- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ներկայացնում ենք 168 ժամ թերթի առաջնորդողից մի հատված.
«Այսօր Երևան Է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա այսօրվա այցի մասին հայտարարվել Էր ապրիլյան պատերազմի ամենաթեժ օրերին՝ Լավրովի՝ Բաքու կատարած այցի ընթացքում։ Դա այն այցն Էր, որը կազմակերպվեց ժամերի ընթացքում, որպեսզի ՌԴ վարչապետ Դմիտրի Մհդվեդևի՝ Երևան կատարած այցը չհամարվի պարիտետի խախտում «ռազմավարական դաշնակից» երկրի և մի երկրի միջև, որին Ռուսաստանն անվանում Է «ռազմավարական գործընկեր» և զենք Է վաճառում այդ, ինչպես ռուս պաշտոնյաներն են ասում՝ «ռազմավարական պայմանագրերի» հիման վրա։ ՄԵդվեդևը, իհարկե, Երևանից մեկնեց Բաքու՝ վերականգնելով ոչ միայն՝ պարիտետը, այլ նաև՝ ադրբեջանցիների վստահությունն առ այն, որ իրենք Ռուսաստանի նման ռազմավարական գործընկեր ունեն։ Մեդվեդևը մեկնեց Բաքու, որպեսզի Ալիևին փոխանցեր Վլադիմիր Պուտինի ողջույններն ու Մոսկվա այցելելու հրավերը և Ալիևից ընդուներ շնորհակալական խոսքը՝ ապրիլյան պատերազմում կրակի դադարեցման պայմանավորվածության կայացման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարության, իմա՛ հայկական կողմի հակահարձակումը կանխելու համար։ Իսկ մինչ այդ Լավրովը Բաքվում արդեն հայտարարել Էր, որ դարաբաղյան հակամարտության կարգավորման «պայմանագրի գրեթե բոլոր բաղադրիչները սեղանին են»։ «Հարցը նույնիսկ այն չէ, թե ինչպես դասավորել այդ բաղադրիչները, այլ՝ ձևակերպումների մեջ է, մենք շատ մոտ Ենք հակամարտության կարգավորմանը»,– ասել էր Լավրովը Բաքվում։ Ու շատ «պատահականորեն» Լավրովի այս հայտարարություններից հետո ադրբեջանական կողմը սկսեց խոսել դարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական՝ «լավրովյան» պլանի մասին, նույնքան «պատահականորեն» ռուսական իշխանամերձ մամուլը սկսեց ակտիվորեն գրել հակամարտության կարգավորման գործում Պուտինի նոր դերակատարության մասին՝ դրան կից ներկայացնելով ռուսական պլանի էությունը։ նախօրեին այդ մասին գրել էր «Իզվեստիան», երեկ՝ «Կոմերսանտը»՝ բնականաբար, հղում անելով «դիվանագիտական աղբյուրներին»։ Այդ պլանի էությունն այն է, որ հայկական կողմն Ադրբեջանին է հանձնում մի քանի ազատագրված շրջան («Կոմերսանտը», օրինակ, դրանք անվանում է «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»), ադրբեջանցի փախստականները վերադառնում են իրենց նախկին բնակության վայրեր, և «կրքերը հանդարտվելուց» որոշ ժամանակ անց՝ որոշվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Իսկ «կրքերի հանդարտեցումը», կամ, որ նույնն է՝ «հանդարտեցման թույլ չտալը», ապահովում են խաղաղապահ ուժերը, որոնց կազմի մասին ռուսական թերթերը «համեստորեն» լռում են՝ բնականաբար, նկատի ունենալով, որ դրանք պետք է լինեն հենց ռուս խաղաղապահներ։
Ռուսական թերթերը լռում են նաև այն մասին, թե ինչու է Ռուսաստանը ցանկանում կարգավորել մի հակամարտություն, որի չկարգավորված լինելը հանդիսանում էր ռուսական արտաքին քաղաքականության կարևորագույն մասը։ Ռուսական թերթերը լռում են ու չեն գրում, որ դրա հիմնական նպատակն Ադրբեջանի անդամակցությունն է ԵՏՄ-ին։ Ռուսական թերթերը լռում են ու չեն գրում նաև այն մասին, որ այդ անդամակցության դիմաց ռուսական կողմը պարտավորվել է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ՝ այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու համար։ Ու նրանք առավել ևս լռում են ու չեն գրում այն մասին, որ Լավրովն այսօր Երևան է գալիս այս հարցում Հայաստանի իշխանության պատասխանը ստանալու համար։ Ինչպիսի՞ն կլինի այդ պատասխանը՝ Հայաստանում բարեկամաբար Լավրովին կհասկացնեն, որ դա անընդունելի է հայկական կողմերի համար, թե՞ կհասկացնեն՝ մեջբերելով երկու տարի առաջ Բաքվում Լավրովի հասցեին հնչած հայտնի արտահայտությունը, էական չէ։ Կարևորն այն է, որ Լավրովը Երևանից հեռանա իր հետ տանելով Հայաստանի իշխանության ուղերձն առ այն, որ կա սահմանագիծ, որից այն կողմ հայկական կողմերին ինչ-որ բան առաջարկողն ու, առավել ևս՝ պարտադրողն ինքնաբերաբար դառնում է թշնամի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Կհասկացնե՞ն Լավրովին այդքանը, շատ լավ։ Չէ՞ ստիպված կլինեն հայ հասարակությանը բացատրել, թե ինչու ու ինչպես չեն կարողացել մերժել Ռուսաստանի հակահայկական պլանը։ Հակառակ դեպքում հայ հասարակությունն ինքը կգտնի հասկացնելու ձևը։ Ո՛չ միայն Լավրովին»,–գրում է թերթը։

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


