ու վիրավորների, ինչպես նաև բանակի արդիականացման համար։
Փաստորեն, այս մարդիկ պահանջում են պատերազմի ու մեր կորուստների թիվ մեկ պատասխանատու Սերժ Սարգսյանին 250 միլիոն դոլար տալ ու ձեռքի հետ էլ ներիշխանական խնդիրներ լուծել։ Եվ այս ամենը՝ «հայրենասիրական» խրոխտ բացականչությունների ներքո։
տականներով՝ Սերժ Սարգսյանի ու իր մերձավորների ֆինանսական կարողությունները 10 միլիարդ դոլարի չափ են։
Հիմա Սարգսյանից պահանջում եք ևս 250 միլիոն դոլար հավաքել, որ ի՞նչ անեք։ «Ներազգային համախմբո՞ւմ» եք խաղում։
2008–ից այս կողմ տնտեսության տարբեր ճյուղեր ու բիզնեսներ են մենաշնորհայնացվել հօգուտ մեկ ընտանիքի։ Տեղի է ունեցել տոտալ թալան։ Սա՛ է պատճառը, որ մեր զինվորները կռվում են 80–ականների զենքով ու ստիպված են հայրենիքի պաշտպանության համար իրենց ոգին ու կյանքը դնել մարտի դաշտում։
Այն ժամանակ, երբ Ալիևը զենք էր գնում Ղարաբաղի վրա հարձակվելու համար, ՀՀ իշխանությունները հաշվի չէին առնում կոմպետենտ մարդկանց զգուշացումները (Սամվել Բաբայանը դեռ երեք տարի առաջ էր ահազանգել սպասվող պատերազմի մասին ու առաջարկել լուծումներ), մատը մատին չէին տալիս ու մտածում էին, որ կարելի է «նախաձեռնողականության» միջոցով ու դրսի ուժերի աջակցությամբ անվտանգություն ապահովել։ Հիմա փաստի առաջ են կանգնեցրել մեր ժողովրդին ու ստիպված կեղծ թիրախներ են հրամցնում, որպեսզի գլուխները պրծացնեն։ Չի՛ ստացվելու։
Եվ ուրեմն, իրերն իրենց անվանումներով պետք է կոչել, այլ ոչ թե մեր տղաների դիակների վրա կեղտոտ ներքաղաքական խաղեր խաղալ։
Ինչ վերաբերում է իրական անելիքներին, ապա Սերժ Սարգսյանը, ով հանգամանքների բերումով զբաղեցնում է գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, պետք է փորձի բանակցային գործընթացում ժամանակ ձգել ու կանխել պատերազմը (կամ գոնե հետաձգել պատերազմական գործողությունները), մինչև որ Հայաստանը կարողանա զինվել ու պատրաստվել պատերազմի։ Մեր պատրաստվածությունը կարող է զսպող ֆունկցիա կատարել ու թույլ չտալ հակառակորդին լկտիանալ։ Որևէ միակողմանի զիջում հայկական կողմից շատ ավելի վատ հետևանքների կարող է բերել:
Դատելով ամենից՝ Ալիևը բանակցային գործընթացում որևէ փոխզիջման չի գնալու և պահանջելու է ամբողջը, որպեսզի դա չստանալուց հետո հիմնավորի, թե ինչու է գնում հարցի ռազմական լուծման ճանապարհով։ Ահա թե ինչի հանգեցրեց «նախաձեռնողականությունը» և քիրվայությունը։
Սամվել Խաչագողյան
7or.am
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»